Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել. ՊՆ

Տավուշի շուրջ տարբեր հայտարարությունների և զարգացումների ֆոնին, սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվել, որ, մասնավորապես, Տավուշի հատվածում ադրբեջանական զորքի և զինտեխնիկայի կուտակումներ են նկատվում: Թե ինչի՞ հիման են ֆեյսբուքյան օգտատերերը նման պնդումներ արել, երբ դրանք դժվար թե կարողանան դիտարկել, պարզ չէ:

Ինչևէ, 168.am-ը փորձեց այս առնչությամբ պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն: Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումներ չեն դիտարկվել, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հորդորում ենք չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Ի դեպ, ավելի ուշ սոցիալական ցանցերում նույն անձինք տեղեկություններ տարածեցին, որ ադրբեջանական զորքի կուտակումներ կան նաև Գեղարքունիքի հատվածում:

Կարդացեք նաև

Իրականում, հաշվի առնելով, որ Ադրբեջանը պարբերաբար զորավարժանքներ է անում, և դրանց ներգրավված տեխնիկայի մի մասը, թերևս, հետ չի տարվում, որոշ դեպքերում կուտակումների մասին պնդումները դառնում են, այսպես ասած, ոչ այնքան ճիշտ:

Չմոռանանք, որ 2021-2022 թվականներին ադրբեջանական կողմը վերահսկողության տակ է վերցրել ՀՀ ռազմավարական բարձունքները մի շարք ուղղություններով:

Տեսանյութեր

Լրահոս