Վարդան Պետրոսյանի մոտ ախտորոշվել է սթրեսային վիճակ. «Էրեբունի» բկ-ի տնօրեն
«Էրեբունի» բկ-ի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը քիչ առաջ լրագրողներին հայտնեց, որ դերասան Վարդան Պետրոսյանը երեկ նույնպես դիմել էր Էրեբունի բկ, շտապօգնության մեքենան այցելել էր հիվանդին։ Բժշկի կողմից հետազոտության ընթացքում սոմատիկ լուրջ փոփոխություններ չեն հայտնաբերվել։ Նրա մոտ ախտորոշվել է սթրեսային վիճակ։ Վ. Պետրոսյանն այսօր ևս դիմել է «Էրեբունի բկ։ Կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա։ Համապատասխան նեղ մասնագետները զննել են նրան, արյան հետազոտություններ են արվել։
«Տվյալ պահին կոնկրետ հիվանդի վիճակը համապատասխանում է իր տարած վիրահատության ժամկետային առումով վիճակին։ Սուր միջամտության կամ ստացիոնար բուժման կարիք չունի։ Ունի նեղ մասնագիտական կոնսուլտացիայի կարիք։ Եվ որոշվեց որ հիվանդը պետք է արդեն հետազոտությունը շարունակի սթրես-կենտրոնում»,- ասաց Արթուր Ռոստոմյանը։
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն այսօր վատացել էր, և նրան տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն։ Այնտեղից որոշ ժամանակ անց նա տեղափոխվել էր սթրես-կենտրոն