Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի քաղաքական կյանքում, մասնավորապես` սահմանադրական փոփոխությունների գործընթացի տեսքով, առնվազն մի քանի տարիների նախապատմություն ունի և թելադրված չէ իրավիճակային դրդապատճառներով, ինչպես փորձում են ներկայացնել շատերը։
Արա Աբրահամյանը, ի թիվս այլ «առաքինություների», նաև ազնիվ է, անսահման ու անթույլատրելիության աստիճանի ազնիվ: «Պուտինն ինձ հանձնարարություններ ա տալիս, ես կատարում եմ», «Պուտինը միշտ ճիշտ ա»,- սրանք մեջբերումներ են Արա Աբրահամյանի ասուլիսից:
Իրականում Հայաստանը պետք է դարձնել ոչ թե նոր, այլ նորմալ պետություն: Նոր Հայաստան, մեծ հաշվով, մենք ստանում ենք ամեն օր, գոնե այնքանով, որքանով, ինչպես հայտնի արտահայտություններից մեկում է ասվում, ամեն օրը նոր կյանք է: Հայաստանում, սակայն, ամեն նոր օրվա հետ կյանքն ավելի է հեռանում նորմալ լինելուց:
Հայաստանում ամենաշատը քննարկվող, քննադատվող ու մտահոգություն պատճառող հարցը ռուսական զենքի վաճառքն է Ադրբեջանին: Հայաստանի վերջին պաշտոնական արձագանքներից մեկն այդ երևույթին եղել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը, որ զենքի վաճառքն Ադրբեջանին մեզ դուր չի գալիս, սակայն Հայաստանն ըմբռումով է մոտենում Ռուսաստանի այդ քայլին, քանի որ դա է պահանջում այդ երկրի բիզնես շահը:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր վերջապես հանդես եկավ այդքան «ազդարարված» հարցազրույցով՝ արտահայտելով իր տեսակետը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Այդ հարցազրույցի նկատմամբ նրա՝ հրապարակավ և թաքնված կողմնակիցներն այնքան մեծ սպասումներ էին առաջացնում, որ թվում էր՝ Քոչարյանն այնպիսի հայտարարություններ է անելու, որ իշխանությունն անմիջապես հրաժարվելու է սահմանադրական փոփոխություններից՝ գուցե Քոչարյանին էլ հանձնելով իշխանությունը:
Ստացվում է անհեթեթ իրավիճակ՝ իշխանությունն իրականացնում է այն նախընտրական խոստումը, որով ընդդիմությունը հանդես է եկել նախորդ ընտրություններում: Իսկապես, Հայաստանում ամեն ինչ «թարս է բուսնում»:
Իսագուլյանն այսպիսով ակնարկում է, որ, եթե Քոչարյանը որոշում կայացրեց՝ սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի առիթն օգտագործելով՝ մտնել խաղի մեջ, «Ո՛չ»-ի ճակատը «շատ փոքր է» նրան ընդունելու կամ չընդունելու համար:
Այն, որ Հայաստանի նկատմամբ նույնքան հետաքրքրություն չի ցուցաբերվել, որքան Վրաստանի դեպքում, իհարկե, պայմանավորված է ամերիկյան քաղաքականության առաջնահերթություններով, սակայն դրանում իր մեղքի բաժինն ունի նաև հայկական դիվանագիտությունը, որը նույն 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո վերածվել է ռուսական քաղաքականության քարոզչամիջոցի:
Կրեմլի համար Նալբանդյանն իդեալական արտգործնախարար է: Նրան հետագայում կարող են անգամ ՌԴ արտգործնախարարի պաշտոնում նշանակել: Վստահաբար, այդ պաշտոնում նա շատ ավելի ջանասիրաբար Ադրբեջանին կհամոզի ռուսական զենք գնել, քան դա անում է հայազգի Սերգեյ Լավրովը: Ինչպես փողը, այնպես էլ արտգործնախարարի պաշտոնը, ազգություն չի ճանաչում:
Վերջ: Պատմությունը փակված է: Մարդիկ, ովքեր կորցնելու ոչինչ չունեին, ըստ ամենայնի, ստացան այն, ինչը կարող են կորցնել կամ հանուն ինչի արժեր կորցնել առողջությունը: Նրանք ստացան կորցնելիքը, Տիգրան Խաչատրյանն էլ՝ ազատությունը՝ նորանոր «կորուստների» հաղթարշավը շարունակելու համար:
Արևմուտքը պետք է Հայաստանին ռազմաքաղաքական երաշխիքներ տա առ այն, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների էլ ավելի սերտացման դեպքում, ինչին ձգտում է նույն Արևմուտքը, կապահովի ոչ միայն՝ Հայաստանի, այլ նաև՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի, այլ առաջին հերթին՝ Ռուսաստանի անուղղակի ոտնձգություններից:
Հարցը՝ ո՞ւմ կողմից են կառավարվում հայ պաշտոնյաները, ամենևին հռետորական չէ: Հաշվի առնելով այն խայտառակ վիճակը, որում թե՛ արտաքին քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մնացած առումներով՝ հայտնվել է Հայաստանը, այդ հարցն առավել քան արդիական է, և հայ հասարակությունն իրավունք ունի ստանալ այդ հարցի պատասխանը, որը, հնարավոր է, գիտի նաև ԱՄՆ-ի դեսպանը:
Իրականությունն այն է, որ ՀԱՊԿ-ն պետք չէ Հայաստանին, մինչդեռ Հայաստանը պետք է, չափազանց շատ է պետք ՀԱՊԿ-ին, և առաջին հերթին՝ Ռուսաստանին: Սակայն պետք է ոչ թե՝ որպես պետություն, որն ունի սեփական շահերն ու հետապնդում է դրանք, այլ որպես տարածք, կամ, ինչպես ազնվորեն հայտարարել է Գրիզլովը՝ որպես ֆորպոստ:
Ամենացավալին այն է, որ Ռուսաստանի «քաղաքական ծրագրերն» իրականացվում են հայ զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքի գնով, իսկ Հայաստանի իշխանությունը՝ ունենալով դա թույլ չտալու ռազմական կարողություն, անկարող է դեմ գնալ Ռուսաստանի քաղաքական ծրագրերին:
Ի՞նչը կարող է լինել Հայաստանի կողմից դրա դիմաց վճարվելիք գինը՝ մաքսակետի տեղադրումը ԼՂ-ի հետ սահմանի՞ն, համաձայնությո՞ւնը՝ ԼՂ-ում ռուսական խաղաղապահներ տեղակայելուն, թե՞ որևէ այլ զիջում՝ հայտնի կդառնա առաջիկայում:
Միասնականության շահարկումը, բացի այս՝ ներքին վտանգներից, Հայաստանի դեպքում ունի նաև շատ որոշակի արտաքին վտանգ: Ու խոսքն ամենևին հակառակորդի մասին չէ, որ դեմ ցանկանում են միասնականանալ բոլորը:
Ընդհանուր առմամբ խնդիրը ձևակերպվելու է հետևյալ կերպ՝ «Կամ ռուս խաղաղապահներ Լաչինում, կամ պատերազմ»: Ըստ ամենայնի՝ հենց այս երկընտրանք-պարտադրանքն է փոխանցելու Պուտինը Սարգսյանին ու Ալիևին:
Ռուսները հիմա, ըստ էության, նպաստում են, որ Հայաստանի զենքն ավելի արագ «սպառվի», որպեսզի հանկարծ Հայաստանում որևէ մեկը չմտածի, թե կարելի է չխորտակվել Ռուսաստանի հետ միասին:
Գեղամյանն իր այս հայտարարությամբ, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է դրել Հայաստանի իշխանությանը: Եթե ՀՀԿ-ն ցուցադրաբար պատգամավորական մանդատից չզրկի սույն նախկին կոմունիստին, կստացվի, որ նա արտահայտում է Հայաստանի դիրքորոշումը:
Հայաստանը, ըստ էության, հայտնվել է տարածաշրջանային «արգելակի» դերում: Առաջին հերթին՝ ռազմաքաղաքական, և միայն հետո՝ տնտեսական առումով: Ընդ որում, այնպես չէ, որ Հայաստանը տարածաշրջանային վեկտորալ զարգացմանն արգելակում է սեփական շահերից ելնելով: Ճիշտ հակառակը:
Իշխանությունն ուղղակի կարող է սարսափել մտքից, որ կուտակայինի հարցում վերջնական ու ամբողջական հաջողության հասնելու դեպքում քաղաքացիական հասարակության միավորներն օգտագործելով իրենց փորձը և, ամենակարևորը, նախադեպը, կարող են ընդվզել քաղաքացիներին հարստահարելուն ուղղված ցանկացած օրենքի կամ նախաձեռնության դեմ:
Սեպտեմբերի վերջին նրանք՝ իշխանությունն ու ոչ իշխանությունը, միասնաբար կնշեն այդ «գործի» հաղթանակը: Կնշեն առանձնակի շուքով ու լացացնող պաթետիզմով: Կնշեն՝ ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնի օրը: Տոն, որը Հայաստանի իշխանությունն ու ոչ իշխանությունը դարձրեցին տարելից:
Ոչ իշխանականները, կարելի է չկասկածել, այնպես կվերահսկեն իշխանությանը, որ նույնիսկ Գլխավոր դատախազության ստաժավոր քննիչները զարմացած կմնան, թե ինչպես կարելի էր «լղոզել» պետական փողերի փոշիացումն ու արժանանալ իշխանության հավանությանը:
Սա կոչվում է արտաքին քաղաքականություն, որով մեր թշնամի երկիրը զբաղվում է: Ի տարբերություն մեր իշխանությունների, որոնց զբաղվածի արդյունքում է նաև թշնամի երկիրը նման արտաքին քաղաքականություն իրականացնելու խաղաքարտեր ստացել: Խաղաքարտեր, որոնցով խաղն Ադրբեջանի համար, ըստ էության, դարձել է երաշխավորված ելքով խաղ:
Հայ հասարակությանը հետաքրքրող ամենաառաջին, կենսական խնդիրը պետք է լինի այս հարցը՝ արդյո՞ք որևէ պարագայում, որևէ ձևակերպմամբ կամ հիմնավորմամբ ՀՀ-ի և Ղարաբաղի միջև մաքսակետ կտեղադրվի: Այլ կերպ ասած՝ արդյո՞ք Հայաստանի իշխանությունն իմունիտետ ունի՝ «ոչ» ասելու մաքսակետ տեղադրելու պարտադրանքին, եթե ասողը լինի ոչ միայն Նազարբաևը, այլև Պուտինը:
Ի հեճուկս այս սարսափազդու վերնագիրն ընթերցելուց հետո առաջացող ակնկալիքի, որ նման վտանգ գուժելուց հետո ՀՀ հիմնադիր նախագահը պետք է առաջարկի «Հայաստանի փրկության Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհային քարտեզը», հոդվածում նման բան չկա:
Հանրահավաքները վաղուց Հայաստանում վերածվել են առևտրային գործարքի բաղադրիչի: Կամ աճուրդային լոտի: Կամ խաղադրույքի «ֆիշկայի»: Հատկապես, որ Հայաստանում այլևս կազինո ունի միայն քառյակի տերը՝ Գագիկ Ծառուկյանը:
Սա ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև, առաջին հերթին, իշխանության, բայց նաև ընդդիմության, մտավորականության, Հայաստանի ճակատագրով մտահոգ բոլորի խնդիրն է: ՀՀԿ-ն շանս ունի ապացուցելու, որ իզուր չի կոչվում Հայաստանի Հանրապետական կուսակցություն: Այլապես հունիսի 15-ից այն կդառնա Հայաստանը հանձնողների կուսակցություն:
Ցանկացած մեծահարուստ, բավարարելով նյութական բոլոր հնարավոր պահանջմունքները, ինչ-որ պահի ցանկանում է նաև որոշակի առաքելություն իրականացնել, որը ոչ միայն կարող է բիզնես եկամուտ չապահովել, այլև կարող է վտանգել ունեցած բիզնեսները: Բայց դա յուրաքանչյուր մարդու ընտրությունն է: Պատրա՞ստ է արդյոք Գագիկ Ծառուկյանը հրաժարվել իր ունեցվածքից՝ հանուն ինչ-որ առաքելության:
Հասկանալի է, որ խնդիրը երևանյան դպրոցներից մեկում անցկացված ցուցադրական միջոցառումը չէ: Խնդիրն այն է, որ դա տեղի է ունենում դպրոցում, որն այսօր ավարտում են պատանիներ, ովքեր, ինչպես նշված է պաշտոնյաների ուղերձներում, մեր երկրի ապագան են ու վաղվա պաշտոնյաները: