Ուրեմն Աննա Հակոբյանն էլ է հերոս. Ամեն կերպ արժեզրկում են «հերոս» բառը. զոհված զինծառայողների ծնողներ

Փետրվարի 7-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել էր, որ իր հերոսը հարկ վճարողն է, և եթե հարկ վճարողը չլինի, չի լինի բանակը:

«Որդիների կանչ» ՀԿ անդամներն այսօր հրավիրված ասուլիսին արձագանքել են այս հայտարարությանը՝ նշելով, որ հերոսը 44-օրյա պատերազմում զոհված իրենց տղաներն են, Արցախյան առաջին պատերազմում զոհված տղաներն են, կամավորականները, որոնք գիտակցաբար մեկնել են կռվի՝ թողնելով իրենց ընտանիքը, երեխաներին:

«Որդիս էլ կամավոր գնացել է՝ 2 տղա տունը թողնելով: Այսինքն, իրենք հերոս չեն, մարդն աշխատում է, միլիոններ է առնում, կեսը տալիս է, հերո՞ս է: Աննա Հակոբյանն էլ է հերոս, «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն է դարձել»,- նշել է 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս