
Մեղադրողը միջնորդեց Շանթ Հարությունյանին ազատազրկել 7 տարի ժամկետով, իսկ որդուն՝ 5 տարի

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և մյուսների գործով մեղադրողը այժմ հանդես է գալիս մեղադրական ճառով: Նա նշեց, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են, ապացուցված են այն արարքները, որոնք վերագրվում են նրանց:
Մեղադրողը միջնորդեց Շանթ Հարությունյանին 7 տարի ժամկետով ազատզրկման դատապարտել: Շանթ Հարությունյանը մեղադրվում է որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդածի 4-րդ մաս: Քրեական օրենսգիրքն այս արարքի համար նախատեսում է ազատազրկում՝ չորսից յոթ տարի ժամկետով:
Մեղադրողը միջնորդեց Շահեն Հարությունյանին դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման. նա ևս մեղադրվում է խուլիգանության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդածի 4-րդ մաս: