Զարուհի Փոստանջյանի՝ յուրահատուկ բացիկները՝ Ս. Սարգսյանին, Տ. Սարգսյանին, Հ.Աբրահամյանին և Գ. Հարությունյանին (տեսանյութ)

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հերթական անգամ Ամանորյա բացիկներ է նախապատրաստել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին:

«Գետնին ընկած, չորս ոտքերը խաչած գառը» նկարով բացիկը Զարուհի Փոստանջյանը հասցեագրելու է վարճապետ Տիգրան Սարգսանին: «Դուք էլ կարող եք մեկանաբանել, թե ինչ խոչհուրդ ունի, ուղղակի բացիկի ներսում պետք է գրեմ՝ շնորհավում եմ Ձեր նոր տարին: Այսքանը կգրեմ Տիգրան Սարգսյանին, մնացածը թող ինքն իր ձևով մտածի, մեկնաբանի, թե ինչ է սա նշանակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զ. Փոստանջյանը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի համար պատրաստված բացիկոմ «Ոտքերը կապած և գլխի վրա կախած աքլոր» է պատկերաված:

Zara

«Այն ինչ-որ տեղի է ունենում մեր կյանքում, հասարակության մեջ, անդրադարձ կարող է ունենալ յուրաքանչյուրի համար։ Կտավը պահվում է Պրադոյի թանգարում, մարդիկ, երբ նման պատկեր են փոխանցել, իրականում ցույց են տվել, որ այսպիս իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուր մարդ»,- ասաց նա։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՍԴ նախագահ Գագիկ Հարույունյանի համար Փոստանջյանը պատրաստել է նմանատիպ պատկերով բացիկներ՝ միջին դարերի կտավներից։

Zara3

«Այս նկարը այն մասին է, որ այդ ժամանակահատվածում մարդկանց փորձում են համոզել, որ դուք չեք հասկանում, ձեր գլխում կան հիմարության քարեր և դրանք պետք է վիրահատեն և հանեն։ Իսկ այդ քարերը վիրահատողը և հանողը պարզապես խաբեբաներ էին։ Այսօրվա գործող իշխանությունը բռնազավթած անձինք էլ նույնն են ասում, որ դուք չեք հասկանում, հիմար եք, չեք հասկանում պետական շահը, ինչից օգուտ կարող ենք ունենալ։ Նույնը Սերժ Սարգսյանը ասում էր, թե չեք հասկանում, ինչ օգուտներ պետք է ունենանք Մաքսային միություն մտնելով»,- ասաց պատգամավորը և մասնավորապես Սերժ Սարգսյանին դիմելով, ասաց, որ հասարակությունը հիմար չէ, ուղղակի փորձում են հիմարի տեղ դնել։

Իսկ Գագիկ Հրությունյանին իր խոսքն ուղղելով՝ նա ասաց, թե նրանց գործած հանցանքները հավասար է որակում։ Իսկ թե ինչո՞ւ է հավասարեցրել նրանց, Փոստանջյանը պարզաբանեց, որ իր համոզմամբ՝ Սերժ Սարգասյանը և Գագիկ Հարությունյանը ներկայացնում են նախկին խորհրդային ԿԳԲ-ն։

«Հենց իրենց միջոցով է, որ այդ բոլոր փաստաղթերը գնացել են ՍԴ և փորձ են կատարվել վիճարկվել, իր կողմից ստացել են կնիքը լեգիտիմության։ Ես հավասար եմ համարւմ Գագիկ Հարությունկանի՝ հայ ժողովրդին տված վնասը Սերժ Սարգսյանի պատճառած վնասի հետ»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս