Այսօր Հայաստանում ֆրանսիական դեսպանատան հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտն անդրադարձավ նաև հոկտեմբերին մեր երկրում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովի թեմային:
«Մեր նպատակն է՝ ներկայացնել ձեզ 2018 թվականի համար նախատեսված կրթական երկու մեծ նախագծերի մասին»,- մեկնարկելով այսօր Հայաստանում ֆրանսիական դեսպանատան հրավիրած մամուլի ասուլիսը՝ հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան, Նորին Գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտը:
«Փոխանակ ստվերային դաշտը պակասեցվի և այնտեղից համապատասխան գումարներ բերվեն, կառավարությունը որոշում է ընդունում հարվածն ընդունել դեպի սպիտակ դաշտում աշխատող ընկերություններին»:
«168 Ժամը» շարունակում է անդրադառնալ Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած՝ Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված մոտ 200 օրինակ՝ ընդհանուր հաշվարկով՝ մոտավորապես 130 կգ կշռող եզակի արժեք ունեցող արտեֆակտների լուսաբանման թեմային:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահ Լիանա Դոյդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց Տեղեկատվության ազատության ոլորտի 2017թ. ամփոփումը, խոսեց ձեռքբերումների ու թերացումների մասին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանն անդրադարձավ վերջին օրերին երկրում առկա սուր շնչառական հիվանդությունների վիճակագրությանը, համաճարակների վտանգին և դրանց կանխարգելման թեմային:
Կարճատև այցով Հայաստանում գտնվող ռեժիսոր, դերասան Արթուրո Սայանը «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի հանդիսատեսին ներկայացավ միանգամից երկու շնորհանդեսով՝ «Նոր ավարտ, հին սկիզբ» և «Փախստականների տուն» կարճամետրաժ ֆիլմերով։
Դեռևս անցյալ տարեվերջին «168 Ժամ» թերթը (թիվ 119 համարում) և 168.am կայքը (2017թ. դեկտեմբերի 22-ին) ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչ Սևակ Սաֆարյանի ահազանգի հետքերով անդրադարձ էր կատարել վերջինիս կողմից Սյունիքի մարզի Եղվարդ համայնքում հայտնաբերված ուրարտական ժամանակաշրջանից մեր օրեր հասած, Քրիստոսից առաջ 8-6-րդ դարերին թվագրված եզակի արժեք ունեցող արտեֆակտների հետ առնչություն ունեցող խնդրին:
«Հայկական կինոարտադրությունը հիմա ինչ–որ առումով վերածնունդ է ապրում, որովհետև կար լիարժեք անկում հիշեցնող մի ժամանակահատված, որը համընկավ Սովետական Միության փլուզման վաղ շրջանի հետ»:
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, նույն ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանն ու Ճապոնիայի Տոկայի համալսարանի դոկտոր Մակոտո Արիմուրայն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեցին հնագիտական աշխատանքների վերջին արդյունքները, ներկայացրեցին նաև 2018 թվականի ծրագրերը:
«Այո, մենք ասում ենք, որ Հայաստանում գիտական մտքի վիճակն անմխիթար է, բայց չի կարելի անտեսել այն պայծառ դեմքերին, որոնք կան, և նրանք լույսի շողեր են: Նրանք Հայաստանում անտեսված են, որովհետև այստեղ չկան համապատասխան գնահատման չափանիշեր, վերլուծական համակարգ»:
Մեր օրերում տեխնիկական զարգացումն առաջացնում է բազմաթիվ բացարձակապես նոր խնդիրներ։ Դրանց լուծումները կրթական համակարգից և ծնողներից նոր մոտեցումներ են պահանջում։ Կան շատ հարցեր, որոնք նույնիսկ ուսուցիչների և ծնողների կողմից չեն գիտակցվում, այն պատճառով, որ ուսուցիչները դրանց հետ նախկինում երբևէ չեն առնչվել, և, որ դրանց լուծման համար գոյություն չունեն ավանդական մոտեցումներ։
168.am-ն անցնող տարին ամփոփել է նաև CityZen մասնագիտությունների քաղաք նախագծի ղեկավար, բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի հետ: Անդրադառնալով անցնող 2017-ին, Ա. Ապիկյանն ընդգծում է՝ մեծ ձեռքբերումների և հաջողության տարի էր:
«Հիմա արդեն տեսնում ենք, որ փաստացի, աստիճանաբար շատանում են հայաստանյան այն կազմակերպությունները, որոնք կարողանում են սեփական արտադրությամբ դուրս գալ նաև արտաքին շուկաներ: Սա իսկապես էական ու նկատելի ձեռքբերում է»:
168.am-ն անցնող տարվա ձեռքբերումներն ամփոփեց նաև Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական տնօրեն և գլխավոր ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ:
«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ու գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան հրատարակչական գործունեության տարվա ամփոփմանը, ձեռքբերումներին և խնդիրներին:
Քիչ առաջ Ժուռնալիստների միության համագումարում 57 կողմ, 1 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ միության նախագահ ընտրվեց «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Ժուռնալիստների միության 12-րդ համագումարի ընթացքում ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր, լրագրող Մարգարիտ Եսայանը՝ հորդորելով բոլորին դրսևորել հանդուժողականություն և ժամանակն օգտագործել ըստ էության, որպեսզի համագումարն ունենա կոնկրետ արդյունք:
Այս պահին Գրողների միության դահլիճում շարունակվում է Ժուռնալիստների միության համագումարը, որը միության նոր նախագահ պետք է ընտրի:
Ժուռնալիստների մության 12-րդ համագումարն անցնում է լարված մթնոլորտում: Աստղիկ Գևորգյանը հաշվետվություն ներկայացրեց, որից հետո խոսքի իրավունք խնդրեց միության անդամ Լավրենտի Միրզոյանը՝ հայտարերելով, որ համագումարն օրենքից դուրս է:
Գրողների միության դահլիճում մեկնարկել է Ժուռնալիստների միության 12-րդ համագումարը, որի ընթացքում այսօր պարզ կդառնա միության նոր նախագահի անունը:
«Դուք երբեք ձեր երեխայի ձեռքը չեք տա մի գիրք, որի բովանդակությունն ինքներդ չեք ստուգել: Ինտերնետը դրա ավելի անվերահսկելի տարբերակն է, որտեղ երեխայից ավելի զգոն պետք է լինեն հենց ծնողները»:
«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը տարին եզրափակում է ամենախոշոր մշակութային իրադարձությամբ: Երևանում մեկ բացառիկ համերգով հանդես կգա լեգենդար դաշնակահար Եվգենի Կիսինը:
Երեկ ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ամփոփում էր անցնող տարին, միաժամանակ նախանշում նոր՝ 2018-ի ծրագրերն ու անելիքները, առաջնահերթություններն ու պլանները:
168.am-ի հետ զրույցում Սևակ Սաֆարյանը ներկայացրեց դեպքերի զարգացման սեփական վարկածը՝ ակնկալելով մեր օգնությունն իր նկատմամբ ստեղծված, իր բնորոշմամբ՝ անարդար իրավիճակի հանգուցալուծման հարցում:
«Այո, յոթ հուշարձանների վերականգնման մասով մենք ունեցանք բացթողում»,- այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսին անդրադառնալով պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտին՝ նշեց նախարար Արմեն Ամիրյանը՝ հավելելով, որ դա հիմնականում ընթացակարգի պատճառով և շինարարների մեղքով էր:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրավիրած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում անդրադարձավ նաև ոլորտում առկա առաջնահերթություններին՝ առանձնացնելով տարվա ընթացքում իրականացված «Մշակութային կանգառ» ծրագիրը, Չինաստանի դեսպանատան նվիրատվությամբ ձեռք բերված շարժական կինոթատրոնները և այլն:
Ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ընտրվել է Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնում: Հայտնի էր, որ տնօրենի պաշտոնի համար հայտ էր ներկայացրել ևս մեկ թեկնածու՝ Վահրամ Գալստյանը, ով, սակայն, այսօր Մշակույթի նախարարությունում անցկացվող մրցույթին ներկա չի եղել:
Կինոարտադրությանը տրամադրվող բյուջեի 30 տոկոսն այսուհետ տրամադրվելու է այդ ոլորտում գործունեություն ծավալող երիտասարդներին՝ զարգացնելու համար սեփական կինոնախագծերը: Այս մասին այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց նախարար Արմեն Ամիրյանը:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տարեվերջյան մամուլի ասուլիսն էր: Գերատեսչությունը տարին ամփոփում է, սեփական բնորոշմամբ՝ աննախադեպ առաջընթաց գրանցելով, ինչպես հայկական, այնպես նաև՝ համաշխարհային արվեստը. պատմամշակութային արժեքները երկրի ներսում ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու, հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: