«Սա դեռ Շանթն է, կայծակը մենք ենք լինելու». Բողոքի ակցիա ձերբակալվածների պահման վայրի դիմաց

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրի դիմաց այս պահին մեծ թվով քաղաքացիներ՝ «Ազատություն, հավասարություն, եղբայրություն», «Սա դեռ Շանթն է, կայծակը մենք ենք լինելու» վերտառությամբ պաստառներով բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են ազատ արձակել նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալվածներին:

Ոստիկանները թույլ չեն տալիս նրանց մոտենալ ձերբակալվածների պահման վայրին, ուստի նրանք հավաքվել են դիմացի մայթեզրին:

Քիչ առաջ ձերբակալվածների պահման վայրից ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխեցին ձերբակալվածներից ևս մեկին, սակայն հնարավոր չեղավ տեսնել նրան: Ի դեպ, ակցիայի մասնակիցների թվում է նաև Շանթ Հարությունյանի որդին՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը:

Հիշեցնենք, որ գիշերը 8 անձի արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930