Մտնելով տուն՝ կնոջը բռնացրել է իրենց տան անկողնում Տավուշի մարզի գյուղերից մեկի բնակչի հետ սեռական հարաբերություն ունենալիս:
«168 Ժամի» խմբագրություն էր դիմել քաղաքացի Անահիտ Սարգսյանը: Նրա խոսքով՝ որդին՝ Տիգրան Մարտիրոսյանը, առողջական խնդիրներ ունի, սակայն նրան համարել են ծառայության համար պիտանի:
Կարինե Դավթյանը մահացած մայոր Սարգիս Աբրահամյանի ընկերոջ կինն է. ընկերը, ով ևս զինծառայող է, մայոր Սարգիս Աբրահամյանին խնդրել է իր ավտոմեքենայով կնոջը՝ Կարինե Դավթյանին տեղափոխել իր մոտ: Ճանապարհին տեղի է ունեցել դեպքը:
շուրջ 20 րոպե անց, Վ. Հովակիմյանին կրկին կանչել է պահասենյակ և համածառայակցի հետ միասին, դարձյալ խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, նույն շարժառիթներով Վ. Հովակիմյանից շորթել է 30.000 ՀՀ դրամ գումար
Ըստ մեղադրական եզրակացության՝ կանայք կատարել են կանանց հավաքագրման և Դուբայ տեղափոխելուն, փոխանցելուն, թաքցնելուն ուղված գործողությունները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում սկսվեց տուժողների հարցաքննությունը:
Շանթ Հարութունյանն էլ կատակով ավելացրեց, որ միայն ոստիկանների աչքերն են մրմռացել: Տուժողը հայտարարեց, որ գործով ամբաստանյալներին քաղաքացիական հայց , պահանջ չունի…
Տուժողը խնդրել է ամբաստանյալից հօգուտ իրեն բռնագանձել 4 մլն 779 հազար 796 դրամ՝ որպես հանցագործությամբ տուժողին պատճառված նյութական վնասի հատուցում:
արություն Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն խանդիհողի վրա` նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, Հարություն Սարգսյանը պլանավորել է սպանել Կարեն Եսայանին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց բանդայի գործով դատական նիստը: Դատարանում շարունակվեց գործով ամբաստանյալ Սամվել Դավթյանի հարցաքննությունը, հրապարակվեցին նաև նրա նախաքննական ցուցմունքները:
«Մի խոսքով՝ ակնհայտորեն քրեական մեթոդներ գործադրելով՝ ոստիկանությւոնը պրովոկացիաներ է սաքրել, որի համար, իմ արարքի համար ես նորից եմ կրկնում՝ ճիշտ եմ արել, լավ եմ արել, դուրս գամ, էլի եմ անելու»:
«Պատկերացրեք, դատական պրոցեսում պատգարակի վրա պառկած քննում են մարդու գործ». փաստաբանը՝ Վերնիսաժի գործով Վալերի Հովհաննիսյանի կալանավորման մասին
«Իմ պաշտպանյալը՝ որպես կին, որպես մայր, խնամել է երեխային, և կարծես թե սիրտն էլ կպել է և այդ երեխային, չտարբերելով իր երեխայից, պահել է:
ալերի Հովհաննիսյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է, որ կալանքի որոշումը կայացվել է «անմարդկային, ստորացուցիչ» պայմաններում, քանի որ իր պաշտպանյալին դատարան են տեղափոխել պատգարակի վրա՝ շատ վատ վիճակում, բարձր ճնշմամբ, վիրահատությունից հետո՝ աղիքը կողքից կախված, և այս պայմաններում դատը տևել է 4 ժամ:
168 am.-ին ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից փոխանցեցին, որ Վալերի Հովհանիսյանին հուլիսին 4-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով՝ խուլիգանություն։ Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ Վալերի Հովհաննիսյանը կալանավորվել է։
Ըստ ՍԴ նախագահի՝ նույնիսկ կառավարությունն է խոսում իրավունքների պաշտպանությունից, երբ առաջին հերթին կառավարությունից կամ իշխանություններից պետք է պաշտպանել իրավունքներ
Շատ լավ գիտեք, որ ՍԴ նախագահը, եթե որևէ հարցի վերաբերյալ, որը կարող է ՍԴ քննության առարկա դառնալ, նախապես կարծիք է արտահայտում, դա նրա պաշտոնանկության պատճառ կարող է դառնալ, այնպես որ եթե դուք ինձ համար դիվերսիա եք նախապատրաստում, կարող եմ ինչոր բան ասել:
Իսկ ո՞վ ասաց, որ հանկարծ չի գալու մի պահ, որ նա նստելու ու սկսելու է պատմել, թե որն ինչպես է արել, այդ գումարներից յուրաքանչյուրը որտեղ է իրացրել: Ի վերջո, խոսքը 12 մլն դոլարի մասին է: Այդ գումարները նրա ձեռքով են գնացել, օֆշոր են մտել և շրջանառություն կատարել՝ եկել են Հայաստան, Հայաստանում դարձել ձուլակտոր ոսկիներ, Հայաստանում դարձել է գումարներ, նորից այդ նույն մարդու ձեռքով գնացել ինչ-որ տեղեր: Այս պարզաբանումները պետք է տա, չէ՞: Ի դեպ, ասեմ, որ դրանք եղել են Փայլակ Հայրապետյանի գումարները:
