«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ խոսեց «ՌեԱնիմանիա» միջազգային ութերորդ անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնի մեկնարկի մասին, առանցքային կետում պահելով Indiegogo համաֆինանսավորման հարթակում «ՌեԱնիմանիայի» ձեռնարկած դրամահավաքի թեման:
Ռիչարդ Միլսի փոխանցմամբ, սա Հայաստանին տրվող տասներորդ դրամաշնորհն է: «Ամռանը ես եղա այս եկեղեցում ու անչափ տպավորված էի բացառիկ որմնանկարներով: Կատարելով այս աշխատանքը` ԱՄՆ կառավարությունն ակնկալում է, որ դրանք նպաստեն Հայաստանի մարզերում զբոսաշրջության զարգացմանը: Նպատակն այն է, որ Հայաստանն իր պատվավոր տեղը զբաղեցնի զբոսաշրջության քարտեզի վրա, իսկ Հայաստանը դրան արժանի է»,- իր խոսքում նշեց դեսպանը:
168.am-ի հարցին՝ ի՞նչ է Հ. Պողոսյանը մտածում առաջիկա հնարավոր պաշտոնանկության մասին, քաղաքական երկարամյա պատմություն ունեցող, իսկ ավելի կոնկրետ՝ ամենաերկարակյաց Մշակույթի նախարարի համբավը վայելող այս տիկինը, ո´չ ավել, ո´չ պակաս, պատասխանում է. «Ինձ քաղաքական հարցեր մի տվեք, մշակույթից հարցրեք՝ պատասխանեմ»:
«Մարգահովիտում իրականացվող մեր պեղումները, որ շարունակվում են արդեն 5 տարի, ունեն մի կարևոր նպատակ՝ ցույց տալ՝ արդյո՞ք մետաղագործությունն այս տարածաշրջանում ունի հին հիմքեր, թե՞ ոչ: Մեր պեղումների արդյունքում կարող ենք վստահաբար նշել, որ Մարգահովտի տարածաշրջանն էապես կապված է մետաղագործության հետ: Այստեղ մենք պեղում ենք ոչ այնքան մի բնակավայր, որտեղ մարդիկ են ապրել, այլ մասնագիտական մի տարածք, որտեղ բնակվել են միայն մետաղագործներ և զբաղվել հիմնականում մետաղագործությամբ: Այս տարածաշրջանի պեղումները խոսում են նաև բրոնզեդարյան Հայաստանի նյութական մշակույթի մի քանի կարևոր առանձնահատկությունների մասին»:
Մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, հնագետ, մշակույթի վաստակավոր գործիչ Հակոբ Սիմոնյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ներկայացրեց Կարմիր բլուրում (Թեյշեբաինի դամբարանադաշտում) ավարտված պեղումների ու դրանց արդյունքների՝ բացառիկ հայտնագործությունների մասին, ինչպես նաև անդրադարձավ Աղձքի՝ Արշակունիների դամբարանում հայտնաբերված արքաների աճյուններն ամփոփող քարե սունդուկների թեմային:
Կարմիր բլուրի պեղումները բացահայտել են մի շարք կարևորագույն ինֆորմացիաներ այն մասին, թե ովքե՞ր են ապրել այդ քաղաքում, ի՞նչ մարդիկ են դրանք եղել, ի՞նչ հավատալիքներ են ունեցել, ի՞նչ ծիսակարգով են թաղվել մահանալուց հետո, ի՞նչպես են հագնվել, մանրամասնությամբ՝ ի՞նչ տեսակի զարդեր են կրել, ի՞նչ հիվանդություններ են ունեցել, ատամնաքարերի ուսումնասիրություններից պարզվել է նույնիսկ, թե ինչպիսի՞ սնունդ են օգտագործել այդ մարդիկ, բացահայտեցինք զինատեսակների հսկայական արսենալ.
Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մի խումբ դերասաններ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ պարզաբանելու թատրոնում ստեղծված լարված իրավիճակն և նոր խմորումները, որը կապված էր թատրոնի տնօրենի պաշտոնում առաջադրված թեկնածուների հետ: Թատրոնում լրացել է տնօրենի կառավարման ժամկետը, բայց պարզվում է՝ թատրոնի ստեղծագործական անձնակազմը բառացիորեն վերջերս էր տեղեկացվել այն մասին, որ իրենց թատրոնը ղեկավարելու հայտ են ներկայացրել, իրենց հավաստմամբ՝ ոչ կոմպետենտ երկու կին թեկնածուներ: Ասուլիսին մասնակից թատրոնի դերասանների պահանջը մեկն էր՝ ձևակերպված շատ պարզ մի նախադասությամբ՝ մի´ տարեք թատրոնը կործանման:
«Մենք նախընտրելի թեկնածու չունենք, որևէ մեկին չենք պաշտպանում: Նախկին տնօրենի ժամկետը լրացել է: Գիտեմ՝ ինչ պատճառներով՝ նախկին տնօրենը բաց է թողել թափուր պաշտոնի համար հայտ ներկայացնելու ժամանակը, ուղղակի մոռացել է: Մենք զբաղված էինք մեր թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքներով: Այս պահին ավելին չեմ կարող ասել կամ ավելացնել, թե ինչու է այդպես ստացվել»:
«Արդեն 10-րդ տարին է, որ մեր համերգաշրջանը սկսում ենք Երևանյան միջազգային փառատոնի մեկնարկով: Այս փառատոնում ավանդույթ է դարձել, որ ամեն անգամ հյուրընկալում ենք համաշխարհային մեծության որևէ երաժշտի, ովքեր փառատոնի շրջանակներում նվագում են Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Լինում են տարիներ, որ միաժամանակ մի քանի հայտնի երաժիշտ ենք հյուրընկալում, այդ դեպքում կազմակերպվում են մի շարք կամերային համերգներ, ինչպես նաև վարպետության դասեր՝ հայ պատանի երաժիշտների համար: Այս տարին նույնպես բացառություն չէ»:
«Հայ եկեղեցին այստեղ շատ մեծ հեղինակություն ունի, մեծ հարգանք ու սեր է վայելում: Ֆրանսիայի որ կորած անկյունում կամ գյուղում իմանան, որ դու հայ եկեղեցու սպասավոր ես, առանձնակի հետաքրքրությամբ ու հարգանքով են քեզ վերաբերվում՝ ի տարբերություն այլ եկեղեցիների կամ կաթոլիկների»:
Թերևս, ամենաանսպասելի պատասխանը 168.am-ը ստացավ երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանից: Պարզվում է, տիկին Պետրոսյանը ևս մեզանից էր տեղեկանում երկրում տեղի ունեցած քաղաքական այս զարգացումների մասին:
«Ես բազմիցս ասել եմ, որ անձերի փոփոխության մեջ չեմ տեսնում Հայաստանի Հանրապետության խնդիրների լուծումը: Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ի՞նչ տեսլականով է գալու նոր կառավարությունը, ինչպիսի՞ Հայաստան է ուզում ստեղծել, ի՞նչ քայլեր է անելու այդ Հայաստանին մոտենալու համար: Սրանք շատ ավելի կարևոր են, որովհետև անձերի փոփոխությունը, անկեղծ ասած, հետաքրքրում է ամբոխին»:
Սեպտեմբերի 23-30-ը Երևանում արդեն երրորդ անգամ կանցկացվի «Սոսե» միջազգային կինոփառատոնը, որն այս տարի կինոսեր հանդիսատեսի դատին կներկայացնի 104 ֆիլմ՝ աշխարհի 38 երկրներից: Այս մասին այսօր հայտարարվեց կինոփառատոնի առաջին մամուլի ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին բանախոսներ՝ փառատոնի նախագահ Ռիտա Խալաթյանը, դերասանուհի, ժյուրիի անդամ Կարինե Ջանջուղազյանը, կինոգետ, պրոֆեսոր, ժյուրիի անդամ Անետա Երզնկյանը:
ՀՀ Մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Մշակույթի նախարարության, որով հայցվորը պահանջել է անվավեր ճանաճել նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանը:
Որպես աստղագետ՝ աստղային ցիկլերի հաշվարկներով Նոստրադամուսն իր կատարած ուսումնասիրությունների հիման վրա կարողանում է հստակորեն հաշվարկել մարդկային կյանքի ուղին, որի հիման վրա էլ ստեղծում է «Ահեղ օրացույցը», որը համարվում է աստղագետի գիտական երկրորդ գլխավոր ժառանգությունը՝ «Ցենտուրիի» աշխատությունից հետո:
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի Ազգային արխիվում կբացվի ՀՀ Անկախության 25-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ կներկայացվեն բացառիկ նշանակության հետաքրքիր ցուցանմուշներ, այդ թվում՝ ՀՀ երեք նախագահների առաջին քաղաքացիական և դիվանագիտական անձնագրերը, մտավորականների դիվանագիտական անձնագրեր, նախագահների ստորագրած առաջին հրամանագրերը, վարչապետների ստորագրած առաջին որոշումները, և այլն: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Աշոտ Մալաքյանը, որն աշխարհին հայտնի էր Անրի Վերնոյ անվամբ, իր կյանքի 82 տարիների ընթացքում հասցրել է նկարահանել 42 ֆիլմ: «Մայրիկ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1991թ. նոյեմբերին՝ Մարսելում: Ֆրանսիայում այս ֆիլմը միաժամանակ ցուցադրվել է 800 կինոթատրոններում:
«Խենթանալու օդ էր գագաթում: Այնտեղ հատուկ շնչառական սարքով մնացի կես ժամ, որովհետև առանց դրա հնարավոր չէ երկար մնալ այդպիսի բարձրության վրա: Սկսեցի անմիջապես հանել իմ հետ վերցրած բոլոր դրոշները…»: