Պաշտպան. Ինձ համար շատ անսպասելի էր, երբ 15 տարեկան երեխայի հետ կապված այդպիսի պատվեր էր իջեցվել

Արդեն տեղեկացրել ենք, որ մեղադրողն այսօր դատարանին միջնորդեց Շանթ Հարությունյանին դապատարտել 7 տարվա, իսկ նրա որդուն՝ Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա ազատազրկման: Լրագրողների հետ զրույցում, խոսելով մեղադրողի միջնորդության մասին, Շանթ և Շահեն Հարությունյանների, ինչպես նաև Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասաց. «Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ սա իշխանությունների հաշվեհարդարն էր այն անձանց նկատմամբ, ովքեր, իրենց օրինական շահերից ելնելով, փորձում էին իրենց իրավունքներն ու գաղափարը տեղ հասցնել: Սարքեցին սադրանք, անձանց ներկայացրին որպես խուլիգաններ և այսօր էլ արդեն տեսաք՝ ինչպիսի դաժան միջնորդություն ներկայացվեց: Նույնիսկ անչափահաս երեխայի մասով՝ Շանթի որդու հետ կապված… Ինձ համար շատ անսպասելի էր, երբ 15 տարեկան երեխայի հետ կապված այդպիսի պատվեր էր իջեցվել՝ նրա մասով ազատազրկման միջնորդություն ներկայացնել դատարան, երբ երեխայի 15 տարին նոր էր լրացել»:

Տեսանյութեր

Լրահոս