ՀՀ հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում Գրիգորի Խաչատուրովի գործով դատական հերթական նիստը։ Դատարանի բակում դարձյալ հավաքվել են գեներալ Խաչատուրովի աջակիցները: Դատարանը, թերևս, ամեն կերպ փորձելու է երկարաձգել գեներալի կալանքի ժամկետը:
Մայիսի 11-ից Ադրբեջանը Գեղարքունիքի հատվածում՝ Սոթքի, Կութի և Վերին Շորժայի ուղղությամբ հրետանային, ականանետային միջոցներից և հրաձգային զենքերից կրակ է արձակել:
Հայրենիք և պետություն հասկացությունները պետք է նույնականացնենք 29,800 քկմ վրա. Փաշինյան
Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ 2021 թվականի մայիսի 12-ին,ադրբեջանական զինված խմբավորումները մտել էին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ուղղությամբ ՀՀ սուվերեն տարածք: 2022 թվականի սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսի 12-ին մեր երկրից Ադրբեջանը 40 քկմ տարածք է օկուպացրել:
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սոթք բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական սադրանքին, երբ հայկական մարտական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ժամ շարունակ հրետանային և ականանետային միջոցներից կրակ են արձակել, ապա ուղիղ հեռարձակմամբ կոչ է արել ներկաներին, ենթադրվում է՝ նաև հանրությանը, հետևել պաշտոնական լրահոսին և ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ տեղեկատվության տարածողը չդառնալ: Եվ հենց ինքն էլ ընդգծել է, որ «վաղ առավոտից Պաշտպանության նախարարությունը գործնականում 15-20 րոպեն մեկ անգամ, երբեմն՝ ավելի հաճախ, տեղեկատվություն է հրապարակում իրադրության մասին»:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը սկսեցին շրջանառել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հարցը:
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով դատական նիստը:
2020 թվականի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԽ նիստերին և այդտեղ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկներին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:
Ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ընթացքում Աննա Հակոբյանը հայտարարել էր, թե 11.000 դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ կամավոր, զինվորական և այլն: Գլխավոր դատախազությունը և ՀՀ քննչական կոմիտեն հերքել էին Աննա Հակոբյանի ադրբեջանական այս թեզը՝ 168.am-ի հարցումներին ի պատասխան:
Հակակոռուպցիոն դատարանում սկսվել են 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի քրեական գործով դատական նախնական լսումները՝ դռնփակ: Իսկ դատարանի բակում ի աջակցություն գեներալի՝ հավաքվել են պահեստազորի սպաներ, արցախյան պատերազմի շարքային քաղաքացիներ և այլք: Հավաքվածների մեջ էր նաև ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ով մասնակցում էր նաև Դիմադրության շարժման կամ ընդդիմության պայքարի շրջանակում հանրահավաքներին:
Հակակոռուպցիոն դատարանում 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի քրեական գործով դատական նախնական լսումներն են՝ դռնփակ:
Գրիգորի Խաչատուրովը մինչև վերջ սպային, գեներալին հատուկ վարքագիծ է դրսևորել. Տիգրան Աբրահամյան
Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տավուշի գյուղերի հետ կապված ադրբեջանական պահանջին:
Պատերազմից մոտ 3 տարի անց, այսօր «Եռաբլուրում» հուղարկավորեցին են 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի մասունքները:
Ապրիլի 1-ին Տավուշ կատարած այցի ընթացքում Աննա Հակոբյանը հայտարարել էր, թե 11.000 դասալիք ենք ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ կամավոր, զինվորական և այլն:
Ի՞նչ է եղել Նիկոլ Փաշինյանին հողեր ծախելու մեջ մեղադրող սպա Ն.Մ.-ի հետ: 168.am-ը շարունակում է գնալ Փաշինյանի՝ պատերազմի օրերին, մասնավորապես, 2020 թվականի հոկտեմբերի 8-ին արած ֆեյսբուքյան գրառման հետքերով:
Օրերս 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս 6 ամսով երկարաձգվեց: Սա վերջին երկարաձգումն է լինելու:
Կառավարության շենքի դիմաց զոհված զինծառայողների մայրերը մայիսյան երբեմնի եռատոնի նախօրեին հավաք են կազմակերպել:
168.am–ը մի քանի անգամ անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության որոշ կետերի խմբագրումներին, մասնավորապես, Լաչինի միջանցքի հետ կապված: Բայց առկա պայմաններում հարկ ենք համարում հանրագումարի բերելով, ևս մեկ անգամ ներկայացնել՝ ինչպես դրանք, այնպես էլ՝ հետագա զարգացումներն ու հաջորդած եռակողմ, քառակողմ հայտարարությունները: 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության խմբագրումները Եվ այսպես՝ Առաջին, նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական […]
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր ԱԺ-ում թվարկել է պաշտոնյաների անուններ, որոնք չեն կարող խուսափել պատասխանատվությունից:
Ապրիլի 30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ադրբեջանը Լաչինի միջանցքում է ՌԴ թուլությա՞մբ, թե՞ համաձայնությամբ» թեմայով քննարկման ժամանակ նախկին «իմքայլական» պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը հայտարարել էր.
Արցախում ցանկանում են անցնել կիսանախագահական կառավարման մոդելի, արդյո՞ք ճիշտ ժամանակ է ընտրված կառավարման կարգի վերափոխման համար, և ի՞նչ է տալու այն մի քանի ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությանը: Մասնավորապես, առաջարկվում է կանոնակարգել բացառիկ դեպքերում Հանրապետության Նախագահի անուղղակի ընտրությունների հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ռազմական դրության ժամանակ Ազգային ժողովին վերապահել Հանրապետության Նախագահ ընտրելու իրավունք՝ սահմանելով այդ լիազորությունների իրականացման կարգը:
«Հեղափոխական հպարտ քաղաքացու» օրը Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել, որում ոչ միայն ստեր են, այլև շատ վտանգավոր թեզեր, նաև՝ ինքնախոստովանություն:
Ադրբեջանական «էկոակտիվիստները» երեկ հայտարարություն էին տարածել, որ 2023 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ից, ժամանակավորապես կդադարեցվի բողոքի ակցիան: Սակայն, ավելի ուշ պարզ դարձավ, որ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով, այսպես ասած, գործակալներին փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները:
Ապրիլի 28-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային Ջերմուկում ներկայացրել է 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները։ Նա, մասնավորապես, հայտնել է, որ Ջերմուկի ուղղությամբ թշնամին ՀՀ ինքնիշխան տարածք է ներխուժել ավելի քան 60 քկմ մակերեսով։ Ներխուժումը ճակատով կազմում է մոտ 11 կմ, խորությամբ՝ մոտ 8 կմ:
Ապրիլի 25-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ադրբեջանական խախտումներին, որի հետևանքով վերջերս հայկական կողմը զոհ էր ունեցել, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել է.
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործն արդեն դատական փուլում է: Ապրիլի 25-ին Հակակոռուպցիոն դատարանում դռնփակ կարգով կայացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով առաջին դատական նիստը: ՊԲ նախկին հրամանատարի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվել է: Նա մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու: Իսկ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, դատարան կմտնի մինչև մայիս ամսվա վերջ:
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ կաշառք ստանալու համար Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանին մեղադրանք է ներկայացվել։ Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կան այլ մեղադրյալներ ևս։
Ապրիլի 14-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ներքին գործերի նախարարություն հետևյալ հարցադրմամբ.
168.am-ը գրել էր, որ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կարգադրություն է արձակել՝ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելու և կանխելու: Բացի այս, նա իր կարգադրության մեջ նշել է, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ: