Զեկույցից պետք է հետևություններ արվեն. Պարգև Օհանյան

Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների (ՄԻ) պաշտպան Կարեն Անդրեասյանն արտահերթ զեկույց էր ներկայացրել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ: Զեկույցում Կ. Անդրեասյանն անդրադարձել է հայաստանյան դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմներին, հրապարակել կաշառքի սակագների չափը, նշել Արդարադատության խորհրդի և Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման դեպքերի մասին: 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով զեկույցին, նախկին դատավոր Պարգև Օհանյանն ասել է, որ առանձնապես չի ողջունում ՄԻՊ զեկույցը, հատկապես այնտեղ ներկայացված կաշառքի չափերը. «Չեմ ողջունում, թեև դա այն դառն իրականությունն է, որից, ինչպես հայտնի «Բաղնիքդ անուշ» ֆիլմում ասում է՝ ճշմարտության համար չեն նեղանում: Այսինքն՝ եթե ճշմարտություն է, չի կարելի նեղանալ: Պետք է հետևություններ անել: Դա խայտառակություն է: Մի կողմից` ելույթներ են եղել, որով ցեխ է շպրտվում դատական համակարգի վրա: Այո՛, դա մեր ամոթն է, բայց դա այն է, ինչն ասելու համարձակություն ենք ունենում վերջապես: Պետք է այդ կոնտեքստի մեջ նայել, որ մենք վերջապես ուզում ենք ասել, նույնիսկ թվերով խոսել: Միշտ վերացական ձևով ենք ասում՝ կոռուպցիոն ռիսկեր, կոռուպցիայի դեմ պայքար… Ասում-ասում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում: Հիմա օմբուդսմենը համարձակվել է ասել: Կրկնում եմ՝ ես անկեղծ վատ զգացի, բայց գուցե թե զեկույցից հետևություններ արվեն: Գուցե թե պետք է ասել: Մյուս կողմից էլ՝ ցեխը չի շպրտվում, մենք ցեխի մեջ ենք, մենք պետք է մտածենք՝ ինչպե՞ս դուրս գանք այդ ցեխի միջից: Դատական իշխանությունն անկախ չէ: Հերի՛ք է, եկեք ձևեր չթափենք: Ոչ մի իշխանություն անկախ չէ, նույնիսկ երևի մեր հանրապետության նախագահն էլ անկախ չէ, ցավոք: Դա ամենավատն է»:

Ամբողջական հրապարակումը՝ ավելի ուշ

Տեսանյութեր

Լրահոս