2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով կալանավորված, ապա ազատ արձակված Տիգրան Խաչատրյանն ու Զարզանդ Նիկողոսյանը քրեական գործով վկայի կարգավիճակում են:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով դատական նիստը:
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի սալջարդ, ուղեղի արյունազեղում, ձեռքի հինգերորդ մատի վնասվածք և երեսի բազմաթիվ վերքեր:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի պայթյունի արդյունքում վիրավորված անձինք տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Ինչպես կենտոնից տեղեկացրին 168.am-ին, նրանք այժմ հետազոտվում են, վիճակի մասին տեղեկություններ կլինեն ավելի ուշ:
Դատարանում տուժող ճանաչված պատգամավորը պատմեց, որ մի խումբ անձանց հետ գնացել են Եղվարդ, որտեղ ինքն ու Արտակը քննարկումներ են ունեցել, ապա՝ իմանալով, որ ամբաստանյալի մոտ մարդիկ կան հավաքված, գնացել են այնտեղ, որտեղ զրույցի ընթացքում Եղվարդից զանգահարել է ամբաստանյալը, որը հորը ցուցում է տվել բերել փոքր սեյֆը, որում եղել է ոսկեղենը:
Հուլիսի 18-ին Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Գևորգ Ավագյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:
Դատական նիստը սկսվելուց առաջ ամբաստնյալ Արթուր Անդրեասյանի համար շտապօգնություն էր հրավիրվել, ամբաստանյալը գանգատվել էր գլխացավերից:
Տաղավարն իրենից 25-30 մետր հեռավորության վրա է գտնվել, և նստած են եղել չորս անձ՝ Մարգարյան Հրաչիկը, Արշակը, Լյուքս Ստեփանյանը և Հրաչյա Սարգսյանը: Իր հարցին պատասխանել են, որ ժամ չունեն: Լյուքսը ծիծաղելով ու հայհոյելով է պատասխանել իրեն: Հետո իրեն պատասխանել է Միշան` ասելով, որ անց 20 է: Վերջինս լվացվում էր լվացարանի մոտ և իրենից 15-20 մետր հեռավորության վրա էր գտնվում: Դրանից հետո մոտեցել է դռան մոտ կախված հայելուն և դեմքի բշտիկներն է մաքրել: Այնուհետև Լյուքսն իրեն ասել է` «Ի՞նչ էս հայելու մոտ պզուկներդ մաքրում, այ պզուկոտ»:
«Մանրամասներ չեմ հիշում, որովհետ և ճիշտ է՝ ուշքի եմ եկել, բայց շոկային վիճակ է եղել, շատ մանրամասներ չեմ հիշում: Միայն հիշում եմ, որ ահավոր վատ վիճակ էր, երեխաներն անգիտակից էին, մենք իրենց նույնիսկ չենք տեսնել գիտակցության մեջ, պապան, հոպարն էլ գիտակից էին, բայց էլի ի վիճակի չէին ինքնուրույն տեղաշարժվելու, միայն սկզբի 5-10 րոպեն: Դրանից հետո արդեն իրենք էլ չկարողացան տեղաշարժվել: Հետո օգնության ենք կանչել մարդկանց, ինքնուրույն չենք կարողացել դուռը բացել: Եկել են, օգնել են, միասին հանել ենք երեխաներին»:
«Այո, իսկապես, երբ նման դեպք է տեղի ունենում, քննիչը 40 օր չի գնում հարցաքննության, և 4 անգամ չի տանում դատարան: Հիմա դուք մտածեք, թե ինչո՞ւ բերեցին, այդքան հարցաքննեցին: Որովհետև ինձ պետք էր դատարան քարշ տալ, ու այս պատմությունն իմ ու Հակոբյանների մեջ չէ, իմ ու վերևների մեջ է: Դուք դա ասացիք այսօր»,- հայտարարեց Վարդան Պետորսյանը:
Ինչպես 168.am-ին փոխանցեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը, քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն (պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով):
Ռուբեն Բալոյանն ասաց, որ տուժող կողմը պնդում է՝ վթարի պահին Վարդան Պետրոսյանը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: «Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ վթարի օրը Վարդան Պետրոսյանը Կոտայքի մարզի Սարալանջ գյուղում գտնվող իր առանձնատանը հյուրընկալել է «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի աշխատակիցներին: Նշված հաղորդման ֆորմատից ելնելով՝ Վարդան Պետրոսյանը ճաշատեսակ է պատրաստել, այնուհետև բոլորը, այդ թվում նաև «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի աշխատակիցներ Սուրեն Շահվերդյանը և Դավիթ Վարդանյանը նստել են սեղանի շուրջ՝ համտեսելով այն:
Հայկ Հակոբյանը պատմեց, որ վթարը տեղի է ունեցել կողնակում: Վթարի արդյունքում ինքը 180 աստիճանով պտտվել է: Վթարից հետո իրենք փորձել են բացել ավտոմեքենայի դռները, սակայն չեն կարողացել, հետագայում իրենց օգնության են հասել:
Մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ՝ Վարդանանց փողոցում հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարեցվել է: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց Գ. Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը, համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 14-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից:
Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ դատարանի մոտակայքում հնչած կրակոցների գործով կալանավորված Հայկ Կյուրեղյանի մասնակցությամբ գործողություններ չեն կատարվել՝ բացի նրան մեղադրանք առաջադրելուց:
«Մենք մինչև վերջ գնալու ենք, որպեսզի ի վերջո հասնենք նրան, որ այս Հայաստանի Հանրապետությունը դառնա իրոք իրավական պետություն, այլ ոչ թե շարունակի մնալ մի պետություն, որտեղ մի անձ կամ մի խումբ անձինք են որոշում, իսկ մնացած բոլորը ուղղակի այդ անձանց ցանկությունն են կատարում:
Դատարանում Վ. Ավետիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել, չի համաձայնել մեղադրանքի հետ՝ նշելով, որ այդ ամենը քաղաքական ենթատեքստ ունի:
Նա ասաց, որ ինքը մեղավոր չէ, որ այստեղ է, ռեժիմը, համակարգն է մեղավոր. նա ասաց, որ «պատրաստ է նստել», քանի որ հայրենիքի համար պետք է ինքնազոհության գնալ:
Ռուզաննային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համաձայնության է եկել իրենց տանը վարձով բնակվող մարմնավաճառությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու հետ՝ վերջինիս իրեն անհայտ հաճախորդի հետ ունեցած սեռական հարաբերությունից ծննդաբերած աղջկան պահելու և դաստիարակելու վերաբերյալ։
Նրանց դիրքորոշումն այն էր, որ Դավիթ Խաչատրյանը սպանել է Լյուքս Ստեփանյանին: Դատարանն էլ դատավճիռ կայացրեց, որ տեղի է ունեցել սպանություն, և նշանակեց ազատազրկում…
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստը:
«Խնդրում եմ մի դարձիր հորդ դավաճանած ոդին»,- ասաց Շանթ Հարությունյանը:
Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ, սահմանդրական բարեփոխումներիր հանձնբաժողովի անդամ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին` եթե սահմանադրական բարեփոխումները տապալվեն, նա հրաժարական կտա՞:
Ամիսներ առաջ, խոսելով «Բերկուտի» գործողությունների մասին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ասել էր. «Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլեւս չենք ծեծում, չենք ջարդում եւ չենք ստորացնում»
«Պատիժը խիստ չէ, պատիժը համաչափ է, որովհետև մենք խոսում ենք երկու հանցագործության մասին ՝ մի արարք, երկու հանցագործություն, և դրա համար ես համարում եմ, որ այդ պատիժը նորմալ է և համաչափ»
«Համենայնդեպս, դա դիվերսիա որակվել է, և արդեն քրեական գործը գործը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, եթե չեմ սխալվում, հարուցվել է հենց դիվերսիայի, սպանության և այլ համապատասխան հոդվածներով»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Ըստ Գևորգ Կոստանյանի՝ կուսակցությունները ևս շատ դեպքերում և հիմնականում կառուցված են անձի կոնկրետ անհատական հատկանիշների վրա»
Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ուշադրություն հրավիրեց արված լուսանկարների վրա, որտեղ երևում են թափված արյան հետքերը, և նշեց, որ ինքնավնասման դեպքում արյունը նշված վայրում չէր կարող հայտնվել:
Քարվաճառում դիվերսիայի ժամանակ վիրավորված Կարինե Դավթյանը գտնվում է վերակենդանցաման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն դրական տեղաշարժով:
«Մինչև օրվա երկրորդ կեսը երեխան տանն է եղել: Հետո դուրս է եկել, 30 րոպե-1 ժամ չի երևացել աչքներին: Գնացել, տեսել են այդպիսի սարսափելի բան…». համայնքի ղեկավարը՝ անասնագոմում կախված 16-ամյա տղայի մասին