ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարի շուրջ ստեղծված սկանդալի վերաբերյալ հետաքննություն է կատարվում

ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի Ֆեյսբուքյան էջում տեղ գտած նամակագրության տարածման հետ կապված ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հետաքննություն է կատարվում: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ինչպես հայտնի է, համացանցում տարածվել են Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան նամակագրության լուսանկարները. նամակագրությունը բուհի աշխատակցուհիներից մեկի հետ է՝ գռեհիկ բառապաշարով, սիրային բովանդակությամբ: Նշենք, որ Հովհաննես Թոքմաջյանը  հերքել էր տարածված տեղեկությունները՝ ասելով, որ իր կայքը կոտրել են, սարքել այդ նամակագրությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս