 
                        Լարված իրավիճակ Տնտեսագիտական համալսարանում. Լրագրողներին արգելում են ներկա գտնվել Տարոն Մարգարյանի պաշտպանությանը
 
                                    Տնտեսագիտական համալսարանում այս պահին լարված իրավիճակ է: Շուրջ 100 ուսանողները շղթա կազմած արգելում են լրագրողներին մոտենալ համալսարանի այն լսարանին, որտեղ այս պահին տեղի է ունենում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտպանությունը:
Տնտեսագիտական համալսարան են ժամանում նաև ոստիկանները: Այնտեղ է նաև Անի Զախարյանը, ում նույնպես թույլ չեն տալիս ներկա գտնվել Տարոն Մարգարյանի պաշտպանությանը: Նա 168.am-ի հետ զրույցում դժգոհեց՝ ասելով, որ ինքն իրավունք ունի մասնակցելու այդ պաշտպանությանը, սակայն արգելում են:
Տարոն Մարգարյանի հետ հարցազրույցը՝ առաջիկայում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        