Շանթ Հարությունյանի և մյուսների գործով մեղադրողը ամբաստանյալների համար պահանջեց 6-8 տարվա ազատազրկում
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով մեղադրող Գևորգ Գևորգյանը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա ամբաստանյալ Վարդան Վարդանյանի միջնորդեց դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Որպես նրա պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք` մեղադրողը վկայակոչեց «հանցագործության մեջ առավել ակտիվ դերը, հանցանքը հանրության համար վտանգավոր ձևով կատարելը»: Մեղադրողը նշեց նաև, որ Վարդան Վարդանյանը մասնակցել է ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին:
Գործով մյուս ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանի՝ պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք մեղադրողը համարեց «հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը, հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը», որպես մեղմացնող հանգամանք նա նշեց խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությունը: Մեղադրողը միջնորդեց նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
Մեղադրողը միջնորդեց Լիպարտի Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով: Որպես նրա պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք մեղադրողը վկայակոչեց «հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը, հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը»:
Որպես մեղմացնող հանգամանք մեղադրողը նշեց նրա խնամքին 2 երեխայի առկայությունը:
Որպես Ալեք Պողոսյանի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք մեղադրողը նշեց «հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը», որպես մեղմացնող հանգամանք նա նշեց խնամքին մինչև 14 տարեկան 5 երեխայի առկայությունը: Մեղադրողը միջնորդեց նրան դատապարտել 6 տարի ժամկետով ազատազրկման:
Մեղադրողը միջնորդեց Վահե Մկրտչյանին դատապարտել 8 տարի 6 ամիս ազատազրկման: Որպես նրա պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք մեղադրողը վկայակոչեց «հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը, հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը», իսկ որպես մեղմացնող հանգամանքմեղադրողը նշեց նրա խնամքին մինչև 14 տարեկան երեխայի առկայությունը:
Մեղադրողը միջնորդեց Ալբերտ Մարգարյանին դատապարտել 8 տարի ժամկետով ազատազրկման: Որպես պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք նա նշեց «հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը»:
Մկրտիչ Հովհաննիսյանին դատախազը միջնորդեց դատապարտել 5 տարի 6 ամիս ժակետով: Որպես պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք նա նշեց «հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը»:
Մեղադրողը միջնորդեց Հայկ Հարությունյանին դատապարտել 6 տարի ժամկետով, Սևակ Մնացականյանին՝ 4 տարի ժամկետով, Տիգրան Պետրոսյանին՝ 4 տարի ժամկետով ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանին՝ 4 տարի ժամկետով, Միսակ Առաքելյանին տուգանել 50 հազար դրամի չափով: Մեղադրողը միջնորդեց նաև ընտրված խափանման միջոցները թողնել անփոփոխ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը: