Ինչու ՊԵԿ քննչական ծառայությունը դուրս մնաց քննչական կոմիտեի կազմից. պարզաբանում է Աղվան Հովսեփյանը

Սեպտեմբերի 25-ին նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց կարգադրություն` միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Ըստ այդ կարգարդրության՝ միասնական քննչական մարմինը պետք է ստեղծվեր ոստիկանության, պաշտպանության նախարարության և պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմինների հենքի վրա: Օրերս, սակայն, հայտարարվեց, որ քննչական միասնական մարմնի կազմում մտնելու  են ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական մարմինները:

168.am-ն այսօր Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ Աղվան Հովսեփյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ՊԵԿ քննչականը դուրս մնացել միասնական քննչական մարմնի կազմից: «Այսօր աշխատանքային խորհրդացության ժամանակ էլ հնչեց դա: Այսինքն՝ այօր մեր պետության մեջ քաղաքականություն է իրականացվում ստեղծելու միասնական քննչական մարմին: Սա առաջին քայլն է. ձևավորվում է ոստիկանության և պաշտպանության նախարարության քննչական ծառայությունների հենքի վրա: Քրեական գործերի շուրջ 95 տոկոսը քննվում է ոստիկանությունում, և եթե դրան միացնենք նաև պաշտպանության նախարարության քննչական ապարատում քննված գործերը, այսօր հանրապետությունում շուրջ 96-97 տոկոսը քննվում են այդ երկու կառույցներում»:

«Ոմանք, իրոք, այն կարծիքին են, որ ձգձգվեց, բայց ես ճիշտ հակառակ կարծիքին եմ, որ շատ արագ հանձնաժողովը և բոլոր շահագրգիռ կառույցներն ու անձիք, ովքեր միտված էին աշխատելու այ կառույցը ստեղծելու ուղղությամբ, շատ արդյունավետ և արագ ներդրում ունեցան, և այսօր արդեն ձևավորված է օրենսդրական ողջ փաթեթը, գտնվում է կառավարությունում: Ինչպես նկատեցիք, մենք արդեն իսկ քննարկում ենք, աշխատում ենք, որպեսզի ձևավորվի ապագա քննչական կոմիտեի աշխատանքային սզբունքներն ու մոտեցումները և կառույցը, կառուցվածքը, վերահսկողական մեխանիամները, քննիչների անկախության մեխանիզմները»,- խոսելով Միասնական քննչական մարմնի ձևավորման մասին՝ ասաց Աղվան Հովսեփյանը:

Լրագրողների հարցին՝ արդյոք այսօր կա՞ն կադրեր, ովքեր կարող են ապահովել քննության բարձր որակ, Աղվան Հովսեփյանը պատախանեց. «Այսօր մենք ունենք քննիչների լավագույն բազա թե ոստիկանության համակարգում, թե պաշտպանության նախարարության քննչական ապարատում: Իհարկե, կան նաև լուրջ աշխատանքներ այս ուղղությամբ կատարելու: Նկատի ունեմ, որ առ այսօր որևէ քննիչ աշխատանքի ընդունվելուց առաջ չի ուսուցվել, ուսուցանվել նրան քննչական հմտությունները: Նախնական ուսուցում չի կազմակերպվել, հետո ասենք ընդունվի որպես քննիչ աշխատելու: Բնականաբար, ուսանողական աթոռից նշանակվել են քննիչներ, և արդեն իսկ քննչական աշխատանքի ընթացքում սովորել առանձին քննչական գործողությունների կատարման տակտիկան: Ենթադրում եմ, որ դուք էլ գտեք, որ դրանց արդյունավետությունը չէր լինի այն, եթե այդ քննիչներին նախօրոք կրթես, որակավորես, հետո նոր հանձնարարես այս կամ այն քրեական գործը քննելու»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս