Եթե հայ բոլոր տղաների ու անգամ՝ հասուն տղամարդկանց ձեռքին զենք լինի, հավատացեք, օրական տասնյակ զոհեր կունենանք նույն պատճառով, ինչ պատճառով որ բանակում սպանվում են մեր զորակոչիկները:
Մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրենք, որը թույլ կտա միասեռականներին երեխա որդեգրել: Այս օրենքը «սրբագրում» է Բնության օրենքը: Դեռևս դպրոցական դասագրքերում է սևով սպիտակին գրված, թե ինչպես են ծնվում երեխաները. և ոչ մի խոսք` նույնասեռ կապից երեխա ունենալու հնարավորության մասին
Արքայական կապույտ արյուն, շոտլանդական ազգային տարազ` կիլտ` համապատասխան կանաչ գուլպաներով և էլեգանտ ձեռնափայտով, հրաշալի վարվեցողություն, նախանձելի կրթություն Քեմբրիջում, իր երկրի զինված ուժերում ծառայություն, ռազմական ինքնաթիռի օդաչուի որակավորում, ծառայություն սեփական երկրի ռազմածովային նավատորմում:
Արտագաղթի թեմային զուգընթաց` կոռուպցիայի դեմ պայքարը ևս իշխանությունները ներառում են զանազան ծրագրերում, այն տեղ է գտնում թիրախային խնդիրների լավագույն հորիզոնականներում: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարը, եթե կուզեք, այս պահին Հայաստանի համար ամենևին էլ ակտուալ չէ:
Նախագահական ընտրություններից հետո հասարակության ինքնագնահատականը կարծես բարձրացավ. բոլորը սկսեցին միմյանց հարգել և նույնիսկ սիրել: Բանն այն է, որ լուռ, առանց պայմանավորվելու` գնացել էինք ընտրատեղամասեր և մեր «ոչ»-ն ասել գործող իշխանությանը:
Իշխանությունների հանգստությունը հասկանալի է: Սակայն, որքան հասկանալի է իշխանությունների հանգստությունը, նույնքան անհասկանալի է ընդդիմության հանգստությունը: Գազի թանկացումը, սոցիալական խնդիրները, թվում է, իսկական նվեր են ընդդիմությանը:
Այսօրվա իշխող քաղաքական ուժը` ՀՀԿ-ն, կրկնում է Նժդեհի մատնանշած սխալները, որոնք չպետք է թույլ տալ` դավաճանություն, ցոփություն, շահամոլություն, անբարոյականություն, հավաքական շահի ստորադասում անձնական շահին:
Ովքե՞ր են մեր հերոսները: Ինչո՞ւ նրանցից լավագույններն այդպես էլ ողջ չմնացին: Ինչո՞ւ նրանք, որոնք պատերազմի ժամանակ հաղթեցին մահին, վերադառնալով քաղաքացիական կյանք` դարձան բռնակալներ, ինչո՞ւ այդքան թանկ վաճառեցին իրենց հայրենասիրությունը:
ՀՀԿ-ն անպարտելի է. այս պահի դրությամբ սա արդեն արձանագրված փաստ է:
Ազատություններից ամենաէականը մարդու ներքին ազատությունն է, որը պայմանավորում է մյուս բոլոր ազատությունները, և առանց դրա արտաքին ազատությունն այն է, ինչ հանդիպում ենք սոցցանցերում, հեռուստաէկրաններին, մամուլում: Վիրավորանք միմյանց հասցեին, ցինիզմ, չհիմնավորված բարձր ինքնագնահատական, «ես ձեզնից զզվում եմ», «իսկ ես ձեզ խղճում եմ» ոճի զրույց:
Երևանի ավագանու ընտրությունները ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Բարև, Երևան» դաշինքի համար իրական հնարավորություն են` շտկելու անցյալի վրիպումները: Գեղասահքի մրցույթին ոչ այնքան էական է, թե ինչպես է մասնակիցներից մեկը վայր ընկնում, այլ` թե ինչպես է կարողանում վարպետորեն ու պատվով բարձրանալ ու շարունակել կատարումը:
Ցեղասպանությունը որևէ մեկի սեփականությունը կամ մենաշնորհը չէ, և յուրաքանչյուր արվեստագետ իրավունք ունի Ցեղասպանությանն անդրադառնալ այնպես, ինչպես իր գեղագիտական ընկալումն է թույլ տալիս: Նույնը կարելի է ասել նաև Կոմիտասին ու Մոցարտին փոփ մշակույթ ներմուծելու մասին:
Խավար: Թարմ օդ: Հարևան ռեստորաններից լսվող հաճելի ռաբիս… Մարդկանց մի տեսակի համար սրանք սիրելու և սիրվելու իդեալական պայմաններ են: Այս դեպքում լրիվ ավելորդ են հարցերը` մի՞թե չգիտեք, թե հայ ժողովրդի համար ինչ է նշանակում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Եվ որ, առհասարա՛կ, թփերից մինչև Անմար կրակ հասնող հառաչանքներն ամենևին տեղին չեն:
Սփյուռքի հետ Հայաստանի կապած հույսերն այնքան մեծ են, որ երբեմն թույլ չեն տալիս սթափ գնահատել հայկական համայնքների իրական վիճակը, այն մարտահրավերները, որոնք ուղղակի սպառնում են նրանց գոյությանը, մասնավորապես` Մերձավոր Արևելքում:
Նախագահական ընտրություններին ԲՀԿ-ի բուրժուաներն աշխատել են հօգուտ Սերժ Սարգսյանի, իսկ Առինջ գյուղում Սերժ Սարգսյանը ստացել է 99,9 տոկոս ձայն: Կորցնելով Հայաստանը ղեկավարելու հնարավորությունը` ընդդիմությունն ակնկալում է ստանալ Երևանը: Վիճելի դրույթ է: Սակայն պապիկների հետ վիճելը վատ տոն է:
Սերժ Սարգսյանի երդմնակալության այս արարողությունը շահեկանորեն տարբերվում էր նախորդից: Կար կարևոր ձեռքբերում` ընտրություններից հետո զոհեր չեղան: Պետք է արժանին մատուցել օպերատորներին. 2008-ի ուղիղ եթերի նախադեպն իրեն ամենևին չարդարացրեց:
Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ունի իրավունք` գործել իրենց հարմար մարտավարությամբ, որն ընտրողների մի մասը չի հասկանում նույնքան, որքան ՀԱԿ-ը` Ր. Հովհաննիսյանի գործողությունները:
«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը Թեղուտի հանքի շահագործումը համարում է պետության հանդեպ սեփական իշխանությունների աննախադեպ հանցանք:
«Ինչպե՞ս պետք է տեղի ունենա իշխանափոխությունը» հարցի պատասխանը կա մի ժողովածուում, որի վրա գրված է` «ՀՀ սահմանադրություն»: Այնտեղ գրված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և, որ իշխանությունները ձևավորվում են ընտրությունների միջոցով:
Ի՞նչ կլինի ապրիլի 9-ին և ապրիլի 9-ից հետո: Սերժ Սարգսյանի պարագայում դժվար չէ գլխի ընկնել: Նա ուղղակի չի հավատում, որ փետրվարի 18-ին ընտրողների հսկայական մասն ասել է «ոչ» այս իշխանություններին:
Քանի դեռ Սերժ Սարգսյանը պատրաստ է բանակցել Րաֆֆի Հովհաննիսյանի անգամ «հում» և «ոչ սահմանադրական» առաջարկների շուրջ, լեգիտիմության խնդիրն օդում է: Իսկ սա սկզբունքային հարց է ընտրողների համար: Եվ այստեղ ամենևին էական չեն Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի անձերը: Եվ անգամ նամակագրությունը:
Երեկ հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած առաջարկները, վկայեցին, որ կամավոր քաղցն այս դեպքում ամենևին էլ վատ խորհրդատու չէ: Եվ ոչ էլ աշխարհի վրա դառնանալու պատճառ:
Կարելի է դժգոհ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարությունից: Սակայն քեզ համարել կատարվող իրադարձությունների համար պատասխանատվություն չունեցող մեկը, սուրճ ըմպելով և ծխելով` տկտկացնել ստեղներին ու ծաղրել նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բան անել, ինչ-որ բան առաջարկել, նշանակում է` ունենալ ցածր ինքնագնահատական:
Ինտելեկտուալ համբավ ունեցող գրեթե բոլոր գործիչներն իրենց քաղաքական կարիերան սկսել են` որպես ընդդիմադիրներ: Սկզբում ընդդիմանում էին խորհրդային ռեժիմին: Այսինքն` գիտեն, թե ինչ է նշանակում` ճնշվել հանրահավաքներին, հացադուլ անել, հանիրավի մեղադրվել և ամիսներ անցկացնել անազատության մեջ` որպես քաղբանտարկյալ, ինչ է նշանակում` պայքարել գործող ռեժիմի դեմ:
Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկելով ևս մեկ անգամ հանդիպել` նշանակում է` գիտակցել իրավիճակի լրջությունը: Հացադուլն ունի իր կանոնները. հացադուլավորը չպետք է լքի հացադուլի վայրը: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է հանդիպելու առաջարկը:
Ատամների արանքից նետած` «Ի՛նչ է ուզում կինը» նյարդային արտահայտությունը մարտի 8-ից ապրիլի 7-ն արտասանվում է փոքր-ինչ այլ շեշտադրությամբ. «Ի՜նչ է ուզում կինը»: Պատասխանը ողջ տարին և միշտ նույնն է` կինն ուզում է սիրել ու լինել սիրված:
Այսօր ԳԱԱ-ի համակարգում առաջատար գիտական աշխատողը, որն ունի ֆիզմաթ գիտությունների դոկտորի աստիճան, ստանում է 65.000 դրամ` գումարած 20.000 դրամ` դոկտորական կոչման համար: Պահումներով` համախառն ստացվում է 75.000 դրամ աշխատավարձ: Այսօր ականատեսն ենք Հայաստանի գիտության և մշակույթի աննախադեպ արագացված քայքայման ընթացքին:
Երբ տարածվեց լուրը, թե Շառլ Ազնավուրը շնորհավորել է Սերժ Սարգսյանին, վերհիշեցին Շառլ Ազնավուրի տարիքը, և Սերժ Սարգսյանին ուղված շնորհավորանքը սոցցանցում ընդունվեց որպես առաջացած տարիքի` ծերախտի բնական և հաճախ պատահող դրսևորում:
Պետական բոլոր հիմնարկները, ուսումնական հաստատությունները փակ էին: Համազգային գործադուլ չէր, ոչ էլ դասադուլ: ՀՀԿ-ի հանրահավաքն էր:
Ավելի ստույգ` խաղաղ, բայց անհնազանդություն