Ինչպես տեղեկացրել էինք, Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը ծանր վնաստ պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանն այսօր դատարանի վճռով՝ մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 17 տարվա ազատազրկման: 168.am-ի հետ զրույցում Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի մասին, ասաց. «Ես գտնում եմ, որ սա խայտառակ դատավճիռ էր: Նման կերպ […]
Դրանց դիտումից հետո Շանթ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ նոյեմբերի 5-ին իր կողմից հնչեցված խոսքերը հայհոյանք չեն եղել: Ըստ Շ. Հարությունյանի «սուկա» բառը ինքը որպես հայհոյանք չի գործածել. «Ռուսական կալանավորական մշակույթում» կա այդ բառը, որով անվանում են պատվեր, հանձնարարություններ կատարող անձանց:
Տավուշի մարզի ընդհանուր իրավաության դատարանի վճռով Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման:
Ըստ մեղադրողի՝ դատակենսաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ շորերի վրա հաստատվել է սերմնահեղուկի առկայությունը, մեկ այլ եզրակացության համաձայն էլ՝ կնոջը պատկանող բարձի երեսի վրա հայտնաբերվել է արյուն, որը պատկանում է մարդու և կարող էր առաջանալ ամբաստանյալից:
Բոլորը, ըստ փաստաբանի, պնդել են, որ դա կատակ է եղել և չէր կարող սպանության դրդապատճառ լինել: Փաստաբանի խոսքով՝ եթե Դավիթ Խաչատրյանը սպանելու նպատակ ունենար, ապա կրակոցից հետո կփորձեր փախչել. «Բոլոր վկաները միաբերան պնդում են՝ կրակոցից անմիջապես հետո միանգամից առաջ է եկել տաղավար՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել, գոռոցով, լավով՝ էս ինչ արեցի, էս ինչ եղավ, փաթաթվել է զինվորներին»:
«Այս դեպքում ի՞նչ ենք կարծում՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ի՞նչ է անելու, դատավճռով ասելու է գլխավոր դատախազը շփոթվե՞լ էր, սպալվե՞լ է, մեղադրանքը հաստատող անհերքելի ապացույցներ ձեռք չեն բերվե՞լ, ձեռք են բերվել այլ ապացույցնե՞ր: Ես շատ կասկածում եմ, որ մեր երկրում դատարանը կարող է այնքան անկախ լինել, որ գլխավոր դատապազի այս հայտարարությանը հակառակվի՝ հատկապես այս գործով, որ ունի հասարակական հնչեղություն, որով դատարանը կարող է քննադատության թիրախ դառնալ»:
Ամբաստանյալն ասաց, որ ինքն իր ուցմունքներով զրպարտել է ինքն իրեն: «Երևի Գուանտանամոյի բանտում տենց բաներ չեն լինում,- ասաց ամբաստանյալը՝ ավելացնելով,- Ես եղել է՝ տկլոր եմ զարթնել քնից, սենց էլի… փալասի պես, գետնին»: Ամբաստանյալն ասաց, որ հնարավոր է՝ դեմքին դիմակ էլ քաշած լինեին, մեջքին «կրակադիլ նկարած լինեին»:
«Այդ պահին Գուգոն մեքենան միացրեց հետընթաց և մեծ արագությամբ սկսեց ընթանալ դեպի ետ: Նույն ժամանակ մեքենայի աջ կողմով բախվեց մայթեզրի սյուներից մեկին, ինչից մենքենան սահելով հայտնվեց ճանապարհի միջմամասում: Ես անմիջապես փախել եմ մեքենայի միջից և վազել եմ մոտակա սարալանջի վրա: Չեմ տեսել, թե որ կողմ վազեց Գուգոն: Այնուհետև թաքնվել եմ սարալանջի թփերի և ծառերի արանքում, իսկ քիչ անց եկան ոստիկանները և ինձ բռնեցին»,- նշված էր հարցաքննության արձանագրության մեջ:
Նա միջնորդում է կայացնել արդար դատավճիռ, ինչը, նրա կարծիքով՝ Վոլոդյա Ավետիսյանին արդարացնող դատավճիռն է կամ եթե դատարանն այլ կարծիք ունի, առնվազն նշանակել դատախազի պահանջածից շատ ավելի մեղմ պատիժ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շտապօգնություն հրավիրեց ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար: Վերջինս դատարանում հայտարարեց, որ իրեն վատ է զգւմ, գլխացավն ուժեղացել է:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ֆինանսական բուրգի գործով դատական նիստը: Դատարանում գործով մեղադրողը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: