Քիչ առաջ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը:
Շուտով Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
Ժամեր անց Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կստորագրվի Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Դեկտեմբերի 2-ին «Շեդևր» պատկերասրահում տեղի կունենա հայկական կերպարվեստի հանրահայտ աշխատանքների «ԸՆՏՐԱՆԻ» խորագրով աճուրդը, որի ընթացքում կներկայացվեն հայ դասականների, մոդեռնիստների և ժամանակակիցների 43 բացառիկ ստեղծագործություններ՝ Սարյանի, Արշիլ Գորկու, Բաշինջաղյանի, Այվազովսկու, Ժանսեմի, Գառզուի և այլ անվանի գեղանկարիչների վրձնին պատկանող գլուխգործոցներ:
«Մենք սովոր ենք, չէ՞, հպարտանալ՝ այս մեկը հայ է, այն մեկը նույնպես հայ է՝ հայրն ու մայրը հայ են, ուրեմն՝ վե՛րջ, մերն է: Միաժամանակ տեղից վեր կացողը հայտարարում է՝ երկիրը երկիր չէ, իսկ գուցե ազգս ազգ չէ…»:
ՀՀ Կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներկայացվեցին շրջանառության մեջ դրվող 2017թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018 թ.-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
Նախօրեից հատկապես Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվորեն քննարկվում են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ներկայացված 2018 թվականից շրջանառության մեջ ներդրվելիք երրորդ սերնդի թղթադրամների էսքիզները։
Փարիզի Իրինա Բրուքի թատերական ընկերության (CIB) հիմնադիր անդամ և Տիգրան Չուխաջյանի անվան Միջազգային ինստիտուտի (IIDT) հիմնադիր տնօրեն, ռեժիսոր և դերասան Ժիրայր Փափազյանն այսօր լրագրողներին ներկայացրեց հայաստանյան առաջիկա հյուրախաղերի ծրագիրը։
Երեսուներկու վիրահատություն, տառապանքի քսանինը տարիներ, երջանկության ակնթարթներ՝ հափշտակած ստեղծագործական կյանք, կիրք, գույներ, գրավչություն։
Նոյեմբերի երրորդ հինգշաբթին Ֆրանսիայում, ինչպես նաև աշխարհի շատ այլ վայրերում նշվում է ավանդական «Beaujolais Nouveau» («Բոժոլե նուվո») գինու տոնը: Ֆրանսիայում տոնակատությունների մեկնարկը տրվում է Բոժոյում, որտեղ գինեգործները շրջում են քաղաքի փողոցներով՝ ավանդական կոստյումներով և խաղողի թփերից պատրաստած ջահերով:
«Մեզ շրջապատող աշխարհը լի է բազմաթիվ խնդիրներով, և պետք է պարզապես բացել աչքերի կապը ու դիտարկել դրանք, հետո օգտագործելով մեր ունեցած փորձառությունը և տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները՝ լուծել այդ խնդիրները»:
Այսօր ՀՀ ԳԱԱ Նախագահությունում կնքվեց պայմանագիր, որով Թուրքիան մեկնարկեց իր պաշտոնական անդամակցությունը տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին:
Նախօրեին Կինեմատոգրաֆիստների միության Փոքր դահլիճում ռեժիսոր Արամ Շահբազյանի ֆիլմերի ցուցադրությունների երեկոն էր: Հանդիսատեսը մեկ անգամ ևս հնարավորություն ունեցավ վերհիշելու ռեժիսորի հեղինակած դոկումենտալ հեռուստաֆիլմերից մի քանիսը, որոնք նույնանուն խորագրի ներքո ներկայացնում են «Աշխարհի մի անկյունը». ֆիլմեր, որոնք հայկական ազգագրության վառ նմուշներ են, պատումներ՝ միջմարդկային ամենապարզ հարաբերությունների, մեդիահասարակության լայն շերտերի համար մոռացության մատնված կենսաձևի և բնականության մասին:
«Բոլորիդ հորդորում եմ ՝ձեր ներսում փնտրեք ձերը և չփորձեք նմանակել անգամ Սիլիկոնային հովտին, կերտեք ձեր սեփական երազանքը, որպեսզի ձեր տարածաշրջանում և երկրում լինեք հպարտ ու սեփականատեր: Քաջալերում եմ ձեզ՝ սկիզբ դրեք սեփական start up-ներին և առաջ շարժվեք»:
«Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում այսօր լրագրողների հետ հանդիպման եկած ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը խոսեց Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագծի, ԲՈՀ-ի ապագայի և գիտական նոր աստիճանակարգի մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց վերջերս գիտակրթական շրջանակներում աղմուկ առաջացրած՝ Զինապարտության մասին նոր օրենքի նախագծին:
«Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը: Հանդիպման թեման Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծն էր, ԲՈՀ-ի ապագան և գիտական նոր աստիճանակարգը, ինչպես նաև՝ վերջերս գիտակրթական շրջանակներում աղմուկ առաջացրած՝ ՀՀ Զինապարտության մասին նոր օրենքի նախագիծը:
«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր գիտությունը տարածաշրջանում ունի բավականաչափ բարձր մակարդակ»,- Հրատապ թեմա ծրագրի շրջանակներում այսօր հրավիրված մամուլի ասուլիսի մեկնարկին հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Հանդիպման թեման Հայաստանում գիտության զարգացման միտումներն էին, խոչընդոտներն ու հնարավորությունները:
Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկելու Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում:
Հրատապ թեմա ծրագրի շրջանակներում այսօր լրագրողների հետ հանդիպած ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն անդրադառնալով գիտելիքահենք պետություն ունենալու մասին իշխանությունների պարբերաբար բարձրաձայնումների հարցին՝ նկատեց, որ գիտությանը հատկացվող պետական միջոցների առումով Հայաստանը տարածաշրջանում ամենավերջին տեղում է.
Հրատապ թեմա ծրագրի շրջանակներում այսօր լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
«Անդրադառնալով դասադուլների խնդրին՝ կարծիքս այստեղ միանշանակ է՝ եթե իրական կրթական պրոցես է գնում, ապա սա շատ վտանգավոր երևույթ է, որովհետև այն, ինչ բաց է թողնվում իրական կրթական պրոցեսի ընթացքում, հնարավոր չէ վերականգնել»:
Ֆրանսիացի ռեժիսոր, Գրենոբլի համալսարանական դասախոս, մի շարք կենսագրական և գիտական գրքերի հեղինակ Վինսենթ Սորելի (fr. Vincent Sorrel) հեղինակած դոկումենտալ ֆիլմաշարի հերթական մասն անդրադարձ է աշխարհահռչակ վավերագրող Արտավազդ Փելեշյանի ստեղծած արվեստին:
«Երևանյան հեռանկարներ» փառատոնի հրավերով Հայաստանում է աշխարհահռչակ երաժիշտներից կազմված, 9 «Գրեմմի» մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակը, ովքեր այսօր՝ նոյեմբերի 11-ին, համերգային ծրագրով հանդես կգան Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ դահլիճում: Համերգին նախորդող մամուլի ասուլիսին աշխարհահռչակ երաժիշտները խոսեցին համերգի. հայաստանյան առաջին այցի տպավորությունների մասին, ինչպես նաև պատասխանեցին հարցերին:
«Ի վերջո, տարկետման իրավունքի վերացումից հետո ահռելի մեծ թվով զինծառայողներ չեն, որ համալրելու են բանակը»:
«Ես կավելացնեի, որ, օրինակ, Պոլիտեխնիկական ինստիտուտն անմիջապես կցվի բանակին: Առհասարակ, դեռևս Փարիզում, երբ առաջին անգամ բացվեց Պոլիտեխնիկ ինստիտուտը, նախատեսված էր բանակային գիտահետազոտական նպատակների համար, և հենց այդպիսի գործառույթ էլ ուներ»:
«Արտագաղթն օրեցօր ուժգնանում է այնքան, որ արդեն ծառայող չկա, և ահա, որոշել են նոր օրենք ընդունեն՝ բոլոր ուսանողներին տանեն ծառայության: Հետո կորոշեն, որ կանայք պետք է գնան բանակ, որովհետև ուսանող էլ չի մնա, հետո՝ հաշմանդամները, հետո՝ հղի կանայք, հետո էլ՝ չգիտեմ՝ ի՞նչ են անելու, բայց սա, իհարկե, հարցի լուծում չէ, այլ փրփուրներից կախվել է, իհարկե»:
«Այն թերթերը, որոնք չեն հասկանում, որ իրենց բրենդը պետք է ամեն տեսակի մրցակցությունից դուրս լինի, դատապարտված են մահանալու»:
«Այո, Հայաստանում մի ցուցադրություն է եղել՝ փակ: Այդ ցուցադրությանն անգամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էր ներկա: Մեծ պրեմիերա էր. այն նայեց ողջ կառավարությունը, և այլևս այդ ֆիլմը որևէ տեղ չցուցադրվեց»:
«Դրսերում էս ֆիլմը ցուցադրելիս՝ միայն սփյուռքահայերն էին, որ ինձ մոտենում ու ասում էին՝ ինչո՞ւ եք կոռուպցիայի մասին խոսում այս ֆիլմում և ցույց տալիս այն ամբողջ աշխարհին, արդյո՞ք դա վատ ազդեցություն չի ունենա Հայաստանի համար»: