Աղվան Հովսեփյան. Թխվածքը մեր աշխատանքն է, համեղությունը՝ հասարակական կարծիքը

Միասնական քննչական կոմիտեի կառուցվածքն արդեն պատրաստ է: Այս մասին այսօր ասաց միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Նա նշեց, որ աշխատելու են միասնական քննչական կոմիտեում ներգրավվել մասնագիտացված քննիչների: Այսպես, Աղվան Հովսեփայանի խոսքով՝ սպանության գործեր քննող քննիչները դժվարանում են քննել տնտեսական գործեր և հակառակը, հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է, որ քննիչները լինեն մասնագիտացված:

Աղվան Հովսեփյանն ասաց նաև, որ քննչական կոմիտեում կստեղծվեն առանձին աշխատասենյակներ՝ հատկապես առանձին քննչական գործողություններ կատարելու համար: Ըստ Ա. Հովսեփյանի՝ կստեղծվեն աշխատասենյակներ անձին ճանաչման ներկայացնելու, առերես հարացքննություն, ձայնագրառումներ իրականացնելու համար: Պահանջ կա նաև անչափահասների հարցաքննության համար առանձին աշխատասենյակներ ունենալու առումով:

ԵՄ հրավիրված փորձագետ Արենդ Վասթն ասաց, որ երբ աշխատում են քննչական տարբեր մարմիններ, նրանց համագործակությունը միայն ֆորմալ է: Իսկ երբ ձևավորվում է մեկ միասնական մարմին, ըստ նրա, սխալ հաղորդակցության և համագործակցության ռիսկերը նվազում են: Միասնական քննչական մարմինը հանրավորություն կտա ունենալ ավելի պրոֆեսիոնալ  քննիչներ:

«Նպատակը պետք է լինի բարձր որակավորումով անկողմանակալ քննիչներ»,- աաց ԵՄ հրավիրված փորձագետ Արենդ Վասթը: Նա նշեց, որ քննչական կոմիտեի նախագծի կառուցվածքում դեռ նախատեսված չէ  կետ, սակայն ինքը Աղվան Հովսեփյանի հետ հանդիպումների ընթացքում պարզել է, որ նախատեսվում է քննչական մարմնի ներսում ունենալ օմբուդսմեն. նա առավել արագ կարձագանքի մարդու իրավունքների խախտման դեպքերին:

Կարդացեք նաև

«Եթե թխվածքն ուտում ես, ուրեմն համեղ է»,- ասաց փորձագետը: Աղվան Հովսեփյանն էլ ավելացրեց, որ թխվածքն իրենց աշխատանքն է, համեղությունը՝ հասարակական կարծիքը:

Նշենք, որ «Քննչական կոմիտեի մասին» և «Քննչական դեպարտամենտի մասին» օրենքի նախագծերն արդեն ուղարկվել են կառավարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս