Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Ձմեռային հրաշք» տոնական համերգը, որով ԱՄՆ դեսպանատունը եզրափակեց երկու երկրների գործընկերության ու բարեկամության 25-րդ հոբելյանական տարին:
Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում այսօր տեղի ունեցավ ՀԱՊ տնօրեն Արման Ծատուրյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Նա ներկայացրեց 2017 թվականին կատարված և 2018-ին սպասվելիք նախագծերը:
Պարոն Սաթյանը մտահոգություն ունի՝ մեզանում իսկական արժեքները փոխարինվել են ուրիշ արժեքներով. «Արմենչիկին կոչում շնորհելով՝ արժեքի փոփոխություն է կատարվում»:
Թվերն ավելի շատ են խոսում, քան բառերը: Հետևաբար՝ անցնող տարվա ընթացքում Գրողների միությունում 150-ից ավելի միջոցառումներ են կազմակերպվել: Գրական հարցերը բոլորի աչքի առջև են, որովհետև մենք ունենք մամուլ, որտեղ արտացոլվում է մեր աշխատանքը, ընդհուպ՝ մինչև ամեն շաբաթվա կատարած աշխատանքի կտրվածքով. ամփոփելով անցնող տարին՝ հայտարարում է Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և հավելում.
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի հրավերով Հայաստանն ժամանած ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ և զինված հակամարտությունների մասնագետ Պ. Ժերար Շալիանը «Սիրիական և իրաքյան հակամարտությունների ամփոփումն ու հեռանկարները» թեմայով դասախոսությունից հետո պատասխանել է լսարանի հարցերին:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով 2017 թվականին ԶԼՄ-ների գործունեության միջավայրը, լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտման դեպքերը, արձանագրում է՝ ոլորտը երեք հիմնական մտահոգություններ ունի, որոնք առկա էին անցյալ տավա նույն օրերին և շարունակում են մնալ անփոփոխ:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեցին՝ ինչպիսի՞ն էր անցնող տարին լրագրողների համար:
«Կարծում եմ, Ղարաբաղի հարցում զարգացումներն այս պահին և դեռևս առաջիկա 20 տարիների ընթացքում պայմանավորված կլինեն անմիջականորեն ՌԴ-ի դիրքորոշմամբ»:
Այս օրերին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան նորին գերազանցություն պարոն Ջոնաթան Լաքոտի հրավերով Հայաստանում է գտնվում ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ և զինված հակամարտությունների մասնագետ Պ. Ժերար Շալիանին, ով նախօրեին ներկայացրեց «Սիրիական և իրաքյան հակամարտությունների ամփոփումն ու հեռանկարները» թեմայով դասախոսություն:
«Արվեստագետն ու արտադրությունը բավականին անհամատեղելի բաներ են, դրա համար միշտ կոնֆլիկտներ են առաջանում»:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց անցնող տարին, խոսեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հ/կ-ի կողմից Եգիպտոսում հայկական խոհանոցի ներկայացման արդյունքների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց մեր մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու իմաստին և նպատակներին:
Հայկական շուկա է ներմուծվել սալմոնելա ու տետրացիկլին պարունակող թռչնամսի մեծ խմաքանակ, որի արդյունքում թռչնամիս օգտագործած սպառողների որոշակի զանգված դիմել են բուժհաստատություններ:
«Ես որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս օգտագործել գարշահոտ և չբորբոսնող բրինձ, բայց խուճապի մատնվել պետք չէ, որովհետև մենք գործ ունենք ոչ թե արհեստական՝ պլաստիկե, այլ պարզապես խնդրահարույց բրնձի հետ»:
«Մենք մեր բոլոր ձախողումները հիմնավորում ենք «չ» տառով՝ հնարավոր չէ, չգիտեմ, չեմ կարող, երկիրը երկիր չէ, և այլն: Ես բացառել եմ իմ կյանքում «չ» տառը»:
Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարեց մեր մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու նպատակներին, դրա իմաստին, ինչպես նաև վերլուծեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում կատարված վերջին իրադարձությունները:
«Ավելի բարդ է բանակցել այն դեպքում, երբ բանակցային լուծումը մեկն է, ասենք, եթե մենք բանակցում ենք գնի շուրջ՝ դուք ուզում եք ավելի էժան գին, ես ուզում եմ ավելի շատ գումար վաստակել»:
Հայաստանի Ամերիկյան համալսարանում այսօր տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ իրադարձություններից մեկը՝ JavaScript Conference Armenia 2017 միջոցառումը, որին մասնակցում էին ոլորտի 700-ից ավելի մասնագետներ, ինչպես նաև ՏՏ ոլորտի բազում ընկերություններ Հայաստանից և արտերկրից։
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան և 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված՝ դեկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ և մենակատարների բացառիկ կազմով կհնչի կոմպոզիտոր Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»
«Չեմ ուզենա Նոր տարվա շեմին բողոքներով հանդես գալ, բայց ափսոսանքներ պետք է հայտնեմ», – հայտարարում է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ու ասուլիսին մասնակցող լրագրողների ներկայությամբ ամփոփում անցնող տարին՝ թվարկելով տարվա ընթացքում արվածն ու չարվածը, ներկայացնելով ցանկությունների ու համապատասխան հնարավորությունների անհամատեղելիության պայմաններում ստեղծված իրականությունը:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ դեղարտադրողների և դեղ ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը լրագրողներին հայտնեց 2017 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության տարածքում գործարկվելիք դեղերի միասնական շուկայի, դրա հետևանքների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեց դեղերի թանկացման, ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի, դեղարտադրության և դեղերի ներմուծման ոլորտի խնդիրներին:
«Մենք հայկական դեղարտադրության (հիմնականում՝ ռուսաստանյան ուղղություններով) արտահանման հետ կապված երբեք խնդիրներ չենք ունեցել, հատկապես, եթե հայկական դեղարտադրության 52 տոկոսից ավելին արտահանվում էր հենց այդ ուղղությամբ»:
«Մենք ապրում ենք այնպիսի փոփոխվող աշխարհում, որտեղ ապագայում կլինեն երկրներ, որոնք ունակ կլինեն ստեղծել նոր տեխնոլոգիաներ: Կլինեն նաև այնպիսիք, որոնք կկարողանան գնել այդ տեխնոլոգիաները»:
«Առհասարակ դա շատ տարածված միֆ է, թե աուկցիոնից շատ թանկ գնով են նկարներ գնում կամ վաճառում: Հակառակը: Ամբողջ աշխարհում բոլորը գիտեն՝ մատչելի գներով ցանկացած իր կարելի է ձեռք բերել միայն աճուրդից»:
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ջասիմ Մուհամեդ ալ Կասիմին կազմակերպել էր ընդունելություն՝ նվիրված Արաբական Միացյալ Էմիրությունների Ազգային տոնի՝ ԱՄԷ-ի հիմնադրման 46-ամյակին: Ընդունելությանը հրավիրված էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի, հասարակական և այլ կառույցների ներկայացուցիչներ:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում այսօր տեղի ունեցավ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի՝ միության նախագահի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսը:
Այսօր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում հրավիրված ասուլիսի ընթացքում միության նորընտիր ղեկավար Հարություն Խաչատրյանն անդրադարձ կատարեց նաև կինոկենտրոնին ներկայացված ֆիլմերի հայտերի ընտրության ընթացքին և սկզբունքներին:
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց 2017թ. դեկտեմբերի 4-9-ը տեղի ունենալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին, որի ժամանակ քննարկվելու են հայկական քոչարին ու տոլման՝ որպես ադրբեջանական գրանցելու հայտերը.
Եղիշե Չարեցնի մահվան 80-ամյա տարելիցի կապակցությամբ գրողի տուն թանգարանում կազմակերպված կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը՝ ներկայացնելով պոետի մահվան մասին պատմող՝ «Չարենցի մահվան կանխատեսումը» խորագրով ընդարձակ զեկույց, որի ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Եղիշե Չարենցի մահվան՝ քաղաքական, բարոյահոգեբանական և ժամանակագրական հանգամանքների վերլուծությանը:
Մահացածի բժշկական ակտ. տղամարդու դիակ՝ միջինից ցածր հասակով՝ խիստ նիհարած, երկու ազդրերին՝ սրսկման հետքեր, սիրտը՝ դիակի բռունցքի չափ: 1937թ. նոյեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7-ին, ըստ պաշտոնական վարկածի, բանտի հիվանդանոցում մահացել էր Եղիշե Չարենցը։ Այսօր Չարենցի հիշատակի օրն է։
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում ներկայացվել է «Գևորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությունը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 120-ամյակին: