Ծնոտի շրջանում հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի գործով կա ձերբակալված

Երեկ ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ:

Ինչպես 168.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:

ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Սամվել Հարությունյանի դին հայտնաբերվել էր ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով:

 

Տեսանյութեր

Լրահոս