Եթե իշխանությունները շահագրգռված են բացառապես իրենց քաղաքացիների ապահով ծերությունը կազմակերպելու խնդրով, կարող էին այլ տարբերակ մտածել: Օրինակ` յուրաքանչյուր քաղաքացու պարտադրել ամեն ամիս իր աշխատավարձի առնվազն հինգ տոկոսը` որպես ավանդ, դնել քաղաքացու նախընտրած բանկում:
Երկիրը պահելու հարցում հայ կանայք բանակի պես հուսալի ու ամուր են: Այդ համբերատարությունը երբեմն ի վնաս մեզ է: Թեև մեր համբերատարությամբ երբեմն տղամարդկանց սովորեցնում ենք անկյալության: Ֆրանսուհին, օրինակ, անվերջ չի կարող համբերել: Նրանք սովոր են, որ իրենց տղամարդիկ պիտի հոգան այս ու այս հարցերը:
Հայաստանում ընտանիքի գաղափարի հիմքում հաճախ գոյատևման խնդիրն է, այլ ոչ թե ինքնուրույն մարդկանց կամավոր համակեցությունը` կամավոր փոխօգնության հիմունքներով: Հակառակ դեպքում` Հայաստանում ծերանալն այսքան տագնապներ չէր առաջացնի:
Յուրաքանչյուր դիվանագիտության առաքելությունն է` ամեն գնով, ԱՄԵՆ ԳՆՈՎ, աշխատել երկիրդ բարեկամներով շրջապատելու ուղղությամբ: Մեր շուրջը բոլորը թշնամիներ են: Թշնամիներ են անգամ մեր ներսում: Եվ այսօր այնքան ավելորդ է թվում հետաքրքրասիրությունը` ինչո՞ւ է Մամիկոն պապի ձեռքը գիպսի մեջ:
Սխալ է, առհասարակ, Շեքսպիրի ողբերգություններում պարզ տրամաբանություն որոնելը և, այդպիսին չգտնելով` նրան քննադատելը: Չէ՞ որ կյանքում էլ ողբերգությունները տեղի են ունենում` հակառակ առողջ տրամաբանության:
Հայերիս համար որբության թեման առանձնահատուկ է` մեր ժողովրդի գոյության ընթացքում անվերջ պատերազմները, Ցեղասպանությունը, 88-ի երկրաշարժը, սոցիալական տգետ քաղաքականությունը ստիպել են բոլոր դարերում ունենալ որբերին խնամող հաստատություններ:
«Դեմ եմ» շարժումն ինքնին «ներկայացուցչական» է, ճիշտ է, սակայն չկա գործողությունների հուսահատ ծրագիր` զբաղեցնել Ազատության հրապարակը, համազգային դասադուլի, գործադուլի կոչեր անել, և այլն: Թեև դրա համար անհամեմատ լուրջ պատճառ էր Գազային պայմանագիրը:
Հայրն այնքան ա ծեծել, գլուխը սաղ վերք ա: Էպիլեպսիա ունի,- արագ վրա բերեց Գայանեն. նա գիտեր, Մարտիկի ծեծի պատմությունը ոչ մեկին չէր կարող անտարբեր թողնել: Ու Գայանեն պատրաստ էր այդ պատմությունը պատմել բոլորին, ամենայն մանրամասներով, միայն թե օգնեն երեխային:
«Ինչո՞ւ սպանեցին Արամ Ղարաբեկյանին» կամ «Արվեստագետների սպանությունները» վերտառությամբ արձագանքները կյանքից անժամանակ հեռացած ռեժիսոր Արմեն Մազմանյանի, գրող Լևոն Խեչոյանի, փայլուն երաժիշտ Արամ Ղարաբեկյանի մահից հետո թերևս շոկի ազդեցությամբ են գրված:
ՀՀԿ-ականները որևէ վտանգ չեն զգում, քանի որ ԱԺ դարպասների մոտ հավաքվածների թիվն այսօր կլիներ մոտ 400 մարդ: Այդ պատգամավորներից և ոչ մեկի թիկունքին ընտրող չկա, որպեսզի գնա, նրանց հանի տներից, ինչպես անում էին 88-ին, ու պարտադրի հաշվի նստել իր կարծիքի հետ:
Եթե սա, իրո՛ք, մի չտեսնված պայմանագիր է` միտված Հայաստանի ապագային, ինչո՞ւ հանրապետականներն այն հենց երեկ չվավերացրեցին: Ի՞նչ են ցանկանում ասել. իբրև թե` իրենք չեն ուզում, դիմադրում են, սակայն ստիպվա՞ծ են:
Դիսերտացիան այսօր պատվիրում են, ինչպես ռեստորանում կպատվիրեն որևէ ուտեստ: Միայն թե վճարիր: Այդ մեր ծնողներն էին, որ ակնոցն աչքերին, ձմռանը` շալով փաթաթված, չէին երևում գրքերի կույտերի ետևում կամ ամիսներ էին անցկացնում գրադարաններում:
«Արա՛, է՛շ, ինչի՞ ես գոռում, ա՛յ ոչխար»,- կառավարության մոտ բողոքի դուրս եկած մարդկանց ոչ վաղ անցյալում այսպես էր դիմել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը:
Երբ կոռուպցիայի մասին հետաքննության թելը Վճռաբեկ դատարանից հետո կտրվում է, ինչ-որ բան, այս դեպքում` չափազանց կարևոր բան, թերի է մնում:
… Կա՞ այլ ժողովուրդ, ում պատմությունն այսքան հարվածներ է հասցրել: Սակայն գոնե մեր սերունդը, որը տեսել է երկրաշարժն ու հետևել երկրաշարժից հետո Հայաստանի 25 տարիների ընթացքին, հարցն այսօր այլ կերպ է դնում՝ կա՞ մեկ այլ ժողովուրդ, որն այնքան համառորեն եզրակացություններ չի անում պատմության յուրաքանչյուր հարվածից հետո:
Անկախ նրանից` մեր երկրի, ինքներս մեր հանդեպ հարգանքը դրսևորվում է ստատուսով կամ Բաղրամյան 26 երթ կազմակերպելով, թող որ կարճաժամկետ ակցիաներով, դա անհամեմատ ավելի արժանապատիվ է, քան Հայաստանում ՌԴ դրոշակներով փողոցում հայտնվելը:
Կա՞ պատասխան` ինչո՞ւ որևէ բարձրաստիճան պաշտոնյա մեր երկրում հրաժարական չի տալիս. ի վերջո, պաշտոնից արժանապատիվ հեռանալու պատճառները չափազանց շատ են: Ավելի շատ, քան պաշտոնում մնալու հիմնավորումները:
Դա սպառնալիք չէ. դուք չեք կարող ժխտել իմ պնդումը, որ այս իշխանությունները նպատակաուղղված բոլորին երկրից վտարելու քաղաքականություն են վարում: Արտագաղթն աճելու է. եթե մարդ չկա` սպառող չկա, սպառող չկա` արտադրողն է տուժում:
Աստված ճշմարտություն է, ներդաշնակություն, որին մարդը ձգտում է, որին, սակայն, երբեք չի հասնում: Առավել ևս, որ երկրի վրա, դա արդեն իմ անձնական տեսակետն է, սատանան, չարն ավելի ուժեղ է:
Առաջ էլ էին մարդիկ Հայաստանից հեռանում: Դա բոլորին է հայտնի: Պատմականորեն այդպես է դասավորվել: Ես այն կարծիքին եմ (և շատերը նեղանում են ինձնից այդ կարծիքի համար), որ հայերը գաղթական, թափառական ազգ են: Եվ հեռանում են ոչ միայն նրանք, ովքեր աղքատ են: Այդ ի՞նչ չկա Հայաստանում, ինչո՞ւ են ձգտում հեռանալ երկրից, առաջ չէի հասկանում:
Դժվար է պատկերացնել այն հաջողությունը, որը Լիգան կունենար, եթե նրա երիտասարդ անդամները ծնված լինեին ինկվիզիցիայի շրջանում. քանի խարույկ կվառվեր հրապարակներում, և քանիսին կուղարկեին ինկվիզիցիայի հայտնի զնդաններ` տանջամահ լինելու: Լիգայի աշխատանքը խիստ գնահատելի կլիներ նաև 37 թվականին:
Երբ հայերս աշխարհից պահանջում ենք ճանաչել Ցեղասպանությունը, բազմաթիվ հիմնավորումների հետ ներկայացնում ենք նաև այս մեկը` որպեսզի այլևս մարդկության հանդեպ նման ոճիր չկրկնվի:
Հայաստանում իրավիճակը որպես հեղափոխական կամ նախահեղափոխական որակելն ակնհայտորեն ինքնախաբեություն է: Կարելի է հաճելի զրուցակիցներ ունենալու դեպքում նկատել, թե հեղափոխությունը, վաղ թե ուշ, անպայման կլինի:
«Զորակոչիկի լավագույն ընկերը հարթաթաթությունն է»՝ հումորն արդեն ծիծաղելի չէ: Բանակում չծառայելու համար հարթաթաթությունն արդեն չի փրկում: Չեն փրկում անգամ մտավոր հետամնացությունը, մենինգիտը, երիկամների հիվանդությունը:
Ոչ մի օրենքով, քարոզչությամբ, առավել ևս` հակաքարոզչությամբ մարդկանց ստիպել` լինել բարոյական, ազնիվ, հնարավոր չէ: Կարդացեք մեր Սահմանադրությունն ու մեր օրենքները` ամենահումանիստականն աշխարհում: Հետո՞ ինչ…
Ռուսաստանին վատաբանել չեմ ցանկանում: Կարծում եմ` դա մի դժբախտ երկիր է, որի հասարակության զգալի մասն ունի նույնականացման, ինքնության, հոգևոր ճգնաժամ:
Նրանք, ովքեր գործազուրկ են և այժմ արդեն չեն կարող ստանալ նաև իրենց փոքրիկ նպաստը, միևնույն է, այս իշխանություններին չեն ընտրել և չեն էլ ընտրի: Նախագահի և նրա տժգույն թիմի վերընտրությունը կազմակերպում են նրանք, ում աշխատավարձը բարձրացնում են` հանուն արժանապատիվ Հայաստանի…
«Ես մի բան գիտեմ. այսօրվա դրությամբ` «մայր» հասկացողությունը բոլոր տղամարդկանց համար սրբություն է, և չեմ կարծում, որ որևէ մեկն իրեն թույլատրի նման հայհոյանքներ»: Նման մեջբերումներ անելն անգամ հաճելի է:
Իհարկե, կարելի է ստեղծել վարքականոն, ուր սևով սպիտակին գրված կլինի, որ լրագրողների ծնոտը ջարդել չի կարելի, որ պատգամավորները հորանջելիս պետք է բերանը փակեն, քիթը մաքրելու համար օգտագործեն ոչ թե մատը, այլ թաշկինակ, միմյանց փոխարեն կոճակ չսեղմեն, միմյանց ելույթները լսելիս` կարողանան չքնել կամ զսպել ծիծաղը, միմյանց մասին այլոց մոտ չասեն «էն հայվանը» կամ «էն տավարը»:
Բարձրաստիճան չինովնիկները` երկրի նախագահի գլխավորությամբ, գիտեն` ինչպես մյուս ոլորտները, առողջապահության ոլորտը ևս բարձիթողի վիճակում է: Եվ դա է պատճառը, որ Հայաստանում նրանք միայն իրենց ճնշումն են չափում: Իսկ թանկագին առողջության մյուս տատանումների համար շտապ ինքնաթիռ են նստում ու մեկնում արտերկիր: