Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ստացել է Վարդան Պետրոսյանի գործով տուժող Տաթևիկ Հակոբյանի՝ լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը:
Դավիթ Խաչատրյանն, ինչպես հայտնի է, պնդում էր, որ արձակված կրակոցը պատահականության արդյունք է, ընդունում է, որ իր կատարածը հանցագործություն է, սակայն նշում է, որ սպանություն չի կատարել: Նշենք նաև, որ պաշտպանական կողմը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի այս վճիռը բողոքարկել էր վերաքննիչ քրեական դատարանում:
Հայաստանի Հանրապետության սահմաններում այն հասել է գրեթե մինիմումի, մի քանի կրակոցներ են լինում օրվա ընթացքում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում այդ կրակոցների թիվը հասնում է մոտ 30-40-ի շեմին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մենք այսօր լայն պայքար ենք մղում հասարակության հետ, հասարակության մեջ և բանակում արատավոր փողոցային բարքերի դեմ և, անկասկած, այն զորամասերում, որտեղ կան թերություններ, այդ զորամասերի ղեկավարները մեզանից և ուղղություն են ստանում, և իրենց համապատասխան արժանի պատիժն են ստանում: Ես երեկ իմ խոսքի մեջ ասացի, որ պատժվելու են շատ-շատ մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում այդ մթնոլորտի համար:
168.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել էր՝ ի՞նչ ընթացք է ստացել դերասան Կարեն Մկրտչյանի կողմից գումարներ հափշտակելու վերաբերյալ հոդվածների ուսումնասիրությունները:
Նորմալ կլինի, եթե հասարակությունն ունենա այն գիտակցությունը, որ ոչ թե պետք է լավ, բարի թագավորի մասին մտածել, այլ համակարգի փոփոխության:
«Հիմա մենք ունենք բավականին ձևավորված, դինամիկ և որոշակի իրավական հիմքերի վրա աշխատող դատական համակարգ, որը արդեն տասնյակից ավելի տարի աշխատում է և ցույց է տվել իր արդյունավետությունը: Բարեփոխումը հանուն բարեփոխության չպետք է կատարվի, բարեփոխումը պետք է որոշակի ռեալ, իրական նպատակներ հետապնդի, և այդ հաշվարկները պետք է լինեն ոչ թե վերացական, այլ՝ ուսումնասիրված, վերլուծված, գնահատված փաստերով»,- ի պատասխան ասաց Դավիթ Ավետիսյանը:
«Փաստաբանը կատարում է իր փաստաբանական գործունեությունը, ես կխնդրեմ այդ հարցով դիմեք փաստաբանին, եթե ինքը գիտի՝ ինչո՞ւ չի իրավապահ մարմիններին հայտնում: Չէ՞ որ փաստաբանի գործառույթների համար մեկ խնդիրը իրավաբանների հետ, իրավական մարմինների հետ աշխատելն է: Ես չեմ կարծում, որ ինքը տեղը գիտի ու չի հայտնում, իսկ ոստիկանությունն այսօր տեղի հայտնաբերման հետ կապված այս պահին դեռևս տեղեկություններ չունի: Եվ խնդրում եմ, որ դա պետք չէ քաղաքականացնել, որովհետև Վալերի Օսիպյանի և մնացած բոլոր ոստիկանության աշխատակիցների մերձավորներն էլ կարող են հանցագործություն կատարել, որի պատասխանը նաև չկարողանա տալ հենց ինքը՝ ոստիկանը»,- ի պատասխան ասաց Աշոտ Կարապետյանը:
«Ես իմ խոսքերի սկզբում ասացի, որ ցանկացած բացահայտում կարելի է դիտել միայն դատարանի վճռով, բայց կան մեղադրյալներ, որոնք մեղադրվում են տվյալ հանցագործությունը կատարելու մեջ: Հիմա մենք մեղադրյալներին ձերբակալել ենք, այս պահին նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը, այլ մանրամասներ ես չեմ կարող հայտնել: Լիարժեք հայտարարում եմ, որ կան ձերբակալվածներ, և լուրջ ապացույցներ կան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ոստիկանությունը շտապեց հայտարարել, որ Թևոսիկի եղբոր սպանության դեպքը բացահայտվել է:
Լրագրողներն այսօր Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Ոստիկանությունը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդուն հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես հայտնի է, Վալերի Օսիպյանի եղբորորդին գտնվում է հետախուզման մեջ: Աշոտ Կարապետյանն ասաց, որ Վալերի Օսիպյանը պատշաճ իրականացնում է իր գործառույթները. «Ցանկացած ոստիկան կարող է մերձավորներ ունենալ, որոնք կատարած լինեն հանցագործություններ: Բայց հանցագործությունը ամրագրվում, մեղսագրվում է այն ժամանակ, երբ կա դատավճիռ»:
«Դուք չարաչար սխալվում եք, որովհետև մարտի 1-ի գործով ասում եք՝ մինչ օրս ոչ մի բացահայտում չկա: Մարտի 1-ի գործով բացահայտումները բոլոր իրականացված են, իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից հարուցված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մարտի 1-ի գործի հետ կապված մինչ օրս որևէ բացահայտում չկա:
«Ես կարծում եմ՝ այստեղ հիմնական հարցը ոչ այդքան իմ նշած կասկածներն են, որքան այն, որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերն իրենց մտածողությամբ նույնպես միապետական են, և նրանք ուզում են իշխանությունը վերցնելու դեպքում վերցնել ամբողջ իշխանությունը՝ առանց սահմանափակման: Կարծում եմ՝ այն, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը դեմ են սահմանադրական փոփոխություններին, հիմնականում կապված են ոչ այնքան սկզբունքների հետ՝ ժողովրդավարություն և այլն, որքան այն հանգամանքի հետ, որ իրենք են ուզում ունենալ այդ իշխանությունը և միապետ լինել»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
«Օրենքով քննչական կոմիտեի կառուցվածքը, հաստիքները կառավարության կողմից հաստատվելուց հետո քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է հինգ օրվա ընթացքում տեղակալների թեկնածությունները, և Հանրապետության նախագահը նշանակում է: Ես կառաջարկեի ևս երկու օր սպասել»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության համար մրցույթ է հայտարարվել, սակայն Արդարադատության նախարարությունը դեռ հայտեր չի ստացել: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից: Նշենք, որ մրցույթի մասին հայտարարությունը ՀՀ արդարադատության կայքում տեղադրվել է սեպտեմբերի 2-ին:
Այսօր հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի գործին՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց. «Իմ մոտ այն տպավորությունն է, որ Վարդան Պետրոսյանի հետ նույնպես հաշվեհարդար է տեղի ունենում: Սկսենք նրանից, որ նա բոլորիս հայտնի է, որևէ մեկը չի կարող կասկածել, որ նա այն վտանգավոր հանցագործն է, որ կարող է խուսափեր դատավարությունից, հարցաքննությունից և այլն»:
«Շանթն ու ընկերներն այդ աջակցությունը չունեն, որովհետև քաղաքական ուժերը նրան յուրային չեն համարում: Իսկ որ յուրային չէ, ուրեմն նրան չեն ճանաչում քաղբանտարկյալ: Սա մեր հասարակության ամենամեծ ողբերությունն է»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ նշելով որ Հայաստանի Հելսնիկյան կոմիտեն Շանթ Հարությունյանին, նրա ընկեներին և Վոլոդյա Ավետիսյանին քաղբանտարկյալ են ճանաչում:
«Եթե Սուրիկ Խաչատրյանին նորից նշանակեն մարզպետ, դա նշանակում է՝ Հայաստանի իշխանությունները ձեռնոց են նետում բոլորիս՝ հասարակությանը: Դուք կարող եք ասել, որ շատ են եղել նման դեպքեր: Այո´, գուցե շատ են եղել, բայց սա նշանակում է ձեռնոց նետել և ասել՝ ժողովուրդ, եթե քո մեձ դեռևս արժանապատվություն կա, կարո՞ղ ես ձեռնոցը վերցրու, հետս մենամարտիր: Թե չէ, դու ողորմելի ստրուկ ես և ես քեզ որպես ստրուկ պետք է պահեմ: Ես համարում եմ՝ եթե Սուրիկ Խաչատրյանին նորից մարզպետ նշանակեն, դա կլինի նորից ձեռնոց նետելը մեզ բոլորիս՝ հասարակությանը: Կվերցնե՞նք մենք այս ձեռնոցը, թե՞ ոչ, դրանից կհետևի, թե Հայաստանն ընդհանրապես՝ որպես պետություն, արժանի՞ է գոյություն ունենալու, թե՞ ոչ՝ որպես արժանապատիվ ժողովուրդ: Սա կլինի բացահայտիչ, ինդիկատոր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Ավետիք Իշխանյանը:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջութանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դեռ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է: Ինչպես 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, Դավիթ Խաչատրյանը հետվիրահատական փուլում է, նրա վիճակը գնահատվում է բավարար:
ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի Ֆեյսբուքյան էջում տեղ գտած նամակագրության տարածման հետ կապված ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հետաքննություն է կատարվում: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ինչպես 168.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց բռնաբարության, առևանգման և այլ արարքների մեջ մեղադրվող ոստիկան Է. Վարագյանի գործով դատական նիստը: Դատարանը դեռևս չէր ստացել Է. Վարագյանի ընկերուհու հեռախոսազանգերի վերծանումները. դատարանն այդ կեր փորձում է ստուգել ամբաստանյալի ընկերուհու ցուցմունքների հավաստիությունը:
Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական ճառով հանդես է եկել Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատախազ Գևորգ Գևորգայնը. վերջինս դատարանին միջնորդեց Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, որդուն՝ Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա ազատազրկման. գործով մյուս ամբաստանյալներին մեղադրողը միջնորդեց դատապարտել տարբեր ժամկետներով ազատազրկման. միայն ամբաստանյալ Միսակ Առաքելյանին դատախազը միջնորդեց տուգանել 50 հազար դրամի չափով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ֆինանսական բուրգի գործով դատական նիստը, որի ընթացքում հարացաքննվեց այս գործով տուժողներից մեկը: Նա դատարանում հայտնեց, որ գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին ճանաչում է 90-ական թվականների սկզբից, նրա հետ ունեցել է ջերմ հարաբերություններ, հետագայում ամբաստանյալը դարձել է իր պսակադրության կնքահայրը:
«Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ սա իշխանությունների հաշվեհարդարն էր այն անձանց նկատմամբ, ովքեր, իրենց օրինական շահերից ելնելով, փորձում էին իրենց իրավունքներն ու գաղափարը տեղ հասցնել: Սարքեցին սադրանք, անձանց ներկայացրին որպես խուլիգաններ և այսօր էլ արդեն տեսաք՝ ինչպիսի դաժան միջնորդություն ներկայացվեց: Նույնիսկ անչափահաս երեխայի մասով՝ Շանթի որդու հետ կապված… Ինձ համար շատ անսպասելի էր, երբ 15 տարեկան երեխայի հետ կապված այդպիսի պատվեր էր իջեցվել՝ նրա մասով ազատազրկման միջնորդություն ներկայացնել դատարան, երբ երեխայի 15 տարին նոր էր լրացել»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով մեղադրող Գևորգ Գևորգյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա ամբաստանյալ Վարդան Վարդանյանի միջնորդեց դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Որպես նրա պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք` մեղադրողը վկայակոչեց «հանցագործության մեջ առավել ակտիվ դերը, հանցանքը հանրության համար վտանգավոր ձևով կատարելը»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով մեղադրողը այժմ հանդես է գալիս մեղադրական ճառով:
Դավիթ Վարդանյանը նշել է, որ առավոտյան թմրամիջոցից մի կտոր պոկել է, փաթեթավորել ռետինե մատնոցի մեջ ու դրել գրպանը, իսկ մնացածը պահել պայուսակում: Տաքսի են կանչել ու Կարապետ Գևորգյանի հետ ճանապարհվել Երևան:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ընթացքում տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը միջնորդեց դատարան հրավիրել և որպես վկա հարցաքննել Նաիրիի բժշկական կենտրոնի ավագ բուժքույր Գոհար Մկրտչյանին: Փաստաբանը միջնորդեց նաև Նաիրիի բժշկական կենտրոնից պահանջել Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի զննության արձանագրության հիվանդանոցում առկա օրինակը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Վարդան Պետրոսյանի դատական գործով նիստից հետո կողմերը՝ դատավորի գլխավորությամբ, մեկնեցին Եղվարդի ոստիկանությունում՝ տեղում զննելով վթարի արդյունքում ջարդված ավտոմեքենաները:
«Երբ հեռուստատեսությամբ տեսնում ես, որ փողոցում կրակող, իրար սպանող մարդիկ ընդամենը մեկ դեպուտատի ստորագրությամբ դուրս են թողնվում և դու գիտես, որ շատ ծանր ողբերգության պատճառով, դժբախտ պատահարի պատճառով 11 ամիս դու նստած են բանտում, և դու գիտես՝ քեզ համար ստորագրել են ոչ միայն ընդամենը երկու դեպուտատ, այլ ամբողջ դեպուտատական կորպուս, կուսակցություն, 180 մտավորական, 21 հազար հայ ու ֆրանսիացի քաղաքացի, Ֆրանիսայի հայերի ամենահռչակավոր մարդիկ, աստղեր և այդքանից հետո քննչական մարմիններն ինձ այնքան ծանր հանցագործ են համարում, որ պահում են բանտում, ես, այնուամենայիվ, եկա նման եզրակացության, որ սա, դժբախտ պատահար լինելով, դարձավ, կարծես քննվեց որպես կանխամտածված սպանություն, և օգտագործվեց այդ ամենը ինձ վարկաբեկելու, ինձ հոգեբանորեն և ֆիզիկապես կոտրելու համար»,- այսօր դատարանում իր ցուցմունքում հայտարարեց Վարդան Պետրոսյանը: