Հնարավոր է՝ բարձրացվի Սուքիաս Ավետիսյանի պաշտոնանկության հարցը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները պահանջում են դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնել: Նրանք չեն բացառում, որ այդ օրը կներկայացնեն նաև հանձնաժողովի նախագահ, Հանրապետական Սուքիաս Ավետիսյանի պաշտոնանկության հարցը:

«Եթե իշխանական ներկայացուցիչը չուզենա ներկայանալ նիստին կամ չպաշտպանի մեծամասնության՝ մեր, տեսակետը, ինչո՞ւ ոչ, նաև պաշտոնանկությունը կպահանջենք»,- նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

168.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞ւմ եք տեսնում հանձնաժողովի նախագահի պաշտոնում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Բոլորին, բացի ինձնից…»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս