«ԳԱԱ-ում ընդունելության համար նախատեսված 30 տեղերը թափուր են մնացել, ընդունվող չկա». Ռադիկ Մարտիրոսյան
Հրատապ թեմա ծրագրի շրջանակներում այսօր լրագրողների հետ հանդիպեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
Հանդիպման թեման Հայաստանում գիտության զարգացման միտումներն էին, խոչընդոտներն ու հնարավորությունները: Ասուլիսի բուն թեմային մանրամասն անդրադարձ կատարելուց բացի՝ Ռ. Մարտիրոսյանը խոսեց նաև ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների մասին, ինչպես նաև զինապարտության մասին վիճահարույց նախագծի քննարկման, որն առիթ դարձավ, որպեսզի հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակները սկսեն քննարկել մեր երկրում գիտության վիճակը:
Լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչ դիրքորոշում ունի Ռ. Մարտիրոսյանը կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, նա ասաց.
«Ես արդեն հայտնել եմ կարծիքն այդ հարցի վերաբերյալ և չէի ցանկանա կրկնվել, սակայն ստիպված եմ դա անել: Որպեսզի ասեմ՝ կվնասի՞ վերոհիշյալ օրենքի նախագիծը գիտությանը, թե՞ ոչ, պետք է ընդգծեմ, որ այսօր մենք ունենք դժվարին պայմաններ՝ Գիտությունների ազգային ակադեմիայում թափուր տեղերի առկայության տեսքով: ԳԱԱ-ում ընդունելության համար նախատեսված 30 տեղերը թափուր են մնացել, ընդունվող չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում: