Աշոտ Կարապետյանը՝ Թևոսիկ եղբոր սպանության գործի մասին
«Ես իմ խոսքերի սկզբում ասացի, որ ցանկացած բացահայտում կարելի է դիտել միայն դատարանի վճռով, բայց կան մեղադրյալներ, որոնք մեղադրվում են տվյալ հանցագործությունը կատարելու մեջ: Հիմա մենք մեղադրյալներին ձերբակալել ենք, այս պահին նախաքննությունն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը, այլ մանրամասներ ես չեմ կարող հայտնել: Լիարժեք հայտարարում եմ, որ կան ձերբակալվածներ, և լուրջ ապացույցներ կան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանության պետ Աշոտ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ ոստիկանությունը շտապեց հայտարարել, որ Թևոսիկի եղբոր սպանության դեպքը բացահայտվել է:
Լրագրողների դիտարկմանը, որ հայտարարվել է Մովսեսի սպանության մասին, սակայն նրա դին չի հայտանաբերվել, Աշոտ Կարապետյանն այսպես արձագանքեց. «Հարուցված է մեկ քրեական գործ, և մեկ քրեական գործի շրջանակներում կատարվում է նախաքննություն: Նախաքննությունով հիմնավորվում է, համենայնդեպս անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, որ եղել է երկրորդ սպանություն: Բայց չէ՞ որ քրեական գործը չի ավարտվել: Մենք ունենք մեկ քրեական գործ»: