Վարդան Պետրոսյանն ասաց, որ այդ օրն իր բնակարան պետք է գային քույրը, նրա աղջիկը և եղբորորդին, որոնց ինքը խնդրել է մի քանի բան գնել սուպերմարկետից և բերել: Վարդան Պետրոսյանն ասաց, որ նկարահանումների ժամանակ բացառվում է օղի դնել սեղանին, բացառվում է օղու շշի տեղադրումը. նա նշեց, որ պատահական բան սեղանին չի դրվում: Վարդան Պետրոսյանի խոսքով՝ հաղորդման կադրերում պատկերվում է՝ ինչպես է օղու փոխարեն ջուր լցվում ամանի մեջ, նկարահանման ժամանակ էլ մեկն ասում է՝ «ջուրը լցվեց, ռեժիսորն ասել է՝ ստոպ, փչացրիք կադրը, լսվեց «ջուրը լցնել» բառը»:
«Ցանկացած քննիչ, հետաքննիչ, ցանկացած օպերատիվ աշխատող, ցանկացած դատավոր, ընդհանրապես ցանկացած տրամաբանող մարդ կարող է մի քիչ մտածելուց հետո հասկանալ, որ առանձնատանը մեկ քննիչ եթե փորձի խուզարկություն կատարել, ինքը ոչինչ չի կարող անել, որովհետև «մինչև մի սենյակը խուզարկում ես, հետո անցնում ես մյուս սենյակին, չխուզարկված սենյակից խուզարկված սենյակ կարելի է ցանկացած բան տեղափոխել»:
Հայկ Ալումյանը հրապարակեց փորձագետների կողմից վերծանված խոսակցությունների մի մասը: «Տղամարդու ձայն 3: Սա Զարզանդ Նիկողոսյանն է, նկարագրում է մեքենայի մեջ տեղի ունեցած դեպքը՝ էն Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջցրին: Զարզանդ Նիկողոսյանի, որի հետագա ցուցմունքների համաձայն՝ ինքն է ծեծել և ավտոմեքենայից հանել, Սուրիկ Խաչատրյանն էլ կապ չունի, (ավտոմեքենայի մեջ եղել է Ավետիք Բուդաղյանը, Սուրիկ Խաչատրյանը, վարորդը՝ Արագած Ղևոնդյանը և Զարզանդ Նիկողոսյանը) պատմում է՝ է, Ավոյին հավայի տեղը խփին-մփին, ավտոյից իջացրին»,- ներկայացրեց Հայկ Ալումյանը:
168.am-ը ՀՀ ճանապարհայի ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին խնդրեց մեկնաբանել այն տեղեկությունը, որ մինչև հուլիս ամիսը պատգամավորական համարանիշներով մեքենաներին տուգանքի ծանուցում չեն ուղարկել, սակայն այժմ ուղարկում են:
«Արդյոք պետական և մասնավոր սեկտորներում աշխատող անձինք գտնվո՞ւմ են նույն իրավիճակում: Այո, որովհետև նրանք երկուսն էլ ծնված են 1974թ. հետո: Արդյոք սա տարբերակված մոտեցո՞ւմ է: Այո, որովհետև մեկի վրա վճարելու պարտավորություն է դրվում, մյուսի վրա՝ ոչ: Հարցն այստեղ է՝ արդյոք օբյեկտի՞վ, պատճառաբանվա՞ծ են հիմքերը»,- ասում է ՄԻՊ խորհրդական Տաթևիկ Խաչատրյանը:
Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ ներկայումս ՀՀ-ում գործում է 171 արագաչափ սարք. Երևանում 90 խաչմերուկ վերահսկվում է տեսախցիկներով: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանն էլ կարծիք հայտնեց, որ արագաչափերի մասին նախազգուշացնող նշան չպետք է լինի. «Մեզ ասում են՝ արագաչափն այստեղ է տեղադրված, այնտեղ է տեղադրված: Ինչո՞ւ նաազգուշացնող նշան չկա: Ես կարծում եմ, որ ընդհանրապես նման նախազգուշացնող նշան չպետք է լինի, և արագաչափն իր տեղում էլ չպիտի լինի: Նա անընդհատ պետք է շարժական լինի, երբեք պետք է կանխորոշված չլինի, թե որտեղ է այդ արագաչափը դրված, որպեսզի որոշակի առումով զգաստանան նաև վարորդները»:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կստանյանն այսօր անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր նշանակվելու մասին լուրերին, ասաց. «Եվրոպական դատարանի դատավոր իմ նշանակվելու վերաբերյալ այդ լուրերը 10 տարի է՝ գնում են: Ամեն տարի, ամեն առիթով կամ առանց ինչ-որ առիթի այդ թեման քննարկվում է: Նման գործնական քննարկում երբեք չի եղել, և ես, անկեղծ ասած, չեմ էլ պատրաստվում ուրախացնել նախկին և ներկա և ապագա կաշառակերներին և կոռուպոցիոն այլ հանցավոր դրսևորումներ ունեցող անձանց, որոնք շատ ուզենան, որ ես այս աշխատանքում և այս պաշտոնում չլինեմ»:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանին վիրահատել են: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Զլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վիրահատությունը անցել է նորմալ, Դավիթ Խաչատրյանն այժմ հետվիրահատական փուլում է, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Դատավորի հարցին՝ ո՞ւմ համար, Արսենյանը պատասանեց. «Դուք մեղավոր չեք, է: Բերել են, լցրել գլխներիս: Ստիպված ենք բացելու, խալխի շորը, մազը և այլն, և այլն: Թե ինչ իմաստ ունի, գլխի չեմ: Բայց մի բան հասկանալի է: Բազմաթիվ իրեղեն ապացույցներ կան այդ քրեական գործով, ինչպես ոստիկանապետն ասում էր՝ յուրաքանչյուրի գողոնը, յուրաքանչյուրի մոտ գիտենք՝ ինչքան է և որտեղ է գտնվում: Ո՞ւր է»:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ պետությունը նման բարեփոխումներ, նման գործընթացներ իրականացնում է նեղ կուսակցական, անձնական նկատառումներով և նույնիսկ որոշ իմիտացիա ստեղծելու համար, բայց իրականում բոլոր ժամանակներում եղել են, հիմա էլ կան հասարակական պահանջմունքներ
Օգոստոսի 29-ին, ժամը 20.20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնկի շրջանի հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը Թումանյան և Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Սուրեն Ի.-ին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին:
Օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված շարքային Սիմոն Մկրտչյանը երեկ երեկոյան կալանավորվել է:
Դատավորի հարցին՝ ինչպե՞ս ամբաստանյալը կբացատրի ավտոմեքենայից հայտնաբերված սքոչի կտորների և նրա տանից հայտնաբերված սկոչի մեկ ամբողջականություն կազմելը: «Սկոչը սկոչ է: Բնականաբար, եթե խանութից էլ գնենք այդ նույն սկոչից…»,- ի պատասխան ասաց ամբաստանյալը՝ նշելով, որ «կեղծ սարքել են»:
Դատարանում հարցաքննվեց նաև Եղվարդի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ, վկա Համազասպ Գևորգյանը. նա ասաց, որ ստուգել է Վարդան Պետրոսյանի սթափության աստիճանը: Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանից նախ հետաքրքրվել է՝ արդյոք խմա՞ծ է, թե՞ ոչ, ինչին ի պատասխան Վ. Պետրոսյանն ասել է, որ խմած չի եղել:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով այժմ հարցաքննվում են վկաները: Դատարանում վկա ճանաչված Օնիկ Հակոբյանն ասաց, որ ճանաչում է ամբաստանյալ Վարդան Պետրոսյանին, նրա հարևանն է:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասությն դատարանում շարոունակվում է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Դատարանում այսօր նախատեսվում է հարցաքննել գործով մի քանի վկաների: Մինչ վկաների հարցաքննությունը՝ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիլոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց դեպքի վայրում պաշտպանական կողմի կատարած լուսանկարներ՝ նշելով, որ դրանցով ևս ապացուցվում է, որ վթարն իրականում տեղի է ունեցել ոչ թե կողնակում, այլ ճանապարհի բանուկ […]
Շանթ Հարությունյանն ասաց նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի հատուկ ծառայությունները համատեղ գործում են Հայաստանում հայրենասերներին ոչնչացնելու ծրագրով: «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն դրան այլ բացատրություն տալ, իմացեք՝ դրանք բոլորը ռուսական ԿԳԲ-ի գործակալներ են, և ոչ միայն փորձում են ռուսական ԿԳԲ-ի արարքը թաքցնել, այլև ավելի մեծ վնաս են տալիս՝ հայ ժողովրդի տրամաբանությունը խեղում են»,- ավելացրեց նա:
Տուժողի իրավահաջորդ ճանաչված հայրն էլ ասաց, որ պարզապես չի կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս այդ ակնոցներով մարդը հայտնվեց որդու կողքին պաշտպանական կողմի ներկայացմամբ. «Ո՞ւմ ցուցմունքով կամ ի՞նչ հանգամանքներում հայտնի դարձավ, որ ակնոցներով այդ մարդը հայտնվել է Տիգրանի կողքին»:
«Մենք խիստ անհանգստացած ենք և ընդհանրապես համարում ենք, որ անանուն աղբյուրների պաշտպանության բացակայության դեպքում մի շարք հանրային նշանակություն ունեցող տեղեկություններ ընդհանրապես չեն հրապարակվի, և աղբյուրներն ընդհանրապես կհրաժարվեն համագործակցելուց և հասարակական շահին առնչվող տեղեկատվություն տրամադրելուց»:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորության ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բժիշկները Դավիթ Խաչատրյանի առողջական վիճակը նորմալ են գնահատում, նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր մերժեց Շանթ Հարությունյանի գործով ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունները:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչկան շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Շանթ Հարոթյունյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարանում այժմ միջնորդություններով հանդես են գալիս գործով ամբաստանյալների պաշտպանները:
Փաստաբանական դպրոցում մեկնարկեց համայնքների ղեկավարների, աշխատակազմերի ղեկավարների, իրավաբանների համար նախատեսված ուսուցման ծրագիրը: Ծրագրի ընթացքում հեռավար կարգով՝ համակարգչային տեխնիկայի միջոցով, դասընթացներ կանցկացվեն համայնքների նշված աշխատակիցների համար:
Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը բողոքարկել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով դատարանը մերժել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին քննիչի որոշման դեմ Հայկ Ալումյանի բողոքը: 168.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ չգիտի՝ երբ և որ դատավորի կողմից կքննվի իր բողոքը:
«Հարսնաքարի» գործով երկու ամբաստանյաներ՝ Գարիկ Մարգարյանի և Նորայր Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Սամվել Ուզունյանին: Ինչպես հայտնել էինք, դատարան ուղարկված քրեական գործը մակագրվել էր դատավոր Դավիթ Հարությունյանին, ով քննել էր «Հարսնաքարի» գործը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրվասության դատարանում այսօր նշանակված ֆինանսական բուրգի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց` ամբաստանյալի առողջական վատ վիճակի պատճառով: Դատական նիստի սկզբում դատավորն ասաց, որ շտապօգնություն է հրավիրվել, և բժշկի գրության համաձայն՝ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանին ներարկումներ են արվել. բժիշկը նշել էր, որ ցանկալի է՝ դատական նիստը հետաձգվի, իսկ հիվանդին էլ հանգիստ է անհրաժեշտ:
168.am-ը ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից հետաքրքրվել էր, թե ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննված Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի կարգավիճակն արդյոք փոխվե՞լ է, թե՞ ոչ: ՀՔԾ-ից հետաքրքրվել էինք նաև՝ արդյոք քրեական գործի շրջանակներում կա՞ն որպես մեղադրյալ և որպես տուժող ներգրավված անձինք:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ Բողոս Աղոյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, ձեռնարկված միջոցառումներով պարզվել է քաղաքացու ինքնությունը, ումից բացատրություն է վերցվել և նրան բաց են թողել: Այս պահի դրությամբ ոստիկանության Թալինի բաժնում հետաքննություն է կատարվում: Ոստիկանությունից հայտնեցին նաև, որ ոստիկանության իրավաբանական վարչության պետը երեկ ընդունել է Բողոս Աղոյանին:
«Հիմա այստեղ իրենք մտածել են, որ մենք 10 հոգի ենք, իրենք՝ 1000 հոգի, կարող է արդեն թույլ տալ դա՝ մտածելով 10-ից 7-8-ը կփախչեն, սակայն իրենք սխալվել են: Բայց իրենք սխալվել են, չեն էլ կարողանում իրենց մեջ իրենց սխալն ընդունեն՝ չնայած ես ոստիկանությունում Գասպարյան Վովայի աչքերի մեջ այդ վախը տեսա: Նա որ ձեռքը մեկնում էր, ինքն իր վախն էր ուզում մեջից հանել»,- ասաց Շանթ Հարությունյանը:
«Ես ուզում եմ այդ կազմակերպիչներին հիշեցնեմ, որ սա 37 թիվը չէ, սովետական կայսրությունը չէ, իրենք էլ Ստալինն ու Բերիան չեն, որ անպատիժ 40 մլն մարդու գլուխ կերան, սրանք էլ փորձեն որդուն հանեն հոր դեմ, հորը՝ որդու դեմ և այլն»: