Հողեր է հանձնում. զինվորականնե՛ր, նահանջի հրաման ստանալու դեպքում գրավոր պահանջեք. Արշակ Կարապետյան
Իշխանությունների՝ Տավուշի տարածքների հանձնման սպառնալիքի ֆոնին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասում է.
– Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ միասին՝ ձեռք ձեռքի տված, ոչնչացնում են մեր պետականությունը:
– Նիկոլ Փաշինյանը ստում է ժողովրդին, գյուղացիներին, որ հող տալով՝ կարող է հասնել խաղաղության:
– Թուրքիան կարող է Արմավիրից հարձակվել, եթե ռուսական զորքերը դուրս գան:
– Քանի ռուսական կողմն այնտեղ է, նրանք թույլ չեն տա Թուրքիային որևէ նման քայլ անել ՀՀ սահմանների ուղղությամբ: Ես սա հստակ գիտեմ:
– Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հողեր հանձնել՝ դրա դիմաց ոչինչ չստանալով:
– Ադրբեջանական բոլոր պահանջները Փաշինյանը կատարելու է՝ և՛ Ատոմակայանն է փակելու, և՛ Տավուշի 4 գյուղի հողերն է տալու, և՛ ապահովելու Սյունիքի «միջանցքը»:
– Զինվորականնե՛ր, նահանջի հրաման ստանալու դեպքում գրավոր պահանջեք:
– ՀՀ ոչ մի քաղաքացի՝ կլինի ղեկավար, կլինի երկրի ղեկավար, իրավասություն չունի միայնակ որոշելու՝ այս կամ այն գյուղը հանձնել հակառակորդին: Օրենք են խախտում:
– Այդ վարչակազմին շատ քիչ է մնացել:
– Կարծում եմ՝ կգա ժամանակ, երբ մեր երկրի մի շարք ղեկավարներ երնեկ կտան Քադաֆիին:
– Նրանք հեռանալու են մոտակա ժամանակներում:
– Մենք մեր երկիրը պաշտպանելու ենք և այդ վախկոտներից ազատվելու ենք: