Բաժիններ՝

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը համարում եմ առաջխաղացում». Կարեն Վարդանյան

«Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, մեծ դժգոհություն է առաջացրել ուսանողների մոտ: Արդեն երկրորդ օրն անընդմեջ «Հանուն գիտության» նախաձեռնության անդամների նախաձեռնությամբ ԵՊՀ-ում շարունակվում է դասադուլների շարքը:

Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել այսօրինակ օրենքի ընդունումը՝ կրթության և գիտության ոլորտի զարգացման վրա. 168.am-ի հետ զրույցում մեկնաբանում է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, ով օրենքի նախագիծը համարում է առաջխաղացում և ընդգծում՝ ընդհանուր փոփոխությունների ուղղության հետ համաձայն է, սակայն որոշակի վերանայումների կարիք կա.

«Ես կավելացնեի, որ, օրինակ, Պոլիտեխնիկական ինստիտուտն անմիջապես կցվի բանակին: Առհասարակ, դեռևս Փարիզում, երբ առաջին անգամ բացվեց Պոլիտեխնիկ ինստիտուտը, նախատեսված էր բանակային գիտահետազոտական նպատակների համար, և հենց այդպիսի գործառույթ էլ ուներ:

Այսինքն՝ Պոլիտեխնիկն ինքնին պետք է լինի բանակին կից բարձրագույն ուսումնական հաստատություն, որտեղ սովորող ուսանողները հենց առաջին կուրսից մինչև թեկնածուական պաշտպանելը պետք է աշխատեն բանակային խնդիրների վրա և տարվա ընթացքում 4-5 ամիս անցկացնեն բանակային համապատասխան ստորաբաժանումներում՝ ռեալ բանակային պայմաններում փորձարկելով իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները: Այդ բուհի ուսանողների համար բանակում ծառայելու խնդիրը, իմ կարծիքով՝ լավագույնս այդպես կարող է լուծվել»:

Դասադուլների տեսքով կազմակերպված ուսանողների զանգվածային բողոքների մասին ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասում է. «Մի կողմից՝ լավ է, որ ուսանողը բողոքում է, որովհետև ուսանողը պետք է քաղաքացիական դիրքորոշում ունենա և արտահայտի դրանք, մյուս կողմից՝ այդ ուսանողները, ըստ էության, երկրում կատարվող ներքաղաքական պրոցեսների նկատմամբ բացարձակ անտարբեր են եղել: Այուամենայնիվ, կարծում եմ, եթե նրանք կոնկրետ հարցի վերաբերյալ կարծիք ունեն, արդեն լավ է: Նրանց համար սա լավ փորձառություն է սեփական շահերը պաշտպանելու համար, բայց պետք չէ դա բացարձակացնել: Ես շատ կուզենայի տեսնել, որ նրանք երկրում կատարվող նման այլ երևույթների նկատմամբ էլ կարծիք ունենային և արտահայտեին, երբ դրա կարիքը կա»:

«Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ արդեն երկրորդ օրը պայքարի դուրս եկած ուսանողները պնդում են՝ իշխանություններին չի հաջողվելու որևէ կերպ իրենց ետ պահել պայքարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս