Այսօր Հանրապետության հրապարակում 168.am-ը հանդիպել և զրուցել է կինոգետ, հայագետ, «Իմ քայլը» նախաձեռնության ակտիվ մասնակից Արծվի Բախչինյանի հետ: Մեզ հետ զրույցում Արծվին նշում է՝ իր համար երկար սպասված պահ է եկել.
Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների, երկրում տեղի ունեցող իրողությունների մասին «Ազատություն» ռադիոկայանը զրուցել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիխանյանի հետ.
Ստեղծվել է մի իրավիճակ, այդ թվում՝ նաև երկխոսությունների գնալու կոչերի ֆոնին, որտեղ անհրաժեշտ է հեղինակություն վայելող անհատների ներկայություն:
Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների և դրանց հնարավոր անցանկալի ելքերից խուսափելու նպատակով երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ինչպես նաև կարճատև այցով Հայաստան ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդես էին եկել հավաքի կազմակերպիչներին երկխոսության սեղանի շուրջ նստելու առաջարկով:
Երևանի փողոցներում և հանրապետության մարզերում չդադարող բողոքի ցույցերի և հանրահավաքների մասին 168.am-ը լսել է գրող Լևոն Ջավախյանի դիրքորոշումը.
Երևանի փողոցներում և հանրապետության մարզերում ավելի քան մեկ շաբաթ շարունակվում է ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքները, որ ոտքի է հանել հազարավոր ցուցարարների, հատկապես՝ երկրի երիտասարդ սերուցքին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել երկխոսության կոչով՝ բանակցային սեղանի շուրջ հրավիրելով «Իմ քայլը» շարժման առաջնորդներին:
«Իրականում բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ համակարգային տեսակետից երկրի վիճակը ծայրահեղ փակուղի է մտել, և կարծում եմ, որ բանակցային սեղանի շուրջ պետք է սկսել հենց այս հարցի քննարկումից»:
Մեր երկրում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումների և հնարավոր անցանկալի ելքերի՝ բախումների կանխման նպատակով Հայաստան է ժամանել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, ով այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի հետ միասին հանդիպել է վարչապետ Սերժ Սարգսյանին:
«Մենք նախկին նախագահի հետ տարիներ շարունակ միասին աշխատել ենք, և, եթե մի քանի օրվա ընդվզումն ինչ-որ մեկի կարծիքով՝ ստվեր է գցում, ուրեմն դա նույնպես միայն իր կամ իր կողքին կանգնած որոշ մարդկանց կարծիքն է, դա ընկերության կարծիքը չէ»:
Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդների և համակիրների ձեռնարկած խաղաղ անհնազանդության ցույցը: Ցույցի ընթացքը վերահսկող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ հայտարարություն տարածեց՝ մասնավորապես նշելով հետևյալը.
Այս պահին Հանրապետության հրապարակում շարունակվում է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդների և համակիրների ձեռնարկած խաղաղ անհնազանդության ցույցը: Հանրապետության հրապարակ է այցելել և այս պահին Նիկոլ Փաշինյանի կողքին է դերասան Սերգեյ Դանիելյանը, ով լրագրողի հարցին՝ տեսնո՞ւմ է արդյոք թավշյա հեղափոխության հեռանկար, պատասխանում է.
«Արդեն այն տարիքում եմ, որ հավատում եմ միայն գործողություններին, այլ ոչ խոսքերին: Վերջիվերջո, մենք զարգացում կամ անկում ենք ապրում գործողությունների արդյունքում, այլ ոչ թե խոսքերի, այնպես որ՝ կապրենք և կտեսնենք»:
Երևանում շարունակվում են «Իմ քայլը» նախաձեռնության անդամների բողոքի ցույցերը: Երեկ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ինքը հայտարարում է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկ:
Բաղրամյան փողոցում լարված իրավիճակ է: Ցուցարարներին հաջողվեց ճեղքել ոստիկանական առաջիին պատնեշը, որից հետո ոստիկանությունը սկսեց հատուկ միջոցառումների կիրառումը:
Այսօր վաղ առավոտից շարունակում են փակված մնալ Երևանի կենտրոնական փողոցները, խափանումներով է գործում նաև քաղաքային մետրոն:
Փակվում է Հերացի փողոցը
Այս պահին փակ են շարունակում մնալ քաղաքի՝ Աբովյան, Կորյուն, Իսահակյան, Հերացի փողոցները: Ակցիայի մասնակիցներին սատարելու էր եկել դերասան Հայկ Մարությանը:
Ֆոտոշարք Երիտասարդական մետրոյի կայարանից
Այս պահին Երիտասարդական մետրոն երկու կողմից փակ է: Ոստիկանությունը հորդորում է ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը և թույլ տալ քաղաքացիներին տեղաշարժվել:
«Երբ դուք տեսնում եք ծերացած և մումիա հիշեցնող մարմնի վրա արհեստականորեն երիտասարդացրած դեմք, դա, մեղմ ասած, վախենալու է, եթե չասեմ՝ էժանագին և ծիծաղելի, որովհետև, իմ կարծիքով, դա նկատելիորեն ավելի է ընդգծում կնոջ ծերությունը»:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումն արդեն երկրորդ օրն է՝ շարունակում է փողոցային պայքարը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
«Նիկոլ Փաշինյանը երկրի զարգացման որևէ լուրջ ծրագիր կամ կազմակերպչական խումբ ներկայացրե՞ց Ազատության կամ Ֆրանսիայի հրապարակներից, որտեղ հավաքել է քաղաքացիներին»:
Ազատության հրապարակից Ֆրանսիայի հրապարակ տեղափոխված ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումն արդեն երկրորդ օրը շարունակում է փողոցային պայքարը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ:
Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարել լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգին: Լրացել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, և կառավարման նոր համակարգում նոր նախագահի լիազորությունները ստանձնել է Ազգային ժողովի կողմից ընտրված Արմեն Սարգսյանը:
Կրթության փորձագետներ Անահիտ Բախշյանը, Նարինե Դիլբարյանն ու «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում քննարկեցին «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն» նախագծի նպատակահարմարությունը, ինչպես նաև անդրադարձան այն հանգամանքին, որ այդ նախագիծն ըստ էության առաջ քաշվեց ապրիլ ամսվա առաջին կեսին:
Այսօր տեղի ունեցավ «Թվային գարունը Հայաստանում» («Digital spring in Armenia») խորագրով մամուլի ասուլիսը, որ նվիրված էր ապրիլի 22-ին Հայաստանում կայանալիք «Հայկական Blockchain Ֆորում» ( «Armenian Blockchain Forum») առաջին միջազգային համաժողովին։
«Մեզ մոտ ընտրվեց ամենահեշտ ուղին՝ քանդելու հինը, կառուցելու նորը, որովհետև հինը պահպանելով՝ կառուցել նոր քաղաք, անհամեմատ շատ ավելի դժվար խնդիր է»:
Գրող Ռազմիկ Դավոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների, ձեռքբերումների և բացթողումների թեմային ու հասարակական տրամադրվածությանը՝ նկատում է՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ անցած տասը տարիների ընթացքում բառի բուն իմաստով անուրանալի ձեռքբերումներ ենք ունեցել.
Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը և գրող Ռազմիկ Դավոյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիների, ձեռքբերումների և բացթողումների մասին, ինչպես նաև անդրադարձ կատարեցին հասարակության տրամադրվածությանը: