
Բողոքի ակցիա 5%-ների դեմ՝ ձնեմարդու հագուստներով (տեսանյութ)

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնության անդամներն այսօր իրազեկման ակցիա իրականացրին: Ձնեմարդու հագուստներով երիտասարդները ևս մեկ անգամ իրենց բողոքն արտահայտեցին կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր համակարգի նկատմամբ: Ակցիայի մասնակիցները քայլեցին Երևանի փողոցներով, իրազեկման թերթիկներ և կոնֆետներ բաժանեցին փողոցներով քայլող մարդկանց:
Նախաձեռնության անդամները հայտնեցին նաև, որ դեկտեմբերի 17-ին հավաքվել են ազատության հրապարակում, աօպա շարժվելու դեպի Սահմանադրական դատարան, որտեղ քննվելու է կենսաթոշակային պարտադիր վճարի մասին օրենքը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում