Աշոտ Սարգսյանի վերջնահաշվարկի վճարումը չի ուշացել և նա հրաժարականից հետո, մեր տեղեկություններով, շատ կարճ ժամանակահատվածում ստացել է 42 մլն դրամ գումար:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ անցած տարի, ոչ էլ այս տարի գործարանն ազոտական պարարտանյութ չի արտադրի, քանի որ «գործարանի ճակատագիրը լավ չէ»:
Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը, հանրապետության մարզերից արդեն հավաքվել է պարարտանյութի պահանջարկի մասին տեղեկությունը. ազոտական պարարտանյութի պահանջարկը շուրջ 33 հազար տոննա է, ֆոսֆորականը՝ 2600 տոննա, իսկ կալիումականը՝ 1800 տոննայի սահմաններում:
ՀՀ կառավարության ՓՄՁ ծրագիրն ու իրականում վարած քաղաքականությունն իրար չեն համապատասխանում: Մեր կառավարությունը 2014-ի ՓՄՁ աջակցման ծրագիրն է հաստատել, որտեղ նշվում է, որ ՓՄՁ ԶԱԿ-ը գումարներ է ծախսելու և ծրագրեր իրականացնելու, որի արդյունքում` 250-300 նոր փոքր ձեռնարկություններ կստեղծվեն, որոնց շնորհիվ 500 աշխատատեղ կստեղծվի: Սա ծիծաղելի է` 10 հազարը փակեցին, 500-ը ստեղծում են:
Ա.Հարությունյանը նկատեց, որ կարկտահարություն այս տարի քիչ կլինի, որովհետև «մի շատ լավ մարդ է գալիս Հայաստան, որից կարկուտները «վախենում» են»: Նա չբացահայտեց, թե ով է այդ անձը, միայն նշելով, որ նա համաշխարհային մասշտաբով հոգևոր ուսմունքի ներկայացուցիչ է:
«Շրջանառության հարկի հետ կապված մենք բավականին դժգոհություններ ունենք, առևտրի ոլորտում բավականին բիզնեսներ փակվեցին: Օրինակ՝ նոր ՀԴՄ-ների ներդրումն այնքան չխանգարեց բիզնեսին, որքան շրջանառության հարկի կիրառումը: Այս վերջերս վարչապետի մոտ խորհրդակցության ժամանակ քննարկվեց շրջանառության հարկը 3.5%-ից 1% նվազեցնելու հնարավորությունները»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Պանրի արտադրությանը գործարարների մի մասը նայում է որպես բիզնես և փորձում ավելի շատ շահույթ ստանալ կարճ ժամանակահատվածում, իսկ մի մասը դիտարկում է երկար հեռանկարի կտրվածքով՝ աշխատելով ապահովել ավելի բարձր որակ, ստեղծել վարկանիշ, բրենդային անուն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պանրագործների ասոցիացիայի տնօրեն Արմեն Գիգոյանը:
2013 թ-ին 2010 թ. համեմատ Հայաստանում ոգելից խմիչքը թանկացել է 9.6%-ով, ծխախոտը՝ 14.8%-ով: Միաժամանակ, այս տարիների ընթացքում ՀՀ-ում ոգելից խմիչքի և ծխախոտի սպառումը հիմնականում նվազել է: Այսպես, եթե 2010 թ-ին, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, սպառվել է
Հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայում կկայանա ՀՀ Եվրոպարտատոմսերի ցուցակման արարողությանը: Բորսայի լրատվական ծառայությունից 168.am-ին հայտնեցին, որ արարողությանը ներկա են լինելու նաև ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ ԿԲ-ի պաշտոնյաներ:
«Նման ցուցանիշներին թերհավատորեն եմ մոտենում, քանի որ դրանք պետության զարգացումը բնորոշող ցուցանիշներ չեն, այսպես կոչված` գարնիր են և չեն արտացոլում տնտեսության բուն վիճակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` խոսելով 2013 թ. տնտեսական ակտիվության 3.5% ցուցանիշի մասին:
«Բոլոր դեպքերում տնտեսական ակտիվության ցուցանիշը բազմաթիվ այլ ցուցանիշների պարագայում կամ նրանց համեմատությամբ, ըստ էության, երբեք տնտեսության համար իմպերատիվ չեմ համարել: Առավել ևս չեմ համարել, որ որոշակի մեթոդաբանությամբ հաշվարկման պարագայում ստացված թիվը ինչ-որ մի արտառոց բան է ցույց տալիս»
«Գնալով վատանում է Հայաստանի վիճակը, որևէ զարգացում այս երկրում հնարավոր չէ ունենալ: Ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել: Սա աղետ է: Մեզ նվազագույնը 7.1% աճ է պետք, որ այս արտագաղթը կանգնի»
«Ես չգիտեմ, թե որտեղից են վերցրել, որ կենսաթոշակային հիմնադրամների կառավարիչներից մեկը գրանցված է օֆշորում: Ընկերություններից մեկը գրանցված է Ֆրանսիայում մյուսի հիմնադիրներից մեկը՝ Գերմանիայում, մյուս՝ Ավստրիայում:
168.am-ի հետ զրույցում Ն Թովմասյանը նշեց, որ «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերության հետ 2008-2009թթ-ին «Նաիրիտը» համագործակցել է, առուվաճառքի գործարքներ են կնքվել և գումարային որոշակի պարտավորություն է ձևավորվել, սակայն, իրենց կարծիքով, իրանական ընկերությունը ներկայումս լուծարված է:
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության «սև օրերը» շուտով կավարտվեն: 168.am-ի տեղեկություններով՝ մարտի 1-ից գործարանը փակվելու է: «Նաիրիտի» անհաջողությունների շարանը, վերջին շրջանում դրանց ակտիվացումը հենց այդ մասին են վկայում: Այս օրերին գործարանի ղեկավարությունը բավականին անհանգիստ ու լարված վիճակում է:
ՄՄ մտնելու կանոնակարգը դեռ վերջնական չի մշակվել, և պարզ չէ, թե որ անկյունից ինչ անակնկալ կմատուցվի մեզ: Ներկայումս ՄՄ-ի հետ կապված ամեն օր շատ բուռն, ակտիվ քննարկումներ են ընթանում` թե՛ դրույքաչափերի, թե՛ կանոնակարգերի, թե՛ աշխատանքի պայմանների վերաբերյալ: Ամբողջ աշխատանքային համակարգը վերանայելու կարիք կա:
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը չի կարծում, որ դրոշմապիտակների կիրառումը առաջնային օգտագրծման ապրանքների համար սոցիալական խնդիրներ կառաջացնի:
Ա.Աշոտյանը հույս հայտնեց, որ ԵՄ ծրագրերն այսուհետ էլ կլինեն մեր բուհերի համար մատչելի և հասանելի, և նշեց, որ բացարձակ հակասություն չի կարող լինել ՄՄ-ի հետ, որովհետև Եվրոպայում գոյություն ունեցող Բոլոնյան գործընթացին մաս են կազմում բոլորը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի զարմանքով դիմեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին՝ «բոլորը փակվելո՞ւ է»:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հույս հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Վերին պալատում սկսված Հայաստանի դեմ ադրբեջանցի հարկադիր վերաբնակների ներկայացրած «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» հայցի քննությունը կավարտվի հայանպաստ որոշմամբ:
Այսօր կառավարության նիստում ընդունված որոշմամբ՝ մի շարք ապրանքատեսակների վաճառքը պարտադիր կիրականացվի դրոշմապիտակներով: Մասնավորապես՝ դրոշմապիտակ պետք է առկա լինի կաթնեղենի, սուրճի, թեյի, ձեթի, մսեղենի, ձկնեղենի, պահածոյի, պաղպաղակի, քացախի, կոսմետիկայի, օճառի վրա:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ վերջին օրերին մամուլում արծարծվող և «ցավոտ» հարցին՝ գանձապետարանի արժեքների վաճառքին:
Հայաստանում սոցիալապես խոցելի խավը կշարունակի գազի դիմաց վճարել 100 դրամ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա պարզաբանեց, որ նախկինում, երբ գազինը 1 խմ-ի համար 132 դրամ էր, պետությունը սոցիալապես անապահով խմբերի համար սուբսիդավորում էր 32 դրամը և քաղաքացիները վճարում էին 100 դրամ/խմ:
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներայացնել սահմանին ստեղծված իրավիճակը:
Անցած տարի դեկտեմբերին առաջին անգամ խնդիրը հրապարակայնացնելուց հետո «Ալիշան» պահածոների գործարանի ներկայացուցիչները հրավիրվել էին «ՀայՌուսգազարդ» ընկերություն, նրանց բողոքները լսվել և պարզաբանումներ են տրվել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «ՀայՌուսգազարդի» լրատվական բաժնի ղեկավար Շուշան Սարդարյանը:
Արտաշատի «Ալիշան» պահածոների գործարանը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին մեղադրում է գազի վճարի հաշվարկը կեղծելու և սպառված վառելիքի դիմաց 11-12% ավելի գումար գանձելու մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն «Ալիշան» ՍՊ ընկերության հիմնադիր-սեփականատեր, տնօրեն Սերժիկ Մոսեսյանը ներկայացրեց իր փաստարկներն՝ ընդդեմ «ՀայՌուսգազարդի»:
ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը տեղյակ չէ, թե անցած տարի ինքն իրեն սնանկ հայտարարած «Արմավիա» ավիաընկերությունն ում և ինչքան պարտք ունի:
ՀՀ կառավարությունը որոշել է «ձերբազատվել» «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում պահվող արժեքավոր իրերից:
Ուկրաինական իշխանությունները շրջադարձ արեցին եվրաինտեգրումից և սկսեցին այլ ուղղությամբ շարժվել: Այդ գործողությունների հետևանքների մասին խոսելը դեռ վաղ է և բարդ, իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե եվրաինտեգրումից հետ քայլը չի նշանակում` ուղղություն ընդունել դեպի Մաքսային միություն:
Դիտարկմանը, որ 2014-ին կենսաթոշակառուների 70%-ը լինելու է աղքատ, նախարարը պատասխանեց. «Դուք մյուս կողմը հաշվեցիք տվյալների: Ես ներկայացնում եմ դրականը, Դուք՝ բացասականը, դա էլ է ձևաչափ: Որպես կանոն՝ նվազագույն կենսաթոշակ ստացող քաղաքացիները, եթե միայնակ թոշակառու են, մինչև 23 հզ. դրամ ստացողները դիմելու դեպքում ընգրկվում են անապահովության գնահատման համակարգում և ստանում են աղքատության ընտանեկան նպաստ և միայն կենսաթոշակի չափով չի կարելի գնահատել ու պատկերացում տալ»: