
Վարդան Պետրոսյան. Երբ տեսնում ես, որ փողոցում կրակող, իրար սպանող մարդիկ ընդամենը մեկ դեպուտատի ստորագրությամբ դուրս են թողնվում…

«Երբ հեռուստատեսությամբ տեսնում ես, որ փողոցում կրակող, իրար սպանող մարդիկ ընդամենը մեկ դեպուտատի ստորագրությամբ դուրս են թողնվում և դու գիտես, որ շատ ծանր ողբերգության պատճառով, դժբախտ պատահարի պատճառով 11 ամիս դու նստած են բանտում, և դու գիտես՝ քեզ համար ստորագրել են ոչ միայն ընդամենը երկու դեպուտատ, այլ ամբողջ դեպուտատական կորպուս, կուսակցություն, 180 մտավորական, 21 հազար հայ ու ֆրանսիացի քաղաքացի, Ֆրանիսայի հայերի ամենահռչակավոր մարդիկ, աստղեր և այդքանից հետո քննչական մարմիններն ինձ այնքան ծանր հանցագործ են համարում, որ պահում են բանտում, ես, այնուամենայիվ, եկա նման եզրակացության, որ սա, դժբախտ պատահար լինելով, դարձավ, կարծես քննվեց որպես կանխամտածված սպանություն, և օգտագործվեց այդ ամենը ինձ վարկաբեկելու, ինձ հոգեբանորեն և ֆիզիկապես կոտրելու համար»,- այսօր դատարանում իր ցուցմունքում հայտարարեց Վարդան Պետրոսյանը:
Ռուբեն Բալոյանը միջնորդեց հետաձգել հարցաքննությունը՝ նշելով, որ տուժողները հնարավոր է՝ հարցեր ունենան ամբաստանյալին: Դատավորը, սակայն, մերժեց միջնորդությունը:
Նշենք, որ այժմ դատավարության մասնակիցները գնում են Եղվարդի ոստիկանություն՝ զննելու համար ավտոմեքենաները: