
12 միլիոն դրամ՝ «Ինչ: Որտեղ: Երբ:» խաղի արտոնագրի համար (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստում վերաբաշխում կատարելով 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը Ռուսաստանի «Իգրա թի վի» հեռուստաընկերությունից «Ինչ: Որտեղ: Երբ:» հեռուստանախագծի արտոնագիրը ևս մեկ տարի ժամկետով ձեռք բերելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 12 միլիոն դրամ: Գումարը նվիրաբերության պայմանագրով կտրամադրվի «Փի-արտ» ՍՊԸ-ին:
Հայտնի է, որ ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչներ «Ինչ: Որտեղ: Երբ:» խաղի երկրպագուներ և հաճախակի մասնակիցներներ են, այդ թվում և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Վերջինս կառավարության նիստից այսօր բացակայում էր: ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, թե երբեմն դիտում է խաղը և, կարծում է, թե նախարարությունում վերլուծություն կա խաղի ազդեցության ու վարկանշի մասին:
Ի պատասխան հարցի՝ արդյոք Աշոտյանն այս թանկարժեք ձեռքբերումից հետո մտադի՞ր է շարունակել խաղալ, նախարարի տեղակալը խորհուրդ տվեց դիմել անձամբԱշոտյանին, ով, նրա խոսքվ, այս պահին գործուղման մեջ է:
Լուսանկարը՝ ArmeniaTV.am-ի