168.am-ի հետ զրույցում անդրադառնալով էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված այն լուրերին, թե Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը վատացել է, Կամո Չոբանյանն ասաց, թե չգիտի՝ որտեղից է տարածվել այդ տեղեկատվությունը:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը կարող է միայն ենթադրություն անել՝ արդյոք Ոստիկանության Նաիրիի քննչական բաժնի պետ Արսեն Սարգսյանին աշխատանքից ազատելն առնչություն ունի՞ Վ. Պետրոսյանի գործով թույլ տրված խախտումների հետ, թե՞ ոչ:
Ոստիկանությունը դեպքի առթիվ փետրվարի 5-ին հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշված է, որ Հրաչյա Գրիգորյանն է ոստիկանությունում հաղորդում տվել այն մասին, որ Շահեն Հարությունյանն աթոռով հարվածել է իր գլխին: Սակայն մայոր Գրիգորյանը news.am-ի հետ զրույցում ասել է, թե ինքը չի դիմել Ոստիկանություն:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Սեդրակյանը որպես եկամտի միակ աղբյուր` իր հայտարարագրում նշել է աշխատավարձը: Նա տարեսկզբին ունեցել է 30.500.000 դրամ, 93.000 դոլար և 21.000 եվրո: Տարեվերջին նրա գումարները պակասել են՝ կազմելով՝ 29.500.000 դրամ, 92.500 դոլար և 20.500 եվրո: Նույն դատարանի դատավոր Սլավիկ Թորոսյանի դրամական միջոցները նույնն են մնացել. նա հայտարարագրել է 30 մլն դրամ, 10000 դոլար և 10000 Խորհրդային Միության ռուբլի:
Ռուզան Բադալյանի խոսքով՝ դպրոցում ռազմագիտության դասերից մեկի ժամանակ ուսուցիչն ասել է, որ ֆիդայիններն իզուր են զոհվել: «Այդ օրերին էր նոր զոհվել Արմեն Հովհաննիսյանը, և ասել էր, որ նրա մահն էլ էր իզուր, մենք ստրուկ ենք եղել, ստրուկ էլ լինելու ենք, Ռուսաստանը մեր պապան է, և դա լավ է, որ այսպես է… Որդին հակադարձել է, որ Դուք իրավունք չունեք ստրկամտություն քարոզելու, չէ՞ որ Դուք զինվորական եք և զինվորներին սահման պետք է ուղարկեք՝ որպես ազատ Հայաստանը պաշտպանելու, ոչ թե ստրկամտությամբ, որպես ստրուկ…»:
Ավելի քան նվաստացուցիչ է դասարանի աղջիկների ներկայությամբ 15-ամյա տղային ասել, որ նա շուտով աղջիկ է դառնալու, մանավանդ որ դա որդուս համար նոր միջավայր էր: Այդ ինչ դաստիարակություն և ինչպիսի մշակույթի հետևանք է նման ուսուցիչը:
Փետրվարի 3-ին քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:
Փետրվարի 3-ին Զանգու գետում արձանագրվել է մեծ թվով ձկների անկում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Երևանի Դավիթաշեն կամրջից մինչև «Հաղթանակի» կամուրջն ընկած հատվածում ձկները սատկել են և ափ դուրս եկել:
Հայկ Ալումյանի կարծիքով՝ դատարանը չի ցանկանում քննիչից նյութերը պահանջել՝ ելնելով տվյալ «դեպքի առանձնահատկություններից և այն անձանցից, ովքեր այս ամենի ետևում կանգնած են»:
Գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանը չէր ներկայացել դատական նիստին: Նա դատարանին հայտնել էր, որ մասնակցում է վերապատրատման դասընթացի, չի կարող ներկայանալ դատական նիստին և միջնորդել էր գործի քննությունը հետաձգել ու նշանակել մեկ այլ օր:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան փաստով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Քրեական գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել երկու «դիտավորյալ» արարքների համար:
«Գազպրոմ Հայաստանի» մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ գազամատակարարման դադարեցման պատճառը վթարն է: «Այնտեղ և´ տեխնիկա է մոբիլիզացված, և´ մասնագետներ են աշխատում: Հայտնաբերվել է վթարի հատվածը, քանի որ ստորգետնյա գազատարի վրա է այն, հիմա վթարի հատվածում վերականգնողական աշխատանքներ են տարվում՝ հետևանքները վերացնելու համար, որից հետո գազամատակարարումն ամբողջական ծավալով կվերականգնվի»,- ասաց Շուշան Սարդարյանը:
Համենայն դեպս, այսօրվա գոյություն ունեցող կանոնադրության և այսօրվա միջոցառումների, հատկապես զորավարժությունների մասնակցությունը որոշակի վստահություն է ներշնչում, որ նրանք պարտավոր են այդ ամենն իրականացնել:
«Հայոց արծիվներ» կազմակերպության անդամ Արման Արշակյանը նախարարից հետաքրքրվեց՝ պաշտոնյաների երեխաների քանի՞ տոկոսն է ծառայում բանակում. «Թե նրանք, ինչպես ասում են, բոլորը գիտնականներ են ծնվում»,- հարցրեց Արման Արշակյանը:
Ես պիտի ասեմ՝ դու ասում էիր` պիտի 10000 բանվորի ապահովես, հետո Հայաստանը դարձնես ադամանդի, ոսկու արտադրության ծաղկուն կենտրոն, մենք էլ պիտի դառնայինք քո աշխատողը, դու մեզ պիտի աշխատեցնեիր, այդ ապրանքները տանեիր, վաճառեիր, Ռուսաստանից էլ բարձր մակարդակով, մեծ քանակությամբ, 10-15 տոկոս էժանով պիտի բերեիր և մեր ժողովրդին աշխատեցնեիր, ի՞նչ եղավ դա, ո՞վ քեզ խանգարեց, ո՞վ չթույլատրեց, ինչի՞ համար գումարը ստացար, միանգամից ուղարկեցի՞ր օֆշորային գոտի:
«Թոռնիկի նամակը հանձնել են իրեն և ասել, որ նա գրի, ինքը չի կարողացել: Ինքն ի վիճակի չէ ընդհանրապես գրիչ բռնելու, չի կարող, հազիվ խոսում է»,- մեզ հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը:
Արտավազդ Փարսադանյանն ասաց նաև, որ 3000 դոլարը, որն ինքը փոխանցել է ամբաստանյալ Հայկ Վարդանյանին, իրենը չէ, իրեն դա տրամադրել է ԱԱԾ-ն: Տուժողը պատմեց, որ Հ. Վարդանյանին հանդիպել է, գումարը դրել ավտոմեքենայի «բորդաչոկի մեջ»:
Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է դատապարտել օֆշորային պատմության գլխավոր դերակատար, գործարար Աշոտ Սուքիասյանին «արտահանձնման կալանքի»: Համաձայն դատարանի որոշման` 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը:
Կա գրություն՝ ուղղված ոստիկանապետից քննչականի պետին, որտեղ ասված է, որ անկախ հանգամանքներից՝ Վարդան Պետրոսյանը ոչ հայկական, ոչ ֆրանսիական անձնագրով չէր կարող հատել Հայաստանի Հանրապետության սահմանը: Այսինքն՝ ձերբակալումն ինքնին ինքնանպատակ էր: Կա Վարդան Պետրոսյանի հոկտեմբերի 28-ի ցուցմունքը, որտեղ Վարդան Պետրոսյանը հստակ նշում է, թե որտեղ է բնակվում՝ իր քրոջ տանը:
Ե՛վ դեպորտացիան, և՛ վարչական վտարումը հանդիսանում են վարչական պատասխանատվության միջոցներ: Դեպորտացիան հանդիսանում է պարզապես ազդեցության միջոց: Վարչական վտարումը հանդիսանում է վարչական տույժ: Դեպորտացիան կիրառվում է այն պարագայում, այն օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, ով խախտել է Ռուսաստանում ժամանակավորապես գտնվելու ժամկետը:
Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ կա մի դրվագ, որի ուղղությամբ առհասարակ քննություն չի կատարվել: «Քրեական գործի նյութերից երևում է, որ Հայկ Խաչատրյանը դեկտեմբեր ամսին առանց հանգստանալու, 16 ժամ անընդմեջ, ինչ-որ սպայի կամայական հրամանի հետևանքով գտնվել է պահակային ծառայության մեջ, որից հետո նրա մոտ սկսվել են խնդիրներ՝ կապված դիմային ծնոտի հետ, և ինքը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, բայց պարզելու համար, թե ո՞վ է եղել այդ սպան և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ քննություն չի կատարվել…»:
Մուշեղ Շուշանյանն ասաց, որ դատարաններում, նման գործերի քննության ընթացքում, երբ վկաները գալիս են դատարան և պատասխանում դատավարության մասնակիցների հարցերին, պարզվում է՝ դեպքերի մեծամասնության դեպքում նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվել. «Պարզվում է, որ նրանց նախաքննական ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում և տրվել են ճնշման տակ»:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքների քննությունը: Դատական նիստը տեղի չունեցավ. դատավոր Արմեն Բեկթաշյանը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում էր: Հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 4-ին:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ՀՀ սպորտի և երիտասարդության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի հայցի քննությունը: Դատական նիստը տեղի չունեցավ դատավոր Գայանե Կարախանյանի վատառողջ լինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 17-ին:
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «Հարսնաքարի» գործով դատական նիստը, որը, սակայն, տեղի չունեցավ, քանի որ դատարան չի ներկայացել ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը:
Ա. Կիվիրյանը դատարան էր բողոքարկել Հատուկ քննչական ծառայության որոշումը իր նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առիթով քրեական գործ չհարուցելու մասին:
Նախկինում հայտնի էին տարբեր աղմկահարույց դեպքեր, որոնցում ներգրավված Ս. Խաչատրյանը և նրա ընտանիքի անդամներն իրենց կատարածի համար պատասխանատվության չէին ենթարկվել։ Վերջին դեպքերից հատկապես մեծ արձագանք էր գտել 2011 թ. նոյեմբերի 14-ին գործարար Սիլվա Համբարձումյանին հասարակական վայրում հարվածելու դեպքը. միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճվել էր, և Ս. Խաչատրյանը հերթական անգամ պատասխանատվության չէր ենթարկվել:
Դատավարական տեսանկյունից մամուլում հնչեցված ցանկացած փաստը, որն իր մեջ հանցակազմի տարրեր է պարունակում, անկախ նրանից` դա հայտնել է Գասպարյան Վովա՞ն, նախագա՞հը, թե՞ փաստաբանը, պետք է դիտվի` որպես հաղորդում: Ինչ վերաբերում է, եթե վաղեմության ժամկետներն են անցել, ապա դա ոչ մի կապ չունի դա հաղորդում չդիտարկելու հետ:
Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչները երեկ եղել են Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում, հանդիպել են համայնքի ղեկավար Կամո Չոբանյանին, քննարկել Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի հետ կապված որոշ հարցեր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը:
Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ արդարացվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ մեղադրվող Դավիթ Մաճկալյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մաճկալյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանը: Նրա փոխանցմամբ՝ իր ու փաստաբանական դպրոցի ունկնդիր Գեորգի Մելիքյանի աշխատանքի արդյունքում հասել են արդարացման դատական ակտի: