Ընդդիմադիր ուժերը դեմ են սահմանադրական փոփոխություններին, քանի որ իրենք են ուզում ունենալ այդ իշխանությունը և միապետ լինել

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը հրատապ է. գործող Սահմանադրությունն, ըստ նրա, միակենտրոն, բրգաձև սահմանադրություն է, «որտեղ չկա իշխանության տարանջատում»: Ա. Իշխանյանը, սակայն, կասկածանքով է վերաբերվում իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերին, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններին, Ա. Իշխանյանը նշեց. «Ես կարծում եմ՝ այստեղ հիմնական հարցը ոչ այդքան իմ նշած կասկածներն են, որքան այն, որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերն իրենց մտածողությամբ նույնպես միապետական են, և նրանք ուզում են իշխանությունը վերցնելու դեպքում վերցնել ամբողջ իշխանությունը՝ առանց սահմանափակման: Կարծում եմ՝ այն, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը դեմ են սահմանադրական փոփոխություններին, հիմնականում կապված են ոչ այնքան սկզբունքների հետ՝ ժողովրդավարություն և այլն, որքան այն հանգամանքի հետ, որ իրենք են ուզում ունենալ այդ իշխանությունը և միապետ լինել»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս