
Աշոտ Կարապետյանը՝ Օսիպյանի եղբորորդու մասին. Ցանկացած ոստիկան կարող է մերձավորներ ունենալ, որոնք կատարած լինեն հանցագործություններ

Լրագրողներն այսօր Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Ոստիկանությունը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդուն հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես հայտնի է, Վալերի Օսիպյանի եղբորորդին գտնվում է հետախուզման մեջ: Աշոտ Կարապետյանն ասաց, որ Վալերի Օսիպյանը պատշաճ իրականացնում է իր գործառույթները. «Ցանկացած ոստիկան կարող է մերձավորներ ունենալ, որոնք կատարած լինեն հանցագործություններ: Բայց հանցագործությունը ամրագրվում, մեղսագրվում է այն ժամանակ, երբ կա դատավճիռ»:
Պատասխանելով Օսիպյանի եղբորոդուն հայտանաբերելու մասին հարցին՝ Աշոտ Կարապետյանն ասաց, որ արվում են «բոլոր տեսակի միջոցառումները՝ առաց որևէ կաշկանդվածության»:
«Այս պահին Ոստիկանությունը իր հայտնաբերման վայրիի մասին դեռևս տեղեկություններ չունի»,- ասաց Աշոտ Կարապետյանը: