Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է սթրես-կենտրոն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն այսօր վատացել էր, և նրան տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն։ 168.am-ի հետ զրույցում կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանն, ասել էր, որ դերասանը հիվանդանոց է տեղափոխվել շտապուժօգնության մեքենայով։ Նա ճնշման տատանումներ է ունեցել։ Նա նաև նշել էր, որ Վ. Պետրոսյանն հետազոտություններ է անցնում, և դրանցից հետո միայն պարզ կլինի՝ նա կրկին կհոսպիտալացվի՞, թե՞ ոչ։

Քիչ առաջ Շ. Հունանյանը մեզ տեղեկացրեց, որ Վարդան Պետրոսյանին Էրեբունի բժշկական կենտրոնից տեղափոխել են սթրես-կենտրոն. դերասանի վիճակն այնպիսին չի եղել որ նրան հոսպիտալացնեն։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930