Ձերբակալվածներից որևէ մեկին դեռևս մեղադրանք չի առաջադրվել

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի հետևանքով ոստիկանություն էր բերման ենթարկվել 38 անձ: Բերման ենթարկվածներից 20-ը, այդ թվում՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը ձերբակալվել էին: 18-ը ներգրավվել էին որպես վկա: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ 20 անձիք դեռևս ձերբակալված են: Ա. Մալխասյանի խոսքով՝ նրանցից ոչ մեկին դեռևս մեղադրանք չի առաջադրվել:

Հիշեցնենք, որ փաստի առթիվ ՀՀ ոտիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գկխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:

Տեսանյութեր

Լրահոս