Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրեց ոչ միայն Սերժ Սարգսյանի կողմից իրեն հասցված քաղաքական հարվածին պատասխանելու, այլև իշխանության դեմ հասարակության ալիքն ուղղորդելու, դրա արդյունքում՝ գոնե Երևանում իշխանափոխություն իրականացնելու հնարավորությունը:
Ցանկացած խնդրանքի բավարարում քաղաքականության մեջ գին ունի: Եվ, մեծ հավանականությամբ, այդ գինը համարվել է Ռուսաստանի համար ցանկալի, 100 տոկոսանոց երաշխավորված անձի նշանակումը Հայաստանի վարչապետի պաշտոնում:
Երևանն ունի այդ առանձնահատկությունը, որը գուցե ո՛չ Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՛չ էլ ոչ երևանյան ծագում ունեցող նրա մերձավոր թիմակիցները լավ չեն պատկերացնում:
Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանի երեկվա գիշերային այցը Ր. Հովհաննիսյանին, նրանց մտերմիկ զրույցը «VIP սալոնում», ապա՝ նաև Հ.Աբրահամյանի` իր առաքելությունը կատարած մարդու տպավորություն թողնող բարձր տրամադրությունը, ստիպում են առնվազն ենթադրել, որ Վ. Գասպարյանի այցելությամբ մեկնարկած Ր. Հովհաննիսյանի հետ հաղորդակցության գործընթացը որոշակի արդյունքներ է տալիս:
Շատերի տեսանկյունից այսօրվա շարժումը շատ ավելի շահեկան դիրքերում է, քանի որ, ի թիվս այլ պատճառների, դրանում բացակայում է ատելությունը, անհանդուրժողականությունը, ամեն ինչ բարի է ու սիրառատ:
Ինչպես սպասվում էր, ՍԴ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի՝ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները: Հակառակ որոշում ակնկալում էր, թերևս, միայն Ր. Հովհաննիսյանը՝ ապավինելով ՍԴ անդամների խղճին ու արժանապատվությանը: Ր. Հովհաննիսյանը հուսախաբ եղավ, ինչպես հուսախաբ եղավ նախագահ Սերժ Սարգսյանին այցելելիս:
Բացառված չէ՝ ոստիկանապետը Րաֆֆի Հովհաննիսյանին փոխանցել է, որ նախագահն այս-այս առաջարկներն է ներկայացնում, որոնց ընդունումը «կառուցողական» շարունակություն կունենա, մերժումը՝ ուժային:
Սերժ Սարգսյանի մոսկովյան այցը, բնականաբար, ունենալու է նաև ներքաղաքական հետևանքներ: Ամենայն հավանականությամբ, այդ այցի արդյունքներից ելնելով՝ Սերժ Սարգսյանը կորոշի՝ այցելել Ազատության հրապարակ և ինչ-որ բա՞ն առաջարկել Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ թողնել, որ նա ինքնակեղեքվի մինչև ապրիլի 9-ը:
Այս օրերին դիակների թեման ակտուալ է դարձել մեր հանրային-քաղաքական օրակարգում: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը կարող է երդվել որպես նախագահ՝ միայն իր դիակի վրայով: Թե ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները, այս պահին դժվար է ասել: Սակայն, անկախ դրանից, ակնհայտ է՝ բոլոր նրանք, ովքեր իրադարձություններին կհետևեն կողքից, կհամալրեն քաղաքական դիակների շարքերը:
Նախագահական ընտրությունների` պաշտոնապես հրապարակված արդյունքների թվաբանական պատկերը ցույց է տալիս, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ ընտրակեղծիքների, բազմակի քվեարկությունների, ցնդող կնիքների և այլ ապօրինությունների, այլ իրենց ընդդիմադիր հայտարարած ուժերի անգործության պատճառով:
Ընդամենը 1-2 ժամ հետո պարզ կլինի, ինչ ընթացք են ստանալու հետընտրական իրադարձությունները: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի և թիմակիցների համար, թերևս, ամենադժվար որոշում կայացնելու օրն է:
Իրավիճակն այսպիսին չէր լինի, իհարկե, եթե Հայ ազգային կոնգրեսն իր մարդկային ռեսուրսը տրամադրեր ոչ թե ընդդիմադիր թեկնածուներին վարկաբեկելուն, այլ Հրանտ Բագրատյանին սատարելուն: Բայց գուցե այդ դեպքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չունենար այնպիսի բարձր տրամադրություն, որպիսին ուներ այսօր` քվեարկություն կատարելուց հետո:
Սերժ Սարգսյանի հանրահավաքը կարող է չկայանալ և դառնալ միանգամայն «ուրիշ հանրահավաք»՝ միայն մի դեպքում. եթե ոչ իշխանական թեկնածուներից որևէ մեկը փետրվարի 19-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, անժամկետ հանրահավաք անցկացնի նույն Ազատության հրապարակում:
Տեսականորեն Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Հրանտ Բագրատյանի շուրջ ընդդիմադիր թեկնածուների համախմբումը կարող է զգալիորեն փոխել ընտրությունների ընթացքը` ընդհուպ իշխանությանը պարտադրելով երկրորդ փուլ անցկացնել:
Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր կանխատեսումները, մեղմ ասած, հեռու չեն իրականությունից: Այո, ներկայիս իշխանությունների ապաշնորհության, նույն Լ. Տեր-Պետրոսյանի թվարկած ու էլի բազմաթիվ պատճառներով Հայաստանը կարող է հայտնվել կործանման եզրին:
Պարույր Հայրիկյանի մահափորձից երկու-երեք օր անց հարյուրավոր կարծիք արտահայտողների թվում բացակայում է ՀՀ հիմնադիր նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը
Բագրատյանին որպես մրցունակ ու հաղթող թեկնածու տեսնելու՝ Տեր-Պետրոսյանի ցանկությունն իսկ բավարար էր, որպեսզի նախկին վարչապետը դառնար Սերժ Սարգսյանի համար ոչ թե սովորական, այլ վտանգավոր, հաղթելու իրական հնարավորություն ունեցող մրցակից:
Սերժ Սարգսյանն այսօր, ըստ էության, շնորհակալություն է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին՝ նախագահական ընտրություններում իրեն չխանգարելու համար:
Սերժ Սարգսյանի ելույթների, ծրագրերի ու իրականության, նրա իշխանության կողմից վարվող քաղաքականության միջև գրեթե աղերս չկա: Սերժ Սարգսյանի ծրագրերը վիրտուալ Հայաստանի մասին են, մինչդեռ նրա իշխանությունը կիրառվում է իրական Հայաստանում:
Ի վերջո, ինչո՞ւ իրենց թեկնածությունը չառաջադրեցին Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը, ինչո՞ւ այդպես վարվեց ՀՅԴ-ն:
Որքան տարօրինակ ու անմարդկային, նույնքան էլ «բացարձակ պրագմատիզմի» տեսանկյունից տրամաբանական է, որ Տեր-Պետրոսյանին շատ ավելի ձեռնտու է Վանոյի վտարանդի վիճակը:
Ռոբերտ Քոչարյանն իր այս անկեղծ բացահայտմամբ հերթական վնասն է հասցնում ոչ միայն ղարաբաղցիներին՝ ընդհանրապես, այլև ղարաբաղցիներից Սերժ Սարգսյանին՝ մասնավորապես:
Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն տեղական ու տարածաշրջանային, այլ համաշխարհային մասշտաբի որսորդ է: 2008 թ. նախագահի պաշտոնից հետո աֆրիկյան սաֆարիներում նրա` տասնյակ-հազարավոր դոլարներ արժեցող որսորդության տեսարանները «զարդարում են» էլիտար որսի համաշխարհային պատմությունը:
Իշխանություններին ծառայելու, իշխանության ջրաղացին ջուր լցնելու մեղադրանքը դարձել է Հայաստանի քաղաքական կյանքի շարժիչ ուժերից մեկը: Ընդ որում, որպես կանոն, տարբեր ուժերի ու գործիչների իշխանությանը ծառայելու մեջ ավելի ակտիվորեն ու ջանասիրաբար մեղադրում են հատկապես նրանք, ում գործունեությունն ամենաշատն է իշխանությանը ծառայելու կասկածներ հարուցում:
Հովիկ Աբրահամյանի բրյուսելյան այցի մյուս, թերևս, ավելի ինտրիգային մասը կապված է նրա ամենացավոտ կետի` «Բարգավաճ Հայաստանի» հետ: Վերջինիս նախագահ Գագիկ Ծառուկյանը կուսակցական պատվիրակությամբ նոյեմբերին իսկական «տրիումֆ» կազմակերպեց Բրյուսելում` եվրոպական միջին ռանգի չինովնիկների աշխատասենյակներում հանդիպելով մի շարք պաշտոնյաների ու քաղաքական դեմքերի հետ:
Այն, որ իշխանական քարոզչությունը կերտում է Սերժ Սարգսյանի «հաղթական» կերպարը, միանգամայն հասկանալի է: Դա իշխանական քարոզչության գործն է: Սակայն, մեղմ ասած, զարմանալի է, որ այդ գործով ավելի ջանասիրաբար զբաղված են «ավազակապետության» դեմ պայքարի հիմնական մարտիկները:
2017-2018 թվականներին «Քոչարյանի վերադարձի» սցենարը, մեղմ ասած, խոցելի է: Դժվար է ասել՝ ի՞նչ փոփոխություններ կլինեն առաջիկա նախագահական ընտրություններից հետո և դրան հաջորդող ժամանակաշրջանում:
Առաջիկա ընտրությունները լինելու են ամենաապաքաղաքական ընտրությունները` և՛ ձևի, և՛ բովանդակության իմաստով: Ու գուցե խորհրդանշական է, որ 2012-2013 թվականների զարգացումները կարծես դառնալու են Հայաստանում ապաքաղաքականության կամ քաղաքականության վախճանի գագաթնակետը:
Ձմեռ պապի կերպարանքով Սերժ Սարգսյանի համար ներկայացել է, թերևս, Լևոն Տեր-Պետրոսյանը: Ոչ միայն այն պատճառով, որ ամենամեծն է տարիքով:
Անկախ ամեն ինչից, իշխանությունը պատրաստվում է ընտրակեղծարարությանը, և դրա համար արդեն այսօրվանից հող են նախապատրաստում, իրենց կարծիքով՝ «լվանալով հասարակության ուղեղը»: