Եթե նժարին ենք դնում կեղծված ընտրությունների հետևանքը, մի կողմից` կշարունակենք ունենալ օլիգարխների գերակայությունը, կոռուպցիան, արտագաղթը, հերթական անգամ կոտրված հասարակություն, ճահճային կայունություն: Մյուս նժարին նոր, մեզ համար ոչ սովորական մենթալիտետով, անլիարժեքության բարդույթներ չունեցող նախագահ է, գուցե նաիվ է, սակայն չի կառչի իր աթոռին անհասկանալի համառությամբ:
Կսեղմի՞ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի ձեռքը, կվարվի՞ այնպես, ինչպես ընտրողների հետ վարվեցին Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՞ կօգտվի մարդկանց վստահությունից ու կփորձի տեր կանգնել իրեն տրված ձայներին, պարզ կլինի, թերևս, հենց այսօր:
Երկրի նախագահն ու նրա մերձավորագույն շրջապատն ակնհայտորեն վստահ են` 60 տոկոսից ավելի «խփելը» խնդրի լավագույն լուծումն է: Այս ժողովրդին դեռ վաղ է ընտրելու իրավունք շնորհելը: Ժողովրդի ընտրությունը միշտ պետք է վերահսկվի: Հակառակ դեպքում, հիշո՞ւմ եք՝ ինչ եղավ 2003-ի նախագահի ընտրություններից հետո:
Նախագահի թեկնածուներից ոչ ոք երիտասարդ չէ: Թեև, անկեղծ ասած, հայաստանյան չափանիշներով` երիտասարդությունը խիստ առաձգական հասկացություն է:
Մարդիկ իրենց կյանքի բոլոր իրադարձությունները տեղադրում են համացանցում` ստատուսների կամ լուսանկարների միջոցով: Անգամ հարազատի մահվան բոթը մահից բառացիորեն րոպեներ անց հայտնվում է համացանցում` գրությամբ` «Ցավակցություններն ընդունում եմ ֆեսյբուքով»:
ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը, բարեբախտաբար, ձախողվեց։ Իսկ դրան հաջորդած իրադարձություններն արդեն սկսեցին ընթանալ Գեորգի Դանելիայի «Չտխրե´ս» («Не горюй») ֆիլմի սցենարով։
Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն ինքը 2008թ.-ին է Վրաստանից ներգաղթել Հայաստան, գիտական ուսումնասիրության նյութ է դարձրել արտագաղթը, դրա պատճառներն, ու համեմատել տարբեր տարիների արտագաղթի վիճակագրությունը։
Ջիգարխանյանը թիկնեղ ու բարձրահասակ չէ, սակայն, երբ նրա հետ որևէ հարցազրույց է՝ էկրանից կամ թերթից կտրվել չի լինում: Իսկ այս դերասանի և «Յա Գարեգին Նժդեհ» խոսքերի միջև սեպի պես խրված է Ստանիսլավսկու հայտնի արտահայտությունը. «Նե վերյու»:
Սևակի շնորհն աստվածատուր էր: Անբացատրելի է` գյուղական դպրոցի շրջանավարտն իր ինքնակենսագրության մեջ գրում է, որ իր գրականության ուսուցչի հաջորդ օրվա դասերն ինքն էր կոնսպեկտավորում:
Վիքի-գաղափարախոսության հիմքում հաջողակ մարդ և հաջողակ պետություն ձևավորելու դրույթներն են: Պետք է լինես ակտիվ, նախաձեռնող (թե՛ մարդկանց մասին է խոսքը, թե՛ երկրների): Ամենալավ համագործակցության սկիզբը քո մասին քննադատություն լսելն է:
Մենք ծեսն անում ենք վերապրողների համար` որպես մխիթարություն: Երբ ասում ենք` «Ո՛չ, չենք կարող», և մեր կռնակը կդարձնում ենք ընտանիքին, ինչպե՞ս կարող ենք իրենց մխիթարել: Կա անխախտ մեկ կանոն` ամուսնությունը կատարվում է միայն տղամարդու և կնոջ միջև: Մյուսները մարդկային կանոններ են, որոնք եկեղեցին կարող է իրեն թույլ տալ փոքր-ինչ սրբագրել:
Հայկական մուլտֆիլմերը դիտելիս («Կիկոս», «Ձախորդ Փանոս», «Հայելի», «Կախարդական լավաշ» և այլն) նկատել եմ մի օրինաչափություն: … մեր մուլտֆիլմերի հերոսները, որոնք հիմնականում գյուղացիներ են, ներկայացված են չսափրված, կարկատած հագուստով, խեղճ և, որպես կանոն, բացակա ատամներով:
Լուրը, թե երգիչ Էլթոն Ջոնը և նրա ամուսինը երեխա են ունեցել, խիստ տպավորիչ է: Հատկապես, որ ընդհանուր շատ եզրեր ունի այն իրադարձության հետ, որը տեղի է ունենալու փետրվարի 18-ին, Հայաստանում` նախագահական ընտրություններ: Երկու դեպքում էլ էական են ոչ թե միջոցները, այլ արդյունքը:
Ամանորյա հաղորդումներն ու ֆիլմերը դիտել չկարողացավ անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմ տեսած, բազմաթիվ ծանր օրերով անցած 86-ամյա Հասմիկ տատիկս:
Ինտերնետն իրավաբանորեն ԱՄՆ սեփականությունն է: Համացանցի օգտագործման իրավունքները շղթայաբար ԱՄՆ-ը փոխանցում է ICANN կիսապետական կազմակերպությանը, որն, իր հերթին` այլ սուբյեկտներին:
Բոյկոտը կարելի է հայտարարել համագումարում: Սակայն կարելի է անգամ նման նեղություն չկրել. բոյկոտել համացանցով` բազմոցին պառկած, սուրճի բաժակը` մի, ծխախոտը` մյուս ձեռքին:
Երբ զրույցի թեման մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու արդյունավետությունն է, ընդ որում, խոսքը մեզնից յուրաքանչյուրի մասին է, լրիվ ադեկվատ ցանկություն է` իմանալ` քեզ ի՞նչ դեր է վերապահված այդ խաղում:
Երբ չկա ընդհանուր հեռանկար, ամենօրյա տքնանքդ դառնում է անիմաստ:
… Սեղանին մնալու է մաշված խաղաքարտերի նույն տրցակը` անհեռանկար և ձանձրացնող դասավորությամբ:
Նախընտրական պաստառից ընտրողներս իմացանք կարևոր մեկ այլ տեղեկություն` թեկնածու Ռոբերտ Սարգսյանն օպտիկական ակնոց է կրում: Գյուղերում նման դեպքերում հիացած ասում են` կարդացած է:
Մարդկանց շատ զգալի մի զանգված արդեն դժվարությամբ է ուղեղը շարժում և սպասում է պատրաստի կաղապարների, որոնց յուրացումը հեշտ է, կատարվում է բնազդային մակարդակով` առանց մտավոր փոքրիշատե ծանրաբեռնվածության:
Միլերի գործերում խոսքը, ավելի շուտ, լիարժեք սեքսի կամ էրոտիկ զգացողությունների, իսկական երանության հասնելու ապարդյուն ջանքերի մասին է: Հերոսը ճշմարիտ սիրո. կատարյալ կնոջ կամ, այլ կերպ ասած, մարդու հուզաշխարհի խաթարված ներդաշնակությունը վերականգնելու տենդագին որոնումների մեջ է:
Ասեք որևէ մեկին` դուրս արի փողոց, պայքարիր, որ քո կարծիքի հետ հաշվի նստեն, որ երկրիդ նախագահը լինի ներկայանալի, ժամանակակից, կիրթ, լայն աշխարհայացքով ու պրոֆեսիոնալ մեկը: Ոչ ոք չի գնա:
Կենդանաբանական այգում մեր պտույտը տևեց 10-15 րոպե: 16-րդ րոպեին առաջանում է ցանկությունը` անվերադարձ լքել այդ տարածքը:
Որպես ընթերցող` կարող եմ վկայել` ժամանակակից գրաքննադատությունը կաղում է. գրողները, գրաքննադատները նույն շրջանակի մարդիկ են, և, որպես կանոն, միմյանց գործերը մասնագիտական քննության անցկացնելու փոխարեն` գովերգում են իրար:
Ի՞նչ փողոց, երբ կա ավելի լայնածավալ տարածք` համացանցը:
Մի մոռացեք, որ դիվանագիտությունը քարացած գիտություն չէ: Այն նաև արվեստ է, որը պահանջում է ճկունություն և հմտություն այլ երկրների հետ հարաբերություններ մշակելիս և կիրառելիս:
Մինչ բոլոր կուսակցություններն աստիճանաբար, ասուլիս առ ասուլիս բացում են իրենց խաղաթղթերը, ԲՀԿ-ն դեռևս նախընտրում է գործել ինկոգնիտո:
Թվում է` նոր երգ է, նոր տեսահոլովակ, սակայն տարտամ կասկածներ, այդուհանդերձ, կան. այս երգն արդեն կարծես եղել էր ինչ-որ ժամանակ:
Թեև ինքդ քեզ էլ չես խաբի` լրագրողական դաշտում առավել շատ են պատահական, ոչ պրոֆեսիոնալ ու իրենց մասնագիտությունը չհարգող լրագրողները: