Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը կարծում է, որ Մովսես Ներսիսյանին, ում սպանության մեջ նույնպես մեղադրվում է Ի. Սարգսյանը, պետք է փնտրել ողջերի և ոչ թե մահացածների մեջ:
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց քրեական հեղինակություն Թևոսկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպանի բողոքը։
Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց նպատակը մարդկանց լուսավորելն է, տեղեկացնելը. «Լուսավորել մարդկանց ուղեղները, ցույց տալ պայքարի նոր լուսավոր ուղի, մտածողություն փոխել, ինչպես վարչապետն է մեզ խորհուրդ տալիս, բայց նաև խնդրել Աստծուն, որ նրանց միտքն էլ լուսավորի»,- բողոքի ակցիայի նպատակների մասին հայտարարեց մասնակիցներից մեկը:
Քիչ առաջ Մատենադարանի տարածքից մեկնարկեց «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի երթը: Նրանց երթով քայլում են Մաշտոցի պողոտայով՝ վանկարկելով՝ «Դեմ եմ»:
Ֆինանսական բուրգի գործով միակ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի պաշտպան Համազասպուհի Գրիգորյանն այսօր միջնորդեց նրան փորձաքննության ենթարկել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանն ասաց, որ Արթուր Անդրեասյանի վիճակը շարունակում է մնալ տևական ծանր, նրա վիճակը չի դադարել առողջության և կյանքի համար ռիսկային լինել, իրեն թույլ է զգում և գրեթե ամբողջ օրն անցկացնում է պառկած վիճակում:
Լրագրողները Հրայր Թովմասյանին հարցեր ուղղեցին նաև «Կուտակային կենսաթաշակային մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման մասին և գործատուների այն մտահոգության մասին, որ կենսաթոշակային պահումները չանելու դեպքում կարող են հետագայում դատարանում հայտնվել:
Վարդան Պետրոսյանի գործը քննելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը: Ինչպես հայտնեց Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, քրեական գործը կքննվի Աբովյանի նստավայրում: Նշենք, որ փետրվարի 18-ին վերահսկողություն իրականացնող դատախազը քրեական գործն ուղարկել էր դատարան:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց դիմել են նաև քաղաքացիներ, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր ունեն, սակայն տուգանվել են. այդ դեպքը, ըստ Է. Հովհաննիսյանի, ամենահեշտ և արագ լուծվող հարցերից մեկն է. «Այդ մարդիկ դիմում են գրում, կցում են այդ պայմանագրի պատճենը, և այդ հարցը լուծվում է»:
Մենք հայտարարել ենք, որ, եթե նույնիսկ աշխատանքից ազատումներ լինեն, դրանք լինելու են տեխնիկական անձնակազմից, որևէ բժիշկ չի ազատվելու, կրճատվելու են նաև առկա թափուր հաստիքները, եթե լինեն կենսաթոշակային տարիքի մարդիկ, բայց այս ահռելի քանակը, որ ներկայացված է, նման բան լինել չի կարող:
Կասկածյալ Դ. Թամրազյանը նշել էր, որ ինքը աշխատանքի վայրից վերցրել է երկսայր դանակ, որը նախատեսված է մսի ֆիլե կտրելու համար: Նա նշել է, որ դանակը դրել է իր գրպանը, զանգել իր ընկերուհի Միլենա Միրիջանյանին և առաջարկել գնալ գինի խմելու, խնդրել է տաքսիով գալ իր ետևից: «Արդեն իմ մեջ պլանավորել էի, որ Միլենայի հետ հանդիպումն իմ ալիբին կլիներ՝ կատարվածը թաքցնելու համար»,- ասել էր Դ. Թամրազյանը:
Վլադիմիր Գասպարյանն առաջարկում է տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելող սարքավորումներ (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոսների) տեղադրելու կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 20-ապատիկի չափով՝ 20 հազար դրամ:
168.am-ի հետ զրույցում ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանի գործը երեկ ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: «Երեկվա դրությամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել և ուղարկել է»,- ասաց նա:
Պատվաստումից հետո հիվանդանոցում մահացած 10 օրական երեխայի մահվան փաստով հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
«Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող Համլետ Ղուշչյանի առողջական վիճակը կայուն է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, ում խոսքով՝ Հեռուսատատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Հ. Ղուշչյանը գտնվում է բաժանմունքում: «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրենի խոսքով՝ դեռ հայտնի չէ՝ երբ Հ. Ղուշչյանը դուրս կգրվի հիվանդանոցից:
Արձագանքելով այս հայտարարություններին՝ Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման բան չի եղել: «Ո՞վ, ո՞վ: Կոնկրետ ասեք՝ ես այդ մարդուն հրավիրեմ այստեղ, իրեն էլ ձայնագրեք: Այդպիսի մարդ չկա, որ կարող է այդպիսի բան ասել ղեկավարությունից: Իր ղեկավարը եղել է տեղում, անձամբ ստուգել է գրառումները, շահագործման կանոնների պահպանման ձևերը: Իր մոտ, իր ներկայությամբ ֆիքսել է թերությունները և զեկուցագիր է գրել մասնաճյուղի պետին, մասնաճյուղի պետն էլ համապատասխան հրամանի նախագիծ է պատրաստել»,- ասաց Մետրոպոլիտենի տնօրենը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում վիրավորված, հետագայում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Արտակ Բուդաղյանի պաշտոնը վերջերս բարձրացվել էր. նա նշանակվել էր Եղեգնաձորում կորպուսի հրամանատարի տեղակալ:
«Եթե քննությունն արդար ընթանար, ապա ճաղերի հետևում չասենք, բայց համենայնդեպս քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին առնվազն երեք հոգի՝ դեպքի հետ կապված»,- ի պատասխան ասաց Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեին նաև մարդիկ, ովքեր «պարտակել են այս դեպքը՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը»:
Հայկ Ալումյանն ասաց նաև, որ քրեական գործի նյութերը դատարան չներկայացնելը կարող է վկայել այն մասին, որ դրանում կան տվյալներ, որոնց մասին քննիչը չի ցանկանում, որ տեղեկանա դատարանը, Բուդաղյանները և հասարակությունը. «Հակառակ դեպքում քննչին ոչինչ չէր խանգարում այդ նյութերը ներկայացնել դատարան»:
Մետրոպոլիտենի աշխատակիցներ Գագիկ Գալստյանն ու Անդրանիկ Գևորգյանն ասացին, որ իրենց աշխատանքից ազատել են նույն հիմնավորմամբ՝ անվստահություն աշխատակցի հանդեպ: Նրանց խոսքով՝ այդ դեպքում իրենց աշխատանքից ազատելու համար մեկ տարվա ընթացքում առնվազն 2 անգամ պետք է նախազգուշացում ստացած լինեին, սակայն գրավոր նկատողություն իրենք չեն ստացել:
Իրենք իրենց աշխատանքային, ծառայողական պարտականություններում թերացել են, իրենց անմիջական ղեկավարը զեկուցագիր է գրել, որ ստուգման արդյունքում հայտնաբերել ենք այսպիսի թերություններ, որոնք անթույլատրելի են և վստահություն չեն ներշնչում այդ մարդկանց աշխատանքին…
Ժամկետային զինծառայող Արշակ Զարդարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործով ձերբակալված անձիք չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Փետրվարի 3-ին Ծաղկաձորի սպորտային համալիրի 3-րդ հատվածին հարակից սարալանջին՝ «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել էր «ԱրմենՏել» ընկերության կոմերիցոն տնօրեն Արչիլ Մաղրաձեի դին:
Երեկ «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված Հեռուսատատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեկտոր Համլետ Ղուշչյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկակն կենտրոնի փոխտնօրեն Լուսիեն Աղաբաբյանը: Նա տեղեկացրեց նաև, որ այսօր օրվա վերջում կամ վաղն առավոտյան նա վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի բաժանմունք:
Շահեն Հարությունյանը պատմել էր, որ ուսուցիչն իրեն վիրավորել է` ասելով, որ` «իրեն երեք ամիս հետո չեն ճանաչելու, ինքն աղջիկ կդառնա», քանի որ աղջիկների հետ է շփվում, ապա սկսել է խոսել հայրենիքի մասին, ասել, որ ֆիդայիներն իզուր են զոհվել, «ռուսը մեր պապան ա, մենք ստրուկ ենք»: Շ. Հարությունյանի խոսքով՝ ուսուցիչը դասաժամի ընթացքում ասել է, որ, երբ եվրոպացիները գալիս են Հայաստան, հայ տղամարդիկ նրանց խնդրում են քնել իրենց կանանց հետ, որ առողջ երեխա ծնվի, «ոչ թե հայ երեխաների նման ուռոդ և ռախիտ»:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր «բանդայի գործով» դատական նիստը: Դատարան չէր ներկայացել ամբաստանյալներից Քյարամ Ամոյանը:
Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ քրեական վերաքննիչ դատարանում այսօր ժամը 14:00-ին նախապես նշանակված է եղել Ստեփան Հակոբյանի գործով իր բողոքի քննությունը, այդ պատճառով ինքը Լյուքս Ստեփանյանի գործը քննող դատավորին տեղյակ է պահել, որ չի կարող ներկայանալ դատական նիստին կամ կարող է ուշացումով ներկայանալ:
Կենտրոնական բանկն իրավասու չէ այդպիսի հայտարարություն անելու, նա, այսպես ասած, որևէ գործադիր օրգան չէ` իրավական մեկնաբանություններ տալու: Ամենակարևոր հարցը սա է:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հարցաքննվեց մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանը: Նրա խոսքով՝ ինքը Մ. Հունանյանին ճանաչել է աշխատավայրից, որտեղ աշխատել է որպես խոհարար, իսկ Մ. Հունանյանը՝ որպես մատուցողուհի:
Քրեական վերաքննիչ դատարանը այսօր մերժեց առանձնապես խոշոր չափերի`927 կգ հերոին տեսակի թմրամիջոցի գործով Թուրքիայի քաղաքացի Օսման Մեջեթի Ուղուրլուի պաշտպանի բողոքը. Թուրքիայի քաղաքացին կմնա կալանավորված:
Գագիկ Ստամբոլցյանն ասաց, որ ճարպի պատվաստման միջոցով կատարվող վիրահատությունների գները գրեթե չեն տարբերվում սովորական պլաստիկ վիրահատությունների գներից: