Կենացներն, ինչպես ասում են, քաղցրանում են: Խոսքը, բնականաբար, հոտնկայս խմվող կենացների մասին չէ: ԲՀԿ-ն իշխանությանը սպառնում է փողոցով:
Որքան զարմանալի, նույնքան էլ օրինաչափ ու հասկանալի է ոչ իշխանական քառյակի լռությունը ՍԴ-ի դիմաց լուռ ակցիա անցկացնելու վերաբերյալ: Դա միանգամայն տեղավորվում է նրանց ներկայիս գործունեության ծիրում:
Հասկանալի է, որ այս հեռանկարը շատ լավ գիտակցում է նաև ՀՀ իշխանությունը: Բայց գիտակցումը, լավագույն դեպքում, անկարողությունն ամրապնդելու և ոչ թե՝ այն հաղթահարելու դրսևորում է:
Հերթական անգամ գործող իշխանությունը կանգնել է Քոչարյանի կողմից եկող վտանգի կամ սպառնալիքի առաջ: Կրկին տասնյակ վարկածներ են առաջ քաշվում, բազմաթիվ վերլուծություններ են ներկայացվում, թե ինչու, ինչպես և երբ Քոչարյանը կվերցնի իշխանությունը և այլն:
…Ու դա ոչ թե Սերժ Սարգսյանի՝ հմուտ ու բազմաքայլ գործող քաղաքական գործիչ լինելու արժանիքն է, այլ իբրև թե նրա դեմ պայքարող քաղաքական ուժերի ապաշնորհությունը
Պետության համար կարևորը ոչ թե միտքն է, այլ բազուկը: Մարդը Հայաստանում ոչ թե նպատակ է, այլ միջոց: Կրթության նախարարությունը դա ցանկանում է սերմանել հենց դպրոցից, որպեսզի հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի մտածել մարդ-մտածող դառնալու մասին:
Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում վերածնունդ է համարվում վերադարձը ռուսական տիրապետությանը, և հենց այդ պատճառով է Ղրիմի «մաղարիչը» նշվում հենց «Վերածննդի» հրապարակում:
Ծառուկյանը գրեթե ամեն առիթով հայտարարում է, որ իրեն պաշտոն պետք չէ, որ իշխանության գալու նպատակ չունի: Մեծ հավանականությամբ, Ծառուկյանը միանգամայն ազնիվ է իր այդ հավաստիացումներում:
Հասկանալի է, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացի նպատակը Տիգրան Սարգսյանին Առաքել Մովսիսյանով կամ Հրայր Թովմասյանով փոխարինելը չէ, եթե անգամ նրանք մի գիշերվա մեջ տրանսֆորմացվեն ու բավարարեն ԲՀԿ-ի ներկայացրած չափանիշներին:
Քաղաքականությունը հաստատուն քայլերով Հայաստանում վեր է ածվում կրկեսի: Ծաղրածուներ՝ որքան ասեք, արենաներ՝ ուզածի չափ՝ Բաղրամյան 19-ից մինչև Իսակովի 9
Այն, ինչով զբաղվում են ՀԱԿ-ի՝ բոլոր, և «Ժառանգության»՝ առայժմ որոշ անդամներ, ոչ այլ ինչ է, քան մի գործընթացին նպաստելը, որի հաջողության դեպքում՝ կարճաժամկետ կտրվածքով, Ծառուկյանը կարող է դառնալ վարչապետ, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ 2017-18 թվականներին, ընտրական ցիկլում իշխանության հակակշիռ բևեռի առաջնորդ:
Արտաքուստ քաղաքական ուժերի միջև ոչ միայն մրցակցություն կա, այլ այն երբեմն կատաղի մրցակցության աստիճանի է հասնում: Իրականում սակայն դա ընդամենը մրցակցության պատրանք է:
Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հայտարարեց, թե չի ասում՝ երբ է տեղի ունենալու հաջորդ հանրահավաքը: Հասկանալի է, որ պետք է սպասել պատասխանին:
Հայաստանում իրական իշխանափոխության հնարավորությանն արդեն գրեթե որևէ մեկը չի հավատում: Մինչդեռ պարբերաբար պարարտ հող է ստեղծվում պալատական հեղաշրջումների համար: Ինչպես այսօր՝ պատմական փետրվարի 3-ից 16 տարի անց:
Արտագաղթի տեմպի աճը բացի թվային արտահայտությունից տեսանելի ապագայում նաև որակական հետևանքներ է ունենալու, որոնք ուղղակիորեն ազդելու են նաև Հայաստանի տնտեսության, հետևաբար՝ նաև իշխանությունների գրպանի վրա:
Եթե մինչև հիմա իշխանությունը կարողանում էր որոշակիորեն մանևրել ներքին և արտաքին խնդիրներով պայմանավորված «ալիքների» հերթագայության մեջ, ապա ընդամենը մեկ-երկու ամիս հետո ստիպված է լինելու դիմակայել միանգամից երկու կամ ավելի ճակատներում սպասվող ընդդիմադիր ալիքին:
Քաղաքացիական պայքարի այս վերջին հաղթանակի հիմքում, առաջին հերթին, ընկած էր կոնկրետությունը՝ առաջադրված խնդրի խիստ որոշակիությունը՝ ուղեվարձը 100 դրամ:
Իշխանությունը որոշել է տեղի չտալ բողոքի ակցիաներին և «արտոնությունների մասին» ինչ-որ հեքիաթներով փորձում է սիրաշահել, կամ, ինչպես Գալուստ Սահակյանն է ասել, «զուսպ սիրել» հասարակությանը:
Ուղեվարձի հաշվարկման «տնտեսագիտական հիմնավորումների» քննարկումը տվյալ դեպքում անիմաստ է, քանի որ, մեծ հավանականությամբ, այս «տարբերությունը» պայմանավորված է ոչ թե տրանսպորտային ցանցի կառավարման առանձնահատկություններով, այլ ներիշխանական ու անձնական հակասություններով:
Բացառված չէ, որ հենց կառավարության առաջիկա նիստում՝ վաղը, Տիգրան Սարգսյանը, սովորության համաձայն, երկարաշունչ դասախոսություն կարդա քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, քաղաքացիական հասարակությանն ընդառաջ գնալու՝ իշխանությունների պարտքի մասին ու Տարոն Մարգարյանին հանձնարարի «վերահաշվարկել» տրանսպորտի սակագնի հիմնավորումները:
Եթե դա այդպես է, ապա ստացվում է, որ Տարոն Մարգարյանն առաջնոդվում է ոչ թե նժդեհականության անշեղ ուղիով, այլ գերտերությունների հրահանգով:
Ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ալիքն աստիճանաբար սկսում է ձնագնդի էֆեկտ ստանալ՝ որքան իշխանությունը պայքարում է դրա դեմ, այն ավելի ընդգրկուն է դառնում:
Հայաստանում ներկայումս ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որ վստահաբար ավելի վատթարանալու է աշնան ամիսներին, իշխանության համար իրականում լուրջ վտանգ է ներկայացնում:
Հիմա նույն Րաֆֆի Հովհաննիսյանը գրեթե չի տարբերվում նրանցից ու, ըստ էության, միացել է ընդդիմադիր դաշտում ընթացող պայքարին: Իսկ այդ պայքարն, ըստ էության, ընդդիմության առաջնորդության համար է: Ապրիլի 9-ից հետո հայաստանյան ընդդիմությունը մնացել է առանց ընդգծված դոմինանտ ու առաջնորդող ուժի:
Աբրահամյանի հեռագրում որևէ խոսք չկա ՌԴ պետական հեռուստաընկերությամբ ցուցադրված՝ ՀՀ քաղաքացուն նվաստացնող ռեպորտաժի մասին, ինչն էլ բորբոքել է բողոքի ալիքը Հայաստանում: Այդ մասին խոսել՝ կնշանակեր՝ տալ քաղաքական գնահատականներ և պահանջել քաղաքական պարզաբանումներ, ինչը, բնականաբար, ՀՀ իշխանությունների ուժերից վեր է:
Վահե Հակոբյանի մարզպետ դառնալը կոսմետիկ առումով դրական լինելով՝ իրականում կարող է շատ ավելի վտանգավոր լինել Սյունիքի մարզի համար: Հակոբյանները և Խաչատրյանները Սյունքի մարզի երկու ազդեցիկ ընտանիքներն են:
Ըստ ամենայնի, Տիգրան Սարգսյանը շատ ծանր է տարել օֆշորային սկանդալը և ցանկանում է համարժեք պատասխան տալ «օֆշորի թեման տաք պահողներին»:
Սա, թերևս, յուրահատուկ մեսիջ է իշխանության անդամներին՝ առ այն, որ, եթե հանգամանքների բերումով որևէ մեկին «պատժելու» անհրաժեշտություն է առաջանում, պետք է ըմբռնումով մոտենալ դրան և համբերել: Իշխանությունը չի զոհաբերում յուրայիններին: Առավելագույնը՝ հեռացնում է պաշտոնից: Ըստ ամենայնի, կարճ ժամանակով:
Առաջիկա տարիներին Սերժ Սարգսյանն առաջին հերթին՝ պետք է սեփական կուսակցությունը «մաքրի» թեկուզ 1 տոկոսով անվստահելի ՀՀԿ-ականներից:
Ի՞նչ տարբերություն, թե նույն իշխանության ո՞ր թևը կհաղթի, ո՞րը՝ կպարտվի: Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու մյուսները նույն իշխանության տարբեր բևեռներն են, մեկը՝ մտածողության հեղափոխություն իրականացնելու հոգնեցրած կոչերով, մյուսը՝ քաղաքականության մեջ խելքի բացակայության մասին իր աշխարհընկալմամբ: