Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք առաջադրվեց
Արգիշտի Կիվիրյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետով՝ հանցագործության մասին սուտ մատնության համար. Արգիշտի Կիվիրյանը նշել էր, որ ոստիկանն իր նկատմամբ բռնություն է կիրառել: Դա ՀՔԾն դիտել է որպես սուտ մատնություն: Ա. Կիվիրյանի խոսքով՝ քննիչը համարել է, որ իրեն Արաբկիրի ոստիկանության բաժին տանելիս ինքն ավտոմեքենայում հարվածել է, կծել ոստիկանին, դրանից հետո գլխով սկսել է խփել ավտոմեենայի դռանը և ինքն իրեն վնասվածքներ հասցնել. «Այսինքն՝ մենք հասել ենք աբսուրդի մի թատրոնի»,- ասաց նա: Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությունը չհեռանալու մասին:
«Ես հրաժարվեցի որևէ ցուցմունք տալ, պատճառաբանեցի, որ քանի որ առաջադրվել է նման աբսուրդ մեղադրանք, դա վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է քրեաօլիգարխիկ ոստիկանական ռեժիմ, որն իրականացնում է հետապնդում իմ նկատմամբ, իմ քաղաքական հայացքների և հասրակական-լրագրողական-իրավապաշտպանական գործունեության համար»,- ՀՔԾ-ից դուրս գալուց հետո ասաց Ա . Կիվիրյանը: Նա ասաց, որ շարունակելու է պայքարել:
Հիշեցնենք, որ դեպքերը տեղի էին ունեցել օգոստոսի 24-ին: