Աղվան Հովսեփյան. Մարտի 1-ի գործով կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից

«Դուք չարաչար սխալվում եք, որովհետև մարտի 1-ի գործով ասում եք՝ մինչ օրս ոչ մի բացահայտում չկա: Մարտի 1-ի գործով բացահայտումները բոլոր իրականացված են, իհարկե, կան չբացահայտված առանձին հանգամանքներ, որոնցով կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից հարուցված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե մարտի 1-ի գործի հետ կապված մինչ օրս որևէ բացահայտում չկա:

Նաև հավելեց. «Մարտի 1-ի գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատի են տրվել, դատապարտվել և դրանց որևէ մեկի դատավճիռը չի փոփոխվել որևէ դատական ատյանների կողմից»: Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է գաղտնի պահվում քննչական խմբի ղեկավարի անունը, Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Դուք հարցրեք իրավասու մարմիններին»:

Տեսանյութեր

Լրահոս