Ոստիկանությունն ուսումնասիրել է դերասան Կարեն Մկրտչյանի կողմից գումարներ հափշտակելու վերաբերյալ հոդվածները

168.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել էր՝ ի՞նչ ընթացք է ստացել դերասան Կարեն Մկրտչյանի կողմից գումարներ հափշտակելու վերաբերյալ հոդվածների ուսումնասիրությունները:
Ի պատասխան մեր գրավոր հարցման, ոստիկանությունից պատասխանել են. «Կարեն Մկրտչյանի կողմից խաբեությամբ գումարներ հափշտակելու վերաբերյալ էլեկտրոնային մի շարք պարբերականներում և «ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված հոդվածները ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ուսումնասիրվել են։

Հաշվի առնելով, որ էլեկտրոնային մամուլում հրապարակված հոդվածների հեղինակներ, «ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերեր Գևորգ Ալեքսանյանը և Նարեկ Գաբրիելյանը հանդես են եկել կեղծ անուններով, ուստի նրանց անձը հնարավոր չէ նույնականացնել։ Իսկ այն քաղաքացիները, ովքեր կատարել են նվիրաբերություն, որպես տուժող կողմ որևէ դիմում-բողոք չեն ներկայացրել ՀՀ ոստիկանություն առ այն, որ Կ. Մկրտչյանը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով յուրացրել է իրենց գումարները։ Նկատի ունենալով, որ բացակայում է հանցագործության դեպքը, ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետևանք։ Մ. Մկրտչյանի և նվիրաբերություն ցուցաբերած ՀՀ քաղաքացիների միջև փոխհարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածով»։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս