Իշխան Զաքարյանին նախագահականում ուղղված հանդիմանանքից հետո, թե «բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք», կամ «ձեր տանը կարող եք դրա մասին խոսել», Հովիկ Աբրահամյանի այսօրվա հայտարարությունները «մեղայականի» տեսք են ստանում:
Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահին ասել է. «Իշխան, սիրուն չի»: Ընդ որում՝ ասել է, առանց «ջան»-ի: Դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնք, ի դեպ, ևս ուրվագծել է Սերժ Սարգսյանն իր ելույթում:
Այդ պահը կհասունանա, եթե Սերժ Սարգսյանը հասկանա, որ Ռուսաստանը որոշել է Հայաստանին Մաքսային/Եվրասիական միության անդամ դարձնել իրենով կամ առանց իրեն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին ռուսները կարող են կանգնեցնել երկընտրանքի առջև՝ արդեն ոչ թե Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն, այլ՝ իշխանությո՞ւն, թե՞ Եվրամիություն:
Մինչ Հայաստանի իշխանությունը փորձում է բոլոր հնարավոր ձևերով սեթևեթել Եվրասիական Միություն-Եվրամիություն երկընտրանքի շուրջ՝ ամեն ինչ անելով Ռուսաստանին չբարկացնելու համար, վերջինս Հայաստանի հետ խաղում է ավելի բաց խաղաքարտերով՝ առանց ավելորդ ձևականությունների:
Գրեթե ամենօրյա ռեժիմով զարգացող իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է Հայաստանի կողմից Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը կանխելու և Հայաստանին Եվրասիական միություն մտցնելու համար:
Ռուսաստանն Ադրբեջանին այնպիսի զենք է վաճառում, որն ուղղված է, առաջին հերթին, Հայաստանի սահմանային անվտանգությանը, հետո այդ երկրի ԱԽ քարտուղարը գալիս է Հայաստան ու ՀՀ նախագահի հետ քննարկում «պետական սահմանի ողջ երկայնքով անվտանգության մակարդակի էական բարձրացման» մասին հարցեր:
Համառ ջանքերից, դիմադրություն կամ դրա իմիտացիա ցուցաբերելուց հետո Հայաստանը չկարողացավ չենթարկվել Ռուսաստանի ճնշմանը և դե ֆակտո միանում է Մաքսային միությանը
Սա իսկական մտավորականի, իսկական քաղաքացու դիրքորոշում է, որն այնքան պակասում է Հայաստանում: Հատկապես, երբ այդ բացակայությունը, դատարկությունը տարիներ շարունակ լցվում է պալատական մտավորականների ճոռոմ ներկայությամբ: Հրաժարվելով մեդալից՝ Լևոն Խեչոյանն իրականում արձանագրել է, որ չի ցանկանում ու չի պատրաստվում մասնակցել իշխանական խրախճանքին
Հայաստանը ներկայումս հերթական անգամ կանգնած է աշխարհաքաղաքական բարդ ընտրության առջև: Պարզապես այս մի ընտրությունը մյուսներից կարող է տարբերվել նրանով, որ հերթականը լինելով՝ դառնա նաև վերջնականը: Թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով:
Գազի գնի թանկացումը ոչ միայն քաղաքական, այլև աշխարհաքաղաքական բաղադրիչներ է պարունակում և կապված է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի պահպանման կամ փոփոխության հետ: Ուշագրավ է, որ դա անուղղակիորեն հաստատում է Հայաստանի արտաքին քաղաքական մյուս «գործընկերը»՝ Արևմուտքը:
Ծառուկյանի բանաձևը պարզ է. ես դասական քաղաքական գործիչ չեմ, հետևաբար՝ ինձանից ու իմ թիմից մի՛ պահանջեք դասական քաղաքական դիրքորոշում:
Ընդդիմությունը՝ լեգիտիմացնելով ԱԺ ընտրությունները և վերցնելով պատգամավորական մանդատները, փողոցից տեղափոխվել է խորհրդարանի նորակառույց նիստերի դահլիճ:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն ամերիկահայ միլիոնատեր է, ով հանուն իր բիզնեսի` պաշտպանում է իշխանության և իշխանավորների շահերը: Ահա` թե ինչպիսին են հայաստանյան կուսակցությունները ոչ միայն Հայաստանում, այլ նաև` ի սփյուռս աշխարհի:
Ընդդիմությունը տարիներ ու ընտրություններ շարունակ օգտագործել է այս երկու հնարավորություններից միայն մեկը՝ մանդատներ վերցնելն ու անպտուղ պայքարը «կեղծված ընտրությունների արդյունքում» ստացված մանդատներով:
Իշխանությունը մայիսի 5-ին բաժանեց ոչ միայն երևանցիների քվեները, այլև քաղաքական ուժերին՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստով:
ԲՀԿ-ն այսօր իրականացրեց երկու գործառույթ՝ լցրեց Ազատության հրապարակը՝ ցույց տալով, որ ամենաշատ մարդ հավաքող ուժն է, երկրորդը՝ ցույց տվեց, որ կարելի է լցնել հրապարակը և իշխանությունների համար լինել ավելի անվտանգ, քան անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Եթե որևէ մեկի համար պարզ չէ, թե ի՞նչ են զգում Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները ժողովրդավարության հանդեպ, ապա նա առնվազն Տարոն Մարգարյանի շտաբի անդամ է: Արմեն Աշոտյանի ականջը կանչի:
Ըստ ամենայնի, իշխանության վերնախավում ինչ-որ հաշվարկներ փոխվել են և որոշում է կայացվել անհրաժեշտության դեպքում «չորով» Տարոնին քաղաքապետ դարձնել:
Իրողությունն այսօր այն է, որ գլոբալ առումով` Հայաստանում իշխանությունը պատկանում է փողին և հակառակը՝ փողը պատկանում է իշխանությանը: Սա ոչ թե բառախաղ է, այլ օբյեկտիվ իրականություն:
Հայաստանում, լայն իմաստով, խախտված է հենց այս հավասարակշռությունը. մեծամասնությանը «ներկայացնում են» մարդիկ, ովքեր առողջ հասարակություններում պետք է լինեին փոքրամասնության կազմում:
Գագիկ Ծառուկյանին Ոստիկանությունը (իմա՝ իշխանությունը) ակնարկել է, որ ընդդիմադիրներին թույլ չեն տալիս օգտվել այն արտոնություններից, որոնք տրված են իշխանությանը:
Սցենարն, իհարկե, պարզ է՝ պարզունակության մակարդակի. ԲՀԿ-ն դառնում է ընդդիմության առանցք՝ իր շուրջը համախմբելով ընդդիմադիր «ցողուններին»: Դա և՛ քաղաքականապես, և՛ ֆինանսապես շահավետ տարբերակ է ինչպես՝ ԲՀԿ-ի, այնպես էլ՝ ՀՅԴ-ի համար: Բայց այս հարցում կա մի «տեխնիկական» նրբերանգ:
Ի վերջո, «հզոր» ԲՀԿ-ն մեծ առաքելություն կատարեց նախագահական ընտրություններում, բայց դրանից հետո կորցրեց ամենակարող այլընտրանքի ընկալումը: Հիմա վերականգնվում է հենց այդ ընկալումը, քանի որ առանց դրա ԲՀԿ-ի ֆունկցիան իշխանական համակարգի պահպանման գործընթացում արդյունավետ չի կարող լինել:
Չորսոտանի կենդանիներից առնվազն երկուսը Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդավայր ԱՄՆ-ում շատ որոշակի խորհրդանիշեր են. Էշը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության խորհրդանիշն է, փիղը՝ Հանրապետական:
Րաֆֆին այսօր մեկնեց ոչ թե Մոսկվա, այլ գնաց, հավասարվեց հազար տարվա մե…, ներողություն, մեծապետականության առաջ խոնարհվող «հայ քաղաքական այրերին»:
Ո՞ւմ մեղքով կամ պատճառով տապալվեց ընդդիմության՝ միասնաբար հանդես գալու հնարավորությունը: Իրադարձությունների ժամանակագրությունը ցույց է տալիս, որ այդ ուժի անունը «Բարգավաճ Հայաստան» է:
Անցած ավելի քան վեց տարիներին ԲՀԿ-ն հանրային գիտակցության մեջ ընկալվել ու ընկալվում է՝ որպես «փողի աղբյուր»: ԲՀԿ-ականները տարիներ շարունակ ոչ միայն չեն փորձել կոտրել այդ ընկալումը, այլև նպաստել են, որ դա ավելի արմատավորվի:
Երևանի ավագանու ընտրություններից առաջ ստեղծված ներքաղաքական դասավորությունը Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին այլ տարբերակ չի թողնում, քան համագործակցելը, դաշնակցելը իրար հետ: Առանց դրա, երկուսն էլ՝ իրենց քաղաքական ուժերով հանդերձ, կարող են լուրջ խնդիրներ ունենալ արդեն իսկ տեսանելի նոր, բայց միևնույն ժամանակ՝ հին քաղաքական հակադիր բևեռի պատճառով:
Րաֆֆի Հովհաննիսյանի թվարկած պաշտոնների թվում շատ են այն պաշտոնները, որոնք զբաղեցնողների մի մասին Ս. Սարգսյանը, այսպես թե այնպես, փոխելու է:
Րաֆֆին առաջարկում է վերցնել: Բայց տակավին անհայտ է՝ կտա՞ արդյոք իշխանությունը Րաֆֆիի ուզածը: Անկախ դրանից՝ իշխանությունը, կարծում ենք, երախտապարտ կլինի Րաֆֆի Հովհաննիսյանին…