«Նորմալ ա, նորմալ», «Մամ, չնեղվես». Ամբաստանյալների արձագանքը մեղադրողի ճառին (տեսանյութ)

Արդեն տեղեկացրել էինք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրական ճառով հանդես է եկել Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատախազ Գևորգ Գևորգայնը. վերջինս դատարանին միջնորդեց Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարի ժամկետով ազատազրկման, որդուն՝ Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա ազատազրկման. գործով մյուս ամբաստանյալներին մեղադրողը միջնորդեց դատապարտել տարբեր ժամկետներով ազատազրկման. միայն ամբաստանյալ Միսակ Առաքելյանին դատախազը միջնորդեց տուգանել 50 հազար դրամի չափով: Դատական նիւստի ավարտից հետո ամբաստանյալներից մի քանիսը դիմեցին մեղադրողին: Շանթ Հարությունյանն էլ, դատական նիստերի դահլիճից դուրս գալով, ասաց. «Նորմալ ա, նորմալ»: Ամբաստանյալ Սևակ Մնացականյանն էլ՝ դիմելով դահլիճում գտնվող մորը, ասաց. «Մամ, չնեղվես»

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